Ուկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում. ԶԼՄ
ՀասարակությունՈւկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում, Կիևը դրանք օգտագործում է որպես կենդանի վահան, գրում է թուրքական Aydınlık թերթը։
«Մեզ հասած տեղեկություններով՝ Օդեսայի նավահանգստից թույլտվություն ստացած նավերից 21-ը պատկանում են Թուրքիային: Ուկրաինան չի ցանկանում, որ այդ նավերը հեռանան՝ հայտնելով ծովում մնացած ականների «վտանգի» մասին։ Ռուսաստանը բացել է անվտանգության միջանցք, բայց դեռ թույլ չեն տալիս անցնել: Սակայն հիմնական նպատակն այլ է: Եթե օտարերկրյա նավերը հեռանան, ապա ուկրաինացիները կդառնան հստակ թիրախ, և Օդեսան շուտով կընկնի: Այդ իսկ պատճառով ուկրաինացիները թույլ չեն տալիս օտարերկրյա նավերին, այդ թվում՝ թուրքական 21 նավին, հեռանալ»,–գրում է թերթը:
Ինչպես նշվում է հոդվածում, Կիևը կարծում է, որ եթե ռուսական կողմը գործողություն սկսի և հարվածներ հասցնի թուրքական նավերին, Մոսկվայի և Անկարայի միջև լարվածություն կառաջանա։