Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


«Իշխանությունները համահանցակից են Հայաստանի դեմ տարվող քաղաքականության մեջ». «Փաստ»

Հարցազրույց
«Փաստ» օրաթերթը գրում է
 
«Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, նաև օգոստոսի 31-ին սպասվելիք հերթական եռակողմ հանդիպմանն ընդառաջ հնչող հայտարարություններին:
 
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նախ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը հայերի հանդեպ: «Նպատակը հայերին որքան հնարավոր է տարբեր տեղերից վռնդելն ու Հայաստանը ֆիզիկապես ոչնչացնելն է: Մի փոքրիկ հայկական աշխարհ ոչնչացվել է նաև Բերձորում: Հերթական հայկական եկեղեցին մզկիթ դարձնելով՝ փորձում են գործընթացն ավարտին հասցնել: Ադրբեջանը ճնշում է, նացիստական մեդոթներ է կիրառում, ոչնչացնում է մշակույթը, բնակավայրերը բոլոր այն տեղերում, որտեղ իր ձեռքը հասնում է:
 
Եվ, իհարկե, Թուրքիան նշված քաղաքականության հովանավորն ու հանցակիցն է: Իսկ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն սուտ է: Այդ կերպ Ադրբեջանին օգուտ տալու նպատակ են հետապնդում՝ հույսով, թե խաղաղություն կլինի ու անվտանգային հարցերը կլուծվեն, բայց դա չի ստացվի, քանի դեռ Ադրբեջանը դա չի ուզում, իսկ Հայաստանն անվտանգության հարցում չի ուժեղանում: Խաղաղությունը լավ բան է, բայց այն ուղղակի ձգտում չէ: Այն շատ կոնկրետ դիվանագիտական ու քաղաքական իրողություն է, ուր կան պայմաններ, ինստիտուտներ, կա ինստիտուցիոնալ կարկաս, որը պահում է անվտանգությունը: Մեր դեպքում այն գոյություն չունի, մեր դեպքում այդ կարկասն արտաքին է:
 
Թվում է՝ արտաքին ամբողջ միջավայրը (ռուս խաղաղապահները, միջազգային իրավունքը և այլն) պետք է իր նշված դերը կատարի, բայց ամբողջության մեջ դա չի աշխատում. քանի դեռ Հայաստանն իր մասին չի մտածում, քանի դեռ Հայաստանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, Հայաստանը խաղաղ չի ապրի»,- ասաց Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով, չի ստացվելու նաև ռուսներից ինչ-որ բան պահանջել հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացվում, ինչի մասին, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հիմա ավելի բաց է խոսում:
 
Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայաթափման, թշնամուն հանձնելու համատեքստում անդրադառնալով Հայաստանի իշխանություններին՝ քաղաքագետը հավելեց. «Հերթական անգամ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն սպասարկում: Նրանց կողմից չի իրականացվելու այն քաղաքականությունը, որը կարող է ապահովել ՀՀ շահերը: Հայաստանն այս տարածաշրջանում ինստիտուցիոնալ ու քաղաքական մակարդակում գրեթե ոչինչ է դառնում: Եվ, անշուշտ, գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնցով որոշվում է հայ ժողովրդի բախտը: Այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ հակասում են Փաշինյանի այն խոսքերին, թե «չի լինելու մի օր, երբ կզարթնեք ու կտեսնեք, որ ձեր մեջքի հետևից ամեն ինչ որոշվել է»: Հիմա հենց այդպես էլ լինում է:
 
Խոշոր հաշվով՝ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում Հայաստանի թե՛ բախտի, թե՛ ապագայի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում վերջին պահին: Քանի դեռ նշված իրողությունը կա, կարելի է ասել, որ Հայաստանը զոհ է դառնում իր դեմ տարվող քաղաքականությանը, իսկ Փաշինյանը դառնում է այդ քաղաքականության իրականացման հանցակիցը»,-շեշտեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով օգոստոսի 31-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական հանդիպմանն ու դրանից առաջ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ կապված հատկապես «Զանգեզուրի միջանցք» գործարկելու պարտադրանքի հետ, Հ. Միքայել յանը շեշտեց. «Ադրբեջան ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ «սալ յամիի» քաղաքականություն են իրականացնում. կտորկտոր են շարում խնդիրները և ստիպում են մաս-մաս ամեն ինչ տալ՝ ավելի փոքր կտորներով: Այդ քաղաքականությունն իրականացվել է նաև 1918-1920 թվականներին, և հիմա ևս իրենց համար հաջողությամբ է ստացվում: Հաջող է ստացվում նաև այս իշխանությունների համար, որոնք համահանցակից են այդ ամենին. այս հարցում անձամբ ես արդեն որևէ կասկած չունեմ»:
 
Քաղաքագետը շեշտեց, որ բացի «Զանգեզուրի միջանցքից», ևս մեկ օրակարգ էլ կա: «Խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնք ևս Ալիևը ուզում է. այսինքն՝ տիրապետել ևս երկու ճանապարհի, որոնք Հայաստանը կապում են արտաքին աշխարհի հետ: Դրանով ցանկանում է նաև խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. այսպես կոչված անկլավները ՀՀ մասն են կազմում: Արևել յան սահմանների պաշտպանության ամբողջ համակարգը կապված է այդ տարածքների հետ: Խնդիրն ինչ-որ փախստականների վերադարձը չէ այդ տարածքներ, խնդիրը նաև այն չէ, թե Ադրբեջանն այդպիսով ինչ-որ տարածքներ է ստանալու:
 
Ալիևին Հայաստանի թուլացումն է հետաքրքրում, ինչը տեղի կունենա, եթե այդ տարածքները մեկ սանտիմետրով անգամ զիջվեն: Նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները՝ Փաշինյանն ասում էր նաև. «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի պակասի»: Այնինչ, կրկին հակառակն է տեղի ունենում:
 
Հավանաբար, նա կգնա նաև այդ տարածքների հանձնմանը, եթե անգամ դրա ցանկությունը չունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այս առումով այլ իրողություն կա: «Եթե նա ոչ մի բան չի անում, որ նախօրոք կանխի այդ գործողությունը, ինքն արդեն մասնակից է նշվածին: Եթե իրեն հարցնեն՝ ուզո՞ւմ ես տալ, կարող է ասել՝ ոչ, բայց եթե չես կանխում հանձնումը, ապա համամասնակից ես դրան, քանի որ հակառակ պարագայում Հայաստանի այս տարածքները կպահվեն: Մինչդեռ անօգնական մի վիճակ է ստեղծվում, ինստիտուտները քանդվում են, և բանակի վերաարդիականացում թույլ չի տրվում: Այս իրողության պայմաններում գործ ունենք ծրագրի հերթական կատարման հետ, որի նպատակն է Հայաստանին անօգնական,
 
Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց միջոցով էլ Արևմուտքին ենթարկվող երկիր դարձնելն է: Սա նպատակ է, որը կարող է չստացվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանգամանքը, բայց Հայաստանն ինքնին ամբողջությամբ կախյալ վիճակում է լինելու: Հայաստանը որևէ տեղ ու որևէ կերպ անկախ չի կարողանալու լինել, անգամ եթե իշխանությունը փոխվի, քաղաքական գիծը փոխվի, անգամ երբ կարող մարդիկ գան կամ փոխվի նաև համաշխարհային համատեքստը:
 
Նշված բոլոր հանգամանքների հնարավորության դեպքում անգամ, միևնույնն է, Հայաստանը կախյալ վիճակում է լինելու, որովհետև կրիտիկական, ամենանուրբ կետերն են հանձնվում, առանց որոնց որևէ բան հնարավոր չի լինի անել»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ ապագայում արդեն անիմաստ կլինի խոսել իշխանությունների ցանկության, կարողությունների մասին:
 
«Ապագայում ՀՀ-ն Թուրքիայի և Ադրբեջանի կլիենտ պետություն է դառնալու, այդ հանգամանքը կհստակեցվի, երբ գործարկվի միջանցքը, քանի որ, բացի միջանցք լինելուց, այն հատուկ կարգավիճակ է ենթադրում, որն իրենց ձեռնտու է: Մինչդեռ Հայաստանի սուվերենությունը նույն Սյունիքի նկատմամբ կնվազեցվի: Հիմա, մեծ հաշվով, Ադրբեջանը երեք երթուղով է միջանցք պահանջում. խոշոր հաշվով, ուզում են, որ ամբողջ Սյունիքն իրենց համար միջանցք դառնա: Ի դեպ, Ալիևն արդեն տարածում է քարտեզներ, որտեղ ամբողջ Սյունիքը Ադրբեջանի կազմի մեջ է: Սրանք Սյունիքն ադրբեջանականացնելու քայլեր են: Իրականում այն, ինչ տեղի է ունենում, պարզ է, բայց, ցավոք սրտի, ոչ բոլորի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր դա հասկանում են, այդ ամենը լայն զանգվածների համար ամբողջությամբ հասկանալի չեն դարձնում անկարողության կամ ցանկության բացակայության պատճառով»,-նշեց քաղաքագետը: Այս տեսանկյունից նա անդրադարձավ ներքին դաշտում տարածվող մի քանի թեզերի և իրողությունների: «Մեզ մոտ տարածվում է նաև մի անիմաստ գաղափար, ըստ որի՝ մենք այս կամ այն երկրին կամ ինչ-որ կառույցների պետք է դիմենք: Բայց երկրների, կառույցների դիմելով՝ քաղաքականություն չի իրականացվում, դիմելով կարելի է միայն քաղաքականության իմիտացիա անել:
 
Ներքին դաշտում մեկ այլ կարևոր իրողություն կա: Ազգայնական կոչվող ուժերը, ի դեմս, օրինակ «Սասնա ծռերի» ու արտախորհրդարանական իբր ընդդիմադիր այլ կուսակցությունների, հիմա լուռ մասնակցում են հանձնման գործընթացին: Անընդհատ Փաշինյանի հետ են հանդիպում, այդ ժամանակ ոչինչ չեն ասում, ջերմ շփվում են Փաշինյանի հետ, իսկ հետո ընդդիմանում խորհրդարանական ընդդիմությանը, որը, լավ թե վատ, ընդդիմանում է ընդհանուր հակահայկական ծրագրին: Խորհրդարանական ընդդիմությունը թերի, բայց ճիշտ գործ է անում, գոնե փորձում է ինչ-որ բան փրկել այս իրավիճակում, իսկ մնացածն իրենց լռությամբ համամասնակից են վերոնշյալ գործընթացին»,-ընդգծեց քաղաքագետը:
 
Շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին՝ նա հավելեց. «Լայն զանգվածների շրջանում իրողությունների գիտակցում չկա: Ժողովրդին խաբում են տարաբնույթ լրատվամիջոցներով, «Պերֆեկտ» թիվիներով, և մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մի լավ գործիք են հորինել՝ ուրիշների վրա բարդել բոլոր խնդիրները և մեղավորությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի, բայց պահից օգտվելով՝ կարող են ցանկացած երկրի կամ մարդկանց խմբի վրա բարդել: Նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ունակ չէ որևէ բան անել:
 
Եվ հիմա տեսնում ենք, որ «Սուրմալուի» դեպքերը բարդում են կամավորների վրա, նույնկերպ կամավորների վրա էին բարդում պատերազմի պարտությունը: Գործիքակազմը հասկանալի է, պրիմիտիվ, բայց, ցավոք, դեռ աշխատում է: Երբ ժողովրդի լայն զանգվածները հասկանան, թե ինչ է տեղի ունենում, արդեն շատ ուշ է լինելու»:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան