Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


«Քայլել եզրով». ակրոբատիկ մարմնամարզության ի՞նչ տեսակներ կան. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակրոբատիկան մարմնամարզության տարատեսակներից մեկն է։ Հունարենից թարգմանած` այն նշանակում է «քայլել եզրով»: Ակրոբատները, որպես կանոն, ունեն առանձնահատուկ ճկունություն և տոկունություն: Հին եգիպտական որմնանկարներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2300-ականներով, պահպանվել են մարմնամարզական հնարքներ կատարողների պատկերներ: Ակրոբատիկ ներկայացումները տարածված են եղել Հին Հունաստանում տոնական միջոցառումների, զանգվածային տոնակատարությունների և բերքահավաքների տոների ժամանակ:

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել ցուլերի հետ խաղերը՝ ակրոբատիկ հնարք կատարելը վազող կենդանու եղջյուրներից բռնելով: Նման զվարճանքը տարածված է եղել նաև Աֆրիկայի որոշ ժողովուրդների, հնդկական ցեղերի, բասկերի շրջանում։ Նախկին ԽՍՀՄ երկրների որոշ ժողովուրդների մեջ էլ են եղել ցլերի հետ խաղեր։ Օրինակ՝ տաջիկական ըմբշամարտում եղել է ժողովրդի կողմից «ցուլի գլորում» անվանված տեխնիկական հնարքը։ Հին Հռոմում հայտնի են եղել թափառաշրջիկ արտիստները, որոնք գիտեին ինչպես քայլել լարի վրայով, այնպես էլ հմտորեն վարվել կենդանիների հետ: Վենետիկյան Հանրապետությունում մարդիկ սիրել են դիտել «կենդանի բուրգերի» մրցումները. ակրոբատները բուրգեր են ստեղծել, որոնց բարձրությունը երբեմն հասել է մինչև 9 մետրի։

Ակրոբատիկ վարժությունների տեխնիկական կատարումը նկարագրվել է Տրյուկարո գրքում։ Գիրքը նախատեսված է եղել պրոֆեսիոնալ ակրոբատների համար և հանդիսացել է նրանց ուղեցույցը։ 19-րդ դարում Ստրելին գրել է «Ակրոբատիկա և ակրոբատներ» գիրքը, որտեղ փորձել է մանրամասն նկարագրել ակրոբատիկ վարժությունների տեխնիկան, մարզումների մեթոդները և հնարքների կատարման անվտանգությունը։ Կրկեսային բոլոր ներկայացումներում ակրոբատիկ ներկայացումները եղել են ծրագրի պարտադիր մաս։ Ակրոբատները բազմակողմանի արտիստներ են եղել, մարզումների ընթացքում նրանք աշխատել են կատարելագործելու իրենց ֆիզիկական տոկունությունն ու կամքի ուժը՝ ձգտելով վիրտուոզության և կատարելության:

Ժամանակի ընթացքում ակրոբատները բաժանվել են երկու խմբի. մեկը սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ կրկեսային ակրոբատիկայով, իսկ մյուսը՝ սիրողական սպորտով։ Պրոֆեսիոնալ կրկեսային ակրոբատիկայի մի քանի տեսակ գոյություն ունի՝ ուժային, ուսային, ցատկային, ակրոբատիկա ձիու վրա: Կրկեսային ակրոբատիկան նույնիսկ հիմա չի կորցրել իր ժողովրդականությունը։ Իսկ սպորտային ակրոբատիկայի հիմքում ընկել են բազմաթիվ այլ տարրեր։ 1932 թվականին ակրոբատիկ ցատկերը ներառվել են ամառային օլիմպիական խաղերի ծրագրում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն