Կինը մահացել է՝ ձեռքը մտցնելով աշխատող լվացքի մեքենայի մեջ
ՀասարակությունԲրազիլիայի բնակչուհին մահացել է՝ ձեռքը լվացքի մեքենայի մեջ մտցնելուց հետո, գրում է Mirror-ը։ Կինը կարծել է, որ սարքն ավարտել է աշխատանքը, սակայն սխալվել է և հոսանքահարվել։
Ըստ լրատվամիջոցների՝ 20-ամյա մահացածի անունը Վիվիան Ռոդրիգես էր։ Կինը միացրել է լվացքի մեքենան՝ իրերը նետելով մեջը, և որոշ ժամանակ անց մտածել է, որ լվացումն ավարտվել է։ Նա բացել է կափարիչը, փորձել է ձեռքով հանել լվացքը, սակայն հոսանքահարվել է։