Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Խաշի իմաստի, օգտակարության և վնասների մասին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաշը հայկական խոհանոցի հնագույն տաք ապուրներից է։ Ներկայում դժվար է ասել, թե որ դարաշրջանում է այն հայտնվել որպես ուտեստ, բայց միանշանակ կարելի է պնդել, որ ի սկզբանե այն եղել է աղքատների սնունդ. անասնապահությամբ զբաղվող աղքատ գյուղացին միսը վաճառել է հարուստներին, իսկ իր ընտանիքին մնացել են ոտքերը, գլուխն ու փորոտիքը, և այդպես էլ առաջացել է այս ուտեստը: Հետագայում խաշ ուտելը դարձել է «արարողություն», քանի որ հավաքվել են խաշ եփողի բարեկամները և հարևանները։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքերը (կարելի է նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի) և փորոտիքը։

Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Խաշն ավանդաբար ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը, կամ, ինչպես տարածված է ժողովրդի մեջ, այն ամիսներին, որոնց անվան մեջ Ր տառ կա, վաղ առավոտյան մինչև նախաճաշը կամ, ավելի ստույգ, դրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրատած բողկ, հանքային ջուր, օղի։ Խաշն ուտում են լավաշով: Մեծամասնությունն այն ուտում է առանց գդալի, ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։

Մարդու ոսկորների համար խաշի օգտակարության համոզմունք ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ՝ խոզի լ յարդն օգտակար է մարդու լ յարդի համար, ուղեղը` ուղեղի, և, հետևաբար, ոսկորից ապուրը ոսկորների համար է օգտակար: Թե որքանով է դա ճիշտ, բժշկությունը միանշանակ կարծիք չի հայտնում:

Բայց փոխարենը կարելի է նշել, որ խաշը շատ դժվար է մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետև մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկորներ են ուտում) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են մարսել այն: Սրան գումարենք նաև սխտորը, որը ինչքան օգտակար է առողջության համար, այնքան էլ վտանգավոր է ստամոքսի խնդիր ունեցողների պարագայում: Մեր օրգանիզմը չի մարսում նաև մաշկը և ջլերը, որոնցից կազմված է լինում «խաշի միսը»: Ինքը՝ խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի և յուղի, կալորիականություն և սննդային արժեք չունի և արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետև աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել: Երևի զգացած կլինեք, թե շատ կուշտ խաշ ուտելուց կարճ ժամանակ անց ինչպես եք քաղց զգում:

Խաշն ինքնըստինքյան, որպես կերակուր, իրենից ոչ մի բան չի էլ ներկայացնում, բայց այստեղ ավելի կարևոր և հաճելի է խաշ ուտելու արարողությունը: Ընդ որում, այդ արարողությունը ունի օրենքներ, որոնք տարբեր տեղերում տարբեր են: Օրինակ՝ նախկինում ընդունված էր, որ սեղանի շուրջ նստած կին չպետք է լինի: Որքան էլ զարմանալի է, այդ «ավանդույթը» երբեմն այսօր էլ է պահպանվում: Մյուս «ավանդույթն» այն է, որ պետք է խմվի միայն օղի: Գդալ չօգտագործելու մասին ասացինք: Խաշասերներից շատերն այն կարծիքին են, որ խաշն այնպես պետք է բրդել, որ գդալը ցցված մնա: Նման սովորույթներ, «ավանդույթներ» ու «լեգենդներ» շատ կան խաշի հետ կապված: Իսկ իրականում խաշի արարողության ամբողջ իմաստը առավոտ վաղ ընկերների, բարեկամների, հարազատների հետ կենդանի շփումն է...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում