Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2-ամյա երեխան. քաղաքը ջրի տակ է անցել (լուսանկարներ)
ՀասարակությունՊրիմորիեում ջրհեղեղ է եղել, տարածվել Տիմոֆեևկա գյուղի բնակելի շենքերի վրա, որի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել, մի կին վիրավորվել։
Հորդառատ անձրևների պատճառով Օլգինսկի եւ Տերնեյի շրջանների մի քանի բնակավայրեր ջրի տակ են անցել։ Ճանապարհները վերածվել են ցեխահոսքերի, կամուրջը քանդվել է, սելավները վնասել են էլեկտրամատակարարումը, 15 բնակավայր մնացել է առանց կապի, չորս գյուղ՝ առանց էլեկտրականության։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սելավից ավերված տներից հինգ հոգու են փրկել. դատախազությունը հետաքննություն է սկսել երեխայի մահվան կապակցությամբ։
Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, միայն երեկ որոշ շրջաններում տեղացել է մինչև 280 մմ անձրև։ Եղանակի կանխատեսումը ասում է, որ մինչև վաղը դեռ անձրև է լինելու։
Լուսանկարներն՝ այստեղ