Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծում ենք՝ յուրաքանչյուր տրամաբանող մեկի համար ակնհայտ է, որ անվտանգության խնդիրը Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի, որը պետք է մշտապես բարձրացնել։ Ու հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկն այն է, որ պատերազմից անցել է արդեն մեկուկես տարի, բայց մեր անվտանգային համակարգը վերականգնված չէ, եթե չասենք ընդհակառակը։ Քանի որ անվտանգային ճարտարապետությունը բազմաճյուղ և բազմապրոֆիլ ուղղվածություն ունի, վերականգնումը մեծ ռեսուրսներ, ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Եվ այս ուղղությամբ քայլերը պետք է սկսել բանակի տարբեր օղակներից, սակայն բանակն արդիականացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխան ձևափոխելու ուղղությամբ մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի արվել և չի արվում։

Բազմաթիվ սպաներ ու ռազմական ոլորտի մասնագետներ մեկուսացված են բանակից։ Իսկ պատերազմի արդյունքում հայկական կողմից զոհվել են մեծ թվով զինվորականներ ու սպաներ։ Այսինքն, անձնակազմի առումով մեր բանակը լուրջ կորուստներ է ունեցել, և այդ զինվորականների տեղը լրացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում։ Այս իշխանությունների «ջանքերի» արդյունքում զինվորականի մասնագիտությունն այլևս կորցրել է իր գրավչությունը։ Իշխանությունները զինվորականի մասնագիտական ընտրության համար խրախուսական քայլեր ձեռնարկելու փոխարեն շարունակում են վարկաբեկել բանակը՝ անհաջողությունների ու պարտությունների մեղքը բարդելով զինծառայողների վրա, միևնույն ժամանակ բարձրաստիճան զինվորականներին մեղադրելով ներքաղաքական գործընթացներում ներգրավվելու մեջ։ Եվ հիմա ո՞վ կհավատա պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ահրաժեշտության մասին իշխանական հայտարարություններին, թե դրա արդյունքում վերականգնելու են բանակը։ Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը առաջին հերթին ենթադրում է բանակի կորիզի ունեցած փորձի ու գիտելիքների կիրառում։

Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է նաև արտերկրյա գործընկերների հետ փորձի ու գիտելիքների փոխանակումը և կիրառումը, սակայն ցանկանալով ամեն կերպ արժանանալ հակառակորդի բարեհաճությանը՝ իշխանությունները որևիցե նման քայլի չեն գնում, ինչի արդյունքում մեր գործընկերների հետ ռազմական փոխգործակցության մասին նոր պայմանավորվածություններ չկան։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ պետության անվտանգային շահերից է բխում, որ ժամկետային ծառայության համակարգը պահպանվի, սակայն իշխանությունները նախատեսում են դրա ժամանակահատվածը կրճատել։ Թերևս, եթե մնա իրենց կամքին, ապա, ըստ երևույթին, պրոֆեսիոնալ բանակի անվան տակ միայն սահմանապահ ծառայություն կստեղծեն, ու հարցը փակված կլինի։ Բայց հարցն այն է, որ մինչ այդ Հայաստանը նոր և անդառնալի կորուստներ կարող է ունենալ։

Մասնավորապես Սյունիքը գտնվում է անմիջական վտանգի տակ, մեկ անգամ չէ, որ հակառակորդի կողմից հնչում են Սյունիքի տարածքն օկուպացնելու մտադրության մասին հայտարարություններ։ Ուստի, այդպիսի սցենարը կանխելու համար ոչ միայն պետք է կարգի բերել բանակը, բարձրացնել բանակի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, այլև արտաքին անվտանգային երաշխիքներ ստանալ։ Օրինակ՝ օրերս ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում Փաշինյանը բողոքեց, որ այդ կազմակերպությունն ինչպես հարկն է չի արձագանքել ՀՀ-ի դիմումին, որը 2021 թվականին ուղարկվել էր հայկական տարածքներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված։ Միշտ էլ կարելի է բողոքել, բայց գլխավոր հարցն այն է, որ եթե, օրինակ՝ Ադրբեջանը որոշի արդեն խորանալ Սյունիքի տարածքում, ապա Հայաստանի վրա փաստացի հարձակման դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքի ուղղությամբ ի՞նչ երաշխիքներ են տրվելու հայկական կողմին։ Հենց այս խնդիրը պետք է կազմակերպության շրջանակներում անընդհատ բարձրացվի, որպեսզի կոնկրետ պատասխաններ ստանանք։

Բացի ՀԱՊԿ-ի ձևաչափի օգտագործումից, ակտիվ աշխատանք է պետք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որը կարող է մեզ օգնել մեր անվտանգության համակարգը վերականգնելու և նոր սպառազինությունների ձեռքբերում ունենալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հայկական կողմի համար անվտանգային կարևոր խնդիր է թույլ չտալ, որ մեր երկրի անվտանգությունը տուժի Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական առճակատումից։ Անվտանգային բարենպաստ միջավայրի ստեղծումը նախատեսում է նաև այլ առանցքային գործընկերների և ռազմաքաղաքական միավորների հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք, որոնք դրականորեն կտրամադրվեն Հայաստանի նկատմամբ։

Պատահական չէ, որ հակառակորդը հսկայական ջանքեր ու ռեսուրսներ է գործադրում, որ մի շարք հարևան երկրներ թույլ չտան, որպեսզի իրենց տարածքով ՌԴ-ն սպառազինություններ մատակարարի ՀՀ-ին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»