Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Ով հանձնում է Արցախն ու կորցնում Հայաստանը, նա կորցնում է ամբողջ Կովկասը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն իր «Ով հանձնում է Արցախը, կորցնում է ամբողջ Կովկասը» վերնագրով հոդվածում գրում է, որ 2022 թվականը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես աշխարհաքաղաքական այնպիսի բուռն բախումների ժամանակաշրջան, որոնք հետապնդում են աշխարհակարգի նոր վերափոխումների նպատակ։ Արդարացի կլինի նշել, որ իրավիճակը տարածքի այս կամ այն տարածաշրջանում, անկախ լոկալ առանձնահատկություններից (աշխարհագրություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն և այլն), այսօր սերտորեն կապված են ռուս-ուկրաինական հարաբերությունների վիճակի հետ։ Ավելի ճիշտ՝ նրա հետ, թե երբ և ինչպես կավարտվի այդ ռազմաքաղաքական ճգնաժամը։ Եվ Ղարաբաղը բացառություն չէ։ Մոսկվան չկարողացավ (կամ աննպատակահարմար համարեց) տեղայնացնել Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը և պահպանել այն ստատուս քվոն Արցախում, որը ձևավորվել էր 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ։

2000 թվականին իշխանության գալուց հետո նախագահ Պուտինը սկսեց աստիճանաբար, բայց հետևողականորեն փոխել անդրկովկասյան ռազմավարությունը, այն է՝ Հայաստանի հետ դաշինքի վրա խաղադրույք կատարելուց թեքումը հօգուտ Ադրբեջանի հետ հարաբերությունների հավասարակշռության: Այդ փոփոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ մինչև 1999 թվականը Բաքուն փաստացի իրականացրել էր Կասպից ծովի ադրբեջանական հատվածի էներգետիկ ռեսուրսները (նավթ և գազ) Վրաստանի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը, դեպի Թուրքիա, իսկ այնտեղից Եվրոպա արտահանելու արևմտամետ և թուրքամետ ռազմավարությունը։ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքով զինեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, ընդլայնեց Բաքվի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը, իսկ ռուսական լրատվամիջոցները և քաղաքական կառույցների զգալի մասը սկսեցին բացահայտորեն աջակցել Ալիևի ռեժիմին։

Նման քաղաքականության շրջանակներում կառուցվեց Թուրքիայի հետ նոր դաշինք (գործընկերություն), որը դրական ազդեցություն ունեցավ Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական և ռազմական կապերի վրա։ Արդյունքում 2020 թվականին եղավ հայկական կողմի ռազմական պարտությունը և Երևանին կապիտուլ յացիայի պարտադրելը (չնայած փաստացի Հայաստանը պատերազմի մեջ չէր մտել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար, և հենց դրանով է Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մոտիվացրել իր օգնություն չտրամադրելը Երևանին): Ռուսաստանը խաղաղապահների փոքր զորախումբ մտցրեց Ղարաբաղի մնացած հայկական մաս և թույլ տվեց Թուրքիային ավելի քան երկու դար անց վերադառնալ Անդրկովկաս. Աղդամում ստեղծվեց ռուսթուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն հրադադարը պահպանելու և Ղարաբաղի վրայի ոչ թռիչքային գոտին վերահսկելու համար։

Հիմա Բաքուն փորձում է ձեռք բերած ռազմական հաղթանակից հետո կարճաժամկետ հեռանկարում ստանալ առավելագույնը, ստիպել Հայաստանին վերջնական կապիտուլ յացիայի և լքել բուն Ղարաբաղը, կնքել խաղաղության պայմանագիր և բացել «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան և Թուրքիա։ Միանգամայն պարզ է, թե ինչ է ուզում ստանալ Բաքուն, բայց այն, թե ի՞նչ է ստանալու Մոսկվան դրանից, այնքան էլ պարզ չէ: Ուկրաինայի իրավիճակի շուրջ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասությունների պատճառով դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեև ոչ ոք դե յուրե չի չեղարկել այդ ինստիտուտը։

Ըստ այդմ, Ռուսաստանը մտադիր է հնարավորինս ձգձգել Ղարաբաղի թեման, երեք առաջնորդների հարթակում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցման հետ կապված հարցեր, այլ ոչ թե այս փուլում լուծել մնացած հայկական մասի կարգավիճակի հարցը: Իմիջիայլոց, Ռուսաստանը նախագահ Պուտինի հետ միասին ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ստացվում է, որ եթե Մոսկվան հիմա Ղարաբաղը համարում է ադրբեջանական, ապա կարգավիճակի հարցը այս կամ այն կերպ (լինի դա մշակութային, թե քաղաքական ինքնավարություն) կդիտարկվի Ադրբեջանի սահմաններում։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի հաջողությունը Ղարաբաղում Անկարայի համար նոր հնարավորություններ է բացել պանթուրանիզմի դարավոր ռազմավարությունն աստիճանաբար իրականացնելու համար։ Էրդողանը չի հերքում Ռուսաստանի հետ գործընկերությունը, չի միանում արևմտյան պատժամիջոցներին և մտադիր է Թուրքիան վերածել դեպի արտաքին աշխարհ Ռուսաստանի համար առանցքային պատուհանի։

Բայց ամեն ինչ իր գինն ունի, և այդ դեպքում Էրդողանը Ռուսաստանից խնդրում է Հայաստանի կապիտուլ յացիան, ճանապարհ հայկական Զանգեզուրով և ելք դեպի թյուրքական աշխարհ։ Արդյո՞ք այս ամենի համար պետք է մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին: Եթե Փաշինյանին պարտադրել են հաշտություն կնքել Ալիևի և Էրդողանի հետ (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից), ապա ի՞նչ կարող է անել Հայաստանի ղեկավարը և արդյո՞ք կկարողանա հրաժարվել դրանից։ Բայց մեկ դեպքում հնարավոր է, որ Հայաստանի ղեկավարը կարողանա հրաժարվել Ալիևի հետ նման անօգուտ բանակցություններից (թե՛ Բրյուսելում, թե՛ այլ մայրաքաղաքներում), եթե պարզվի, որ Հայաստանի ղեկավարի անունը Նիկոլ Փաշինյան չէ։

Թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին կարող է առանձնապես չհետաքրքրել, քանի որ այսօր (չնայած դա պարզ էր դեռ երեկ) այդ տանդեմն արդեն զգալի վնաս է հասցրել (և առաջին հերթին Ղարաբաղում)։ Քանի որ հայկական Զանգեզուրը դարձել է տարբեր շահերի հատման զգայուն կետ, Հայաստանը դեռ այլընտրանքներ ունի գործընկերներ ընտրելու հարցում։ Հարցը դա չէ: Հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է կորցնի հենց Հայաստանը, և դրա հետ մեկտեղ Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Դա արդեն Ռուսաստանի որոշելիք հարցն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանում