Ո՞րն է ամենավնասակար խմիչքը տղամարդկանց համար
LifestyleՑանկացած խմիչքի չարաշահում, միանշանակ, վատ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Ընդ որում նույն քանակի ալկոհոլը ավելի շատ վնասներ է պատճառում կանանց, քան տղամարդկանց: Պատճառն այն է, որ կանայք օժտված են այնպիսի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկանիշներով, որ նրանց մոտ նվազում է ալկոհոլը մշակող ֆերմենտների մակարդակը: Բայց սա չի նշանակում, որ տղամարդիկ զերծ են մնում այդ վնասներից:
Հատկապես մեծ է գարեջրի վնասը: Բժիշկները պնդում են, որ գարեջուրը ամենավտանգավոր խմիչքն է տղամարդկանց համար: Ո՞րն է պատճառը:
Բանն այն է, որ գարեջուրը պարունակում է կանացի հորմոններին նման ֆերմենտ՝ էստրոգեն։ Գարեջրի միջոցով տղամարդու օրգանիզմ են ներթափանցում կանացի հորմոնի բուսական անալոգներ՝ ֆիտոէստրոգեններ։ Դրա երկարատև օգտագործման արդյունքում տղամարդկանց կոնքերը լայնանում են, իսկ կրծքերը՝ մեծանում։Կարճ ասած՝ տղամարդիկ նմանվում են կանանց։
Սա գարեջրի միակ թերությունը չէ։ Այն բացասաբար է ազդում ենթաստամոքսային գեղձի վրա և կարող է պատճառ դառնալ դրա բորբոքմանը։
Բժիշկները նշում են նաև, որ գարեջուրն ավելի վնասակար է, քան օղին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: