Ավտովթար Արարատի մարզում. 33-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռի շինության պատին. կա վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կոստյա Հ.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Ազատավան գյուղի Աբովյան փողոցի 19 հասցեի դիմաց, բախվել է Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Սահակ Հ.-ին պատկանող՝ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենեային, այնուհետև բախվել նշված հասցեում գործող հացի փռի շինության պատին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կոստյա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: