Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը
ՀասարակությունԵրևան քաղաքի ավագանու անդամ Պավել Սարգսյանի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից կազմակերպվել են Աթենքի փողոցի աջակողմյան լանջի՝ աղբի մաքրման և քարաթափման վտանգ ներկայացնող բեկորների հեռացման աշխատանքները:
Դժվարամատչելի հատվածում գործընթացն իրականացվել է ԱԻՆ Երևան քաղաքի վարչության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աջակցությամբ: