Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
ՀասարակությունԵրեկ՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Կցորդիչը բարձված է եղել մի քանի տոննա թղթով: