Առանց մոր հրաժեշտի՝ որդուն հողին հանձնեցին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանն, ով մեկ տարի առաջ Գերմանիայից Հայաստան էր տեղափոխվել՝ զինվորական պարտքը կատարելու, այսօր հողին հանձնվեց:
Գագիկի ազգականը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ տղայի մայրն այդպես էլ Գերմանիայից Հայաստան ժամանաել չի կարողացել: «Այսօր Գագիկին հողին հանձնեցինք, մայրն այդպես էլ Հայաստան գալ չկարողացավ:
Ծնողների վիշտն ու ցավը բառերով բացատրել հնարավոր չէ», ասաց Գագիկ Բարսեղյանի ազգականը: