Թաքնված վայրեր Հայաստանում
LifestyleՀայաստանը լի է զարմանահրաշ ու հիասքանչ վայրերով: Պարզապես պետք է փնտրել ու գտնել: Հայաստանի յուրաքանչյուր անկյունը խորհրդավոր է, ապրեցնող ու շշմեցնող:
Օrer.am-ը առանձնացրել է մի քանի վայրեր, որոնց մասին քչերը գիտեն.
«Թաքնված ջրվեժ»
Հայաստանում ջրվեժները շատ տարբեր են, հզոր ջրվեժների կողքին կան այնպիսիք, որոնք միջին չափի են, սակավ ջրով, կան նաև թաքնվածները, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն, որոնցից մեկն էլ Թաքնված ջրվեժն է։ Գտնվում է Դիլիջանում:
«Արամյանցի դղյակ»
Միքայել Արամյանցի դղյակը կառուցվել է ճարտարապետ Բուզօղլու կողմից 1903 թվականին։ Այն Հայաստանում պահպանված երկու դղյակներից մեկն է: Գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում:
«Արևածագի ձոր»
Արևածագի ձորը գտնվում է Արևածագ գյուղի ու Ձորագյուղի մեջտեղում, ժայռի իրական անունը Ցից քար է, քանի որ այդ բարձրությունից է բացվում արևածագի տեսարժան պանորամաներ:
«Արջերի քարանձավ»
Արջերի քարանձավ կոչվող այս վայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: