Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հերթական ապատեղեկատվության մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։