Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


«Օրենքի այս նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Քաղհասարակության ներկայացուցիչներն այն որակում են հակաժողովրդավարական և հակասահմանադրական` նշելով, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Բարձրաձայնում են, որ իրենց առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից: Այժմ կոչ են անում ՀՀ նախագահին, որպես Սահմանադրության երաշխավորի, վիճահարույց օրինագիծն ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել լրամշակման նպատակով։

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ, որին միացել են մի քանի տասնյակ ՀԿներ, մասնավորաբար, նշված է. «Առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման… ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջել անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը»:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը կիսում է քաղհասարակության մտահոգությունները: Կարծում է, որ այս օրենքի կյանքի կոչումով մտահոգության հիմնական թիրախում ողնաշարային նշանակություն ունեցող Ամուլսարն է: «Պետությունը փաստորեն արտոնություններ է տալիս ընդերքօգտագործողներին` թալանչիներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց առաջին օրվանից ուներ ավերման ծրագիրը, և դրա ամենավառ ապացույցը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հեռացումն էր պաշտոնից: Նա ստուգումներ կատարեց, բազում հարցեր բացահայտեց, նրան հիմնականում Ավինյանի բերանով ասվում էր, որ նման գործեր չպետք է արվեն: Երկրում այն կարգն է հաստատված, որ պրոֆեսիոնալը և երկրի հոգսերով տարված մարդը պաշտոն զբաղեցնելու շանս չունի: Վերադառնալով օրինագծին՝ ակնհայտ է, որ սա անում են Ամուլսարի և հարանման հանքավայրերը շահագործելու նպատակով և կանգնում են հանցագործների թիկունքում: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կանգնում են պետության և ժողովրդի ունեցվածքը կողոպտողների թիկունքում: Ժամանակին քարոզչական աշխատանք էր տարվում Ամուլսարը շահագործելու հարցում, տպավորություն է, թե հիմա նույն քաղաքականությունն է վարում Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հարցում: Իմիջիայլոց, երկու հարցում էլ նա շատ տաղանդավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Հավաստում է` այս օրինագիծն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտին: Ի դեպ, վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես տարբեր համայնքներում հրավիրված հանրային լսումների ժամանակ քաղաքացիները մերժում են հանքարդյունաբերողների նախագծերը, քանի որ տեսնում են, թե հանքերն ինչ անդառնալի վնասներ են հասցնում բնությանը: Իսկ օրենքում նման փոփոխություն անելու պարագայում քաղաքացու ձայնն այլևս լսելի չի լինի: Քաղհասարակության ներկայացուցիչների` ՀՀ նախագահին ուղղված նամակին, որով առաջարկվում է ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման դեպքում այն չստորագրել և հետ ուղարկել լրամշակման, միանում է նաև բնապահպանը, միևնույն ժամանակ հավելում. «Այդ նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի: Առանց այն էլ «Ընդերքի մասին» օրենքն ընդհանուր առմամբ հակապետական է, հակաժողովրդական, բացառությամբ մի քանի դրույթների, որոնք մեզ համար նպաստավոր են: Դա խայտառակություն է, օրենք, թե ինչպես կողոպտել երկիրը: Հիմա ցանկանում են էլ ավելի վատթար վիճակի հասցնել «Ընդերքի մասին» օրենսգիրքը»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել Կարապետյան