Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Գինի Վիոնե. Ֆրանսիայից Հայկական կիրճ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրականում, Վիոնեն խաղողի տեսակ է, որից սպիտակ անուշաբույր գինիներ են պատրաստվել անգամ ավելի քան հազար տարի առաջ: Ընդ որում, դրանից ստացված գինենյութն օգտագործվել է և՛ համանուն ըմպել իքի ստեղծման համար, և՛ ավելացվել է այլ գինիների մեջ։ Վիոնե գինու պատմությունն սկսվել է Ֆրանսիայում՝ Հյուսիսային Ռոնում, բայց թե ով և երբ է առաջին անգամ այն ստացել, մենք դժվար թե երբևէ իմանանք: Միայն հայտնի է, որ Վիոնե խաղողը ամենահին տեղական սորտերից մեկն է եղել, բայց ժամանակի ընթացքում խաղողի այդ տեսակը գրեթե ամբողջությամբ անհետացել է, քանի որ սկսել են աննկարագրելի չափերով կրճատել դրա ցանքատարածքները։ Դա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ այն, համեմատած այլ տեսակի խաղողների հետ, բերքատվությամբ զիջում է և հեշտությամբ է ենթարկվում «փոշոտ բորբոս» հիվանդության ազդեցությանը, որը ամբողջ աշխարհի գինեգործների պատուհասն է, հատկապես անձրևոտ տարիներին:

Ի՞նչն է ստիպել խաղողագործներին կրկին հայացք նետել Վիոնե խաղողի տեսակին: Դա այդ խաղողից ստացվող գինու հիանալի համն է: Գինեգործները, նկարագրելով Վիոնե գինու փունջը, թվարկում են տասնյակ համեր և բուրմունքներ՝ գերհասունացած ծիրանի խառնուրդ նարնջի և դեղձի ծաղիկներով, տանձի և ակացիայի, մեղրի և համեմունքների, մանուշակի և նարցիսի, ալոճենու ծաղիկների և նարնջի, վանիլի ու մուշկի հետ և այլն: Նման բազմազանության շնորհիվ փորձագետները պատրաստ են ներել Վիոնե խաղողի պահանջկոտությունը, և արդյունքում այդ որթատունկի ցանքատարածքները նորից անընդհատ ավելանում են: Ի դեպ, չնայած բույրի հրաշալի փնջին, այդ խաղողի մեջ թթվությունը քիչ է, և այդ տեսակի մաքուր գինին չափազանց թունդ է ստացվում։ Ուստի, այն հիմնականում կուպաժավորվում է՝ խառնելով այլ տեսակ գինիների հետ, և ձեռք է բերում ներդաշնակ համ։ Ստացվում է խմիչք, որը հիանալի համադրվում է ձկան և մսի, պանրի և քաղցր աղանդերների հետ:

Սկզբում Ֆրանսիայի հյուսիսից այդ խաղողը տեղափոխվել է հարավ, որտեղ այն օգտագործվել է կուպաժավորման համար, որպեսզի հարստացնի տեղական գինիների համը, այնուհետև այն հասել է Նոր աշխարհի խաղողի այգիներ՝ նվաճելով Կալիֆորնիան և չիլիական Ռապելի և Լիմարի հովիտները: Այնուհետև այն սկսել են աճեցնել Հարավային Ավստրալիայում, մի փոքր ավելի ուշ Վիոնե խաղողը «բնակություն է հաստատել» Կասաբլանկայում և Արգենտինայում: Այս որթատունկը աճեցվում է նաև աֆրիկյան մայրցամաքում՝ Հարավային Աֆրիկայում: ԱՄՆ-ում այժմ Վիոնեն իրեն հիանալի է զգում ոչ միայն Կալ իֆորնիայում, այլ նաև երկրի հյուսիսարևել յան հատվածում:

Եվրոպացիները նույնպես չեն հրաժարվել դրանից, և Վիոնե գինիներ, բացի Ֆրանսիայից, ներկայում արտադրվում են նաև Իսպանիայում, Իտալ իայում և Հունաստանում։ Վիոնեն անգամ Ռուսաստան է հասել։ Այժմ այն աճեցվում է Կրասնոդարի երկրամասում՝ Հայկական կիրճում։ Այնտեղ տեղի գինեգործները ֆրանսիացիների աջակցությամբ աշխատում են տեղական գինու որակի բարելավման ուղղությամբ, և, ֆրանսիացի մասնագետների կարծիքով, այս խնդրի լուծման ուղիներից մեկը Վիոնե խաղողի օգտագործումն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան