Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Ապրեցնել ընկերոջը՝ նրա երազանքը կյանքի կոչելով. Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը ճանապարհեց շրջանավարտների հերթական խմբին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համալսարանում եռուզեռ էր, բոլորն այս ու այն կողմ էին շտապում, տեղավորվում աթոռներին, հարցազրույց տալիս, փոխանակվում մտքերով: Մեկտեղվելու առիթը շատ կարևոր էր. Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի ավարտական արարողությունն էր: Գևորգը զոհվել է 44-օրյա պատերազմում, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ է: Նրա մասին ընկերների խոսքը լսելով, նրա մասին ուղղակի ընթերցելով ես անգամ հասկանում, որ իրական ասպետ էր Գևորգը՝ կրթության, գիտելիքի, հայրենասիրության: Միջոցառման սկզբում փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց՝ տարբեր կադրերով ու նաև Գևորգի ձայնով, ասում էր, որ ցանկանում է դասընթացներ կազմակերպել, անգամ մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերել, պատերազմից ուղարկված հաղորդագրություններ, որտեղ ուժ է տալիս՝ «լավ է լինելու, հաղթելու ենք, որովհետև պայքարում ենք մեր հայրենիքի համար»:

Տեսանյութի հիմքում «Արցախ» երգն էր: Ընկերներն ասում են՝ Գևորգն ապրում էր հայրենիքի համար և անգամ իր կյանքը չխնայեց, նա դեռ այնքան նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին պատերազմի պատճառով: Բայց նրա ընկերները որոշել են ապրեցնել Գևորգին՝ նրա երազանքները կյանքի կոչելով: Որոշել են ու իրականություն դարձրել: Ոչ միայն ուղղակի դասընթացներ կազմակերպել, այլ ստեղծել Գիտելիքի դպրոց, որի հիմքում ոչ միայն որակյալ կրթությունն է, այլև հայրենասիրությունը, ընկերությունը, մարդասիրությունը: «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի, պարոն ավագ լեյտենանտ, մենք՝ ընկերներդ, ելանք մարտի՝ կրթելով արդեն ավելի քան 300 ուսանողի, ում հետ միասին մեր պետության ապագան ենք կերտելու ու շենացնենք ձեր՝ հերոսներիդ պահած հայրենիքը»:

Խոսքերը շարունակում են անգամ տան ճանապարհին հնչել ականջներումս: Սա էլ մի ուրիշ՝ ոչ պակաս կարևոր կռիվ է: Ընկերները խոստացել են՝ նպատակը Շուշիում նմանատիպ միջոցառում կազմակերպելն է, բայց մինչ այդ դպրոցի շրջանավարտները պետք է իրենց ստացած գիտելիքները փոխանցեն մյուսներին, վարակեն շրջապատին, ինչպես միանգամից երկու՝ Փիլիսոփայության և հոգեբանության ու Իրավագիտության ֆակուլտետների ուսանողն էր իր շրջապատին ցույց տալիս, թե որքան կարևոր է կրթությունը, անում էր դա սեփական օրինակով: Անընդհատ պատմելու բան ուներ, իր իմացածով կիսվելուց հաճույք էր ստանում:

«Գևորգի գաղափարները ֆանտաստիկ էին, և մենք բոլորս այսօր պետք է կարողանանք իրականություն դարձնել նրա երազանքները, շարունակել նրա ուղին»,-նշում է դասընթացավարներից մեկը: Մյուսն էլ հավելում՝ չնայած մեկ անգամ է շփվել նրա հետ, բայց դա անգամ բավական էր հասկանալու համար, թե որքան հայրենիք կար Գևորգի մեջ: Եվ մինչ ներկաները պատմում են Գիտելիքի ամառային դպրոցի, աշակերտներին ոչ ֆորմալ դասընթացներին մասնակից դարձնելու կարևորության մասին, տեղեկանում ենք՝ Երևանի թիվ 22-րդ դպրոցը անվանակոչվել է Գևորգ Արշակյանի անունով: Հաջորդում են ծափահարությունները, որոնք գնում, հասնում են երկինք: Հետո սկսվում է շրջանավարտներին հավաստագրերի, իսկ դասընթացավարներին ու անձնակազմի անդամներին շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Շնորհակալագրերը հանձնում է Գևորգի մայրիկը՝ տիկին Նաիրան: Ասում է՝ դպրոցը մի մեծ ընտանիք է, որն իր մեջ միավորում է սերը: «Ձեր շնորհիվ է, սիրելի՛ երիտասարդներ, որ ես ապրում եմ, մենք ապրում ենք»,նշեց նա:

Իսկ հետո ժպիտներ, շնորհավորանքներ, ծաղիկներ, լուսանկարներ:

Հ. Գ. - Ամբողջ ընթացքում երկու հակասական զգացում կար իմ ներսում: Մի կողմից՝ ափսոսանք, Գևորգն ու իր նման հազարավոր տղաներ այսօր չկան, նրանց ֆիզիկական գոյությունն այլևս որևէ մեկը չի լցնելու, հավերժ արյունաքամ լինող վերքի նման, որը չի էլ սպիանա, այն՝ հատկապես մեր կյանքի ամենաերջանիկ պահերին անընդհատ հիշեցնելու է իր մասին: Զոհվել են, չկան, հանուն հայրենիքի են նահատակվել: Իսկ մեզ թողել մի պատասխանատվություն, մի պարտքի զգացողություն, որը պիտի պատվով կրենք: Ու հենց այդ պահին երկրորդ զգացումն է գալիս՝ հպարտությունը, որ մի խումբ երիտասարդներ կյանքի են կոչում իրենց ընկերոջ գաղափարները՝ իրենց մեջ անընդհատ ունենալով այն թրթիռը՝ իսկ Գևորգն ի՞նչ կասեր, իսկ Գևորգն այս իրավիճակում ինչպե՞ս կվարվեր, իսկ Գևորգն այս հարցի շուրջ ինչպիսի՞ կարծիք կարտահայտեր:

Այս հարցերի պատասխանը նրանցից յուրաքանչյուրը տվել է իր ներսում՝ այս շատ կարևոր գործի մի մասնիկը դառնալով: Լուռ, առանց պաթոսի, առանց աննախադեպության մոլուցքի: Նրանք որոշել են ապրեցնել իրենց ընկերոջը և դա անելու լավագույն ուղին են գտել, ավաղ, նրա փոխարեն նրա երազանքն են կյանքի կոչել, և սա միայն սկիզբն է: Այդ օրը չկային արցունքներ, դա վստահաբար իրեն դուր չէր գա, կար երազանքից նպատակ դարձած փաստ՝ Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցն արդեն 300 շրջանավարտ ունի, 300 երիտասարդ Գևորգից մի մասունք այսուհետ կրում է իր մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան ԱբրահամյանԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան