Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը հնարավորություն տվեցինք թշնամուն` մեզ ավելի լավ ճանաչել. Հայաստանի հավաքականի անդամներ

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի 12 անդամից բաղկացած հավաքականի անդամներ Սանասար Ծառուկյանը, Գոռ Կարապետյանը և Գևորգ Պալոյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրին իրենց տպավորությունները մրցույթից, սպասելիքներն ու գրանցած արդյունքի շուրջ հայության արձագանքը: «Չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները, բայց մենք հնարավորություն տվեցինք թշնամուն մեզ ավելի լավ ճանաչելու և իմանալու, որ գործ ունի մասնագետների հետ»,-ասաց մեխանիկ-վարորդ, շարքային Գոռ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք շատ լավ են վերապատրաստվել են Հայաստանում, բայց ի սկզբանե տեսնելով հակառակորդին՝ մտածել են, որ նրանք ավելի հզոր են: Գոռ Կարապետյանը նաև նշեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանը մրցույթին մասնակցել է ավելի նոր մոդելի տանկով, քան Հայաստանի հավաքականի տանկն էր. «Եվ մեր անձնակազմի շնորհիվ գրավեցինք երկրորդ հորիզոնականը, բայց կարող էինք գրավել նաև առաջին հորիզոնականը»: Հանգամանքը, որ մրցույթին զուգահեռ իրավիճակը լարված էր հայ-ադրբեջանական սահմանին, Գոռի խոսքով, էլ ավելի պարտավորեցնող էր. «Այս իրավիճակում մեզ համար հաղթանակը շատ ավելի մեծ դեր էր խաղում: Գիտակցում էինք, որ մեզ հետևում է նաև մեր հակառակորդը, չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները: Պատասխանատվությունն ավելի մեծ էր, քան երբևէ»: Ցուցաբերած արդյունքների մասին էլ հավաքականի անդամն ասաց, որ բավարար է գնահատում և համոզմունք հայտնեց, որ եթե մրցող տեխնիկաները հավասար հնարավորությունների լինեին, ապա Հայաստանն առաջին հորիզոնականը կգրավեր: Հավաքականի մեկ այլ անդամ, Երրորդ անձնակազմի նշանառու-օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանն էլ նշեց՝ արդյունքները սպասելի էին, բայց այդ աստիճանի չէ, որովհետև մրցակիցները շատ ուժեղ էին: «Նրանք ևս շատ պատրաստված էին, մեզնից ավելի փորձառու: Բայց ստացվեց հակառակը, մենք սովորական զինվորներով սկսեցինք իրենցից ավելի շատ բան իմանալ: Այնպես ստացվեց, որ առաջին տեղը ևս կարող էինք զբաղեցնել, բայց մրցակցությունը դժվար էր, հետո մեր տանկն ավելի հին մոդելի էր»,-ասաց նա: Իսկ մրցույթի ընթացքում ունեցած ապրումների մասին Սանասարն ավելացրեց. «Երբ տեղի էին ունենում մրցումները, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին լարված էր, մենք երբ տեղեկացանք, որ Հայաստանում նման մթնոլորտ է, սկզբում նեղսրտեցինք, որ մենք այդ պահին Հայաստանում չենք։ Հետո մեր մեջ հասկացանք, որ եթե մենք արդյունքի հասնենք, ամբողջ աշխարհը կիմանա, ու եթե ամբողջ աշխարհն իմանա, Ադրբեջանն էլ կիմանա, որ եթե 12 հոգին 12 պետության դեմ լավ արդյունք է ցույց տալիս, ուրեմն ամբողջ Հայաստանը կարող է մի Ադրբեջանի դեմ ավելի մեծ արդյունք ցույց տալ: Եվ այդ ոգևորությամբ մենք անցանք եզրափակիչ: Հետո մեզ ասացին, որ Ադրբեջանից գեներալներ են գալու և դիտեն մեր ելույթը: Դա մեզ ոչ թե ոգևորեց, այլ ցանկացանք ցույց տալ, թե սովորական հայ զինվորն ինչ կարող է անել: Ու ավելի շահագրգռված այդ ամենն արեցինք: Վերջում էլ մի ադրբեջանցի գեներալ մեզ կանգնեց և ասաց՝ «молодцы армяне»»: Սանասարը նաև ներկայացրեց տպավորություններն արդեն Զվարթնոց օդանավակայանում, երբ իրենց դիմավորելու էին եկել պաշտոնյաներ և այլ քաղաքացիներ. «Հեռուստացույցով շատ եմ տեսել, երբ մարզիկները գալիս են ու նրանց ինչպես են դիմավորում, երբ ինչ-որ հաջողությունների են հասնում: Միշտ այդ պահն ինձ ոգևորել է, ու երեկ եկել էր այդ պահը, և կարող եմ ասել, որ մեզ երևի ավելի լավ են դիմավորել, ինչի համար շատ ուրախ եմ։ Այդպիսի զգացողություններ իմ կյանքում երբեք չէի ապրել»: «Պատրաստ եմ և շատ եմ ուզում շարունակել իմ գործը: Սա ոչ թե միայն մեր հաղթանակն է, այլ մեր ամբողջ ազգի հաղթանակը, և թող մեր ամբողջ ազգն իմանա, որ մեզ նման շատ զինվորներ կան, որոնք մեր ժողովրդի խաղաղությունն են պահում: Իրենք թող համոզված լինեն, մինչև վերջին կաթիլը մենք իրենց կողքին ենք ու նման բազում հաղթանակներ դեռ կունենանք»,-ասաց անձնակազմի նշանառու–օպերատորը։ Իր հերթին տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գևորգ Պալոյանն էլ նկատեց. «Մեր շանսերը բավարարում էին եզրափակիչ անցնելու համար, բայց երկրորդ տեղի համար մտածում էինք, որ դժվար կլինի: Սակայն այդ ընթացքում երկրում տիրող իրավիճակը մեզ էլ ավելի զգոն էր պահում, մենք գիտակցում էինք, որ այդ հաղթանակը մեզ պետք է: Մեր տղաները շատ պատրաստված էին, մենք ավելի դժվար պայմաններում էինք պարապել, և փորձը ցույց տվեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի թիմերը չկարողացան մեզ հետ մրցել: Մեր տղաների թե՛ գրագետ լինելը, թե՛ շահագործման պայմաններին լավ տիրապետելը ցույց տվեցին, որ մեր տղաները ոչնչով չեն զիջում նրանց թիմերին, չնայած նրանք տարիքով ավելի մեծ էին և ավելի շատ փորձ ունեին»: Տանկի հրամանատարը ևս տպավորված էր վերաբերմունքից, որին արժանացել է հավաքականը հայրենիքում. «Ժողովուրդը, որ մեզ ոգևորում էր, արդեն իսկ ցույց էր տալիս, որ մենք հաղթելու ենք: Իհարկե, չէինք սպասում, որ նման բարձր մակարդակով մեզ կդիմավորերին: Օդանավակայանում մեր պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ներկայությունը մեզ պարտավորեցրեց, որ հաջորդ տարի եթե մասնակցենք, անպայման առաջին տեղի հաղթանակը պետք է բերենք Հայաստան: Դա նաև ցույց տվեց, թե որքան մեծ է ուշադրությունը մեր հայ զինվորի, մեր բանակի վրա: Աննկարագրելի իրավիճակ էր մեզ մոտ»: Հիշեցնենք, որ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղն զբաղեցրած Հայաստանի հավաքականը Т-90 տանկ է շահել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ բիաթլոնին մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով:      
Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)