Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Իր հայտարարություններով Փաշինյանն արդարացնում է Ալիևին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցնող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում կառավարության կատարողականը ներկայացնելու ժամանակ հնչեցին Արցախին առնչվող մի շարք հայտարարություններ, որոնք սուր արձագանքների արժանացան: Խոսքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, Արցախի ինքնորոշմանը: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արցախի ԱԺ-ն, արձագանքելով, հայտարարեց Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին: Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններով արդարացնում է Ալիևին:

«Իր հայտարարություններով ու գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոշիացնել 30 տարվա բանակցային այն ամբողջ կապիտալը, որը տարիների ընթացքում ձեռք էր բերել հայկական կողմը: Մի քանի տարի առաջ հայտարարեց, թե իր զրոյական կետից է սկսելու: Որպեսզի կարողանար իր զրոյական կետից սկսել ու արդեն հիմա ավարտին հասցնել այն մտադրությունները, որոնց համար եկել էր իշխանության, անհրաժեշտ էր փոշիացնել և հերքել հայկական կողմի այն փաստարկները, որոնցով տարիներ շարունակ կարողացել են նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ բանակցային փաստարկներով շատ հաճախ Ադրբեջանին դրել են այնպիսի իրավիճակում, որ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե փակ սենյակներում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ու որպեսզի Փաշինյանը կարողանա չարիքի բերած իր քաղաքականությունը ավարտին հասցնել, այսօր արդեն բացահայտ փորձում է արդարացնել Ալիևի քաղաքականությունը»,-ասաց Հ. Հակոբյանը՝ նշելով, որ այն, ինչի մասին Փաշինյանը ապրիլի 18-ին հայտարարում էր ԱԺ բարձր ամբիոնից, բանակցությունների ժամանակ այդ նույն փաստարկներով փորձել են ճնշել Նիկոլ Փաշինյանին, որոնց կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել հակադարձել:

«Իր հայտարարություններով Փաշինյանն այսօր արդարացնում է Ալիևի վարած այն քաղաքականությունը, որի հետևանքով նույն Ալիևը չի պահպանել միջազգային իրավունքի հիմնարար կետերը՝ տարածքային ամբողջականության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի չկիրառումը: Փաստացի Ալիևն իր քաղաքականությամբ խախտել է այդ 3 կետերը, ու այսօր ՀՀ փաստացի վարչապետը թվարկված արարքների համատեքստում արդարացնում է Ալիևին»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով բանակցային գործընթացին Փաշինյանի իշխանության գալուց առաջ, խոսելով այսօր նրա կողմից հնչեցրած նաև այն պնդման մասին, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Հակոբ Հակոբյանը նշեց, որ եթե ընդհանուր դիտարկենք 2018-ից հետո տեղի ունեցող գործընթացները, կարող ենք միայն մեկ և ակնառու հանգամանքի մասին փաստել:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր ասած նախկին իշխանություններից ստացել էր մի ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր, սեղանի շուրջ որպես բանակցության կողմ էր նստած: Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հայկական կողմը դուրս մղվեց բանակցություններից և դրվեց սեղանի վրա: Այսօր, ցավոք, հայկական կողմը ոչ թե բանակցում է, այլ հայկական կողմի մասին բանակցում են այլ պետությունները, իսկ հիմնական դերակատարն Ադրբեջանի Հանրապետությունն է, Նիկոլ Փաշինյանն էլ պարզապես տրվում է այդ իրադարձություններին:

Հայաստանի իշխանություններից միակ իշխանավորը, որը հայտարարել է, թե ճանաչում է Արցախի Հանրապետությունը՝ որպես Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանն է: Մնացած բոլոր ձևակերպումները, մանիպուլ յացիաները, այս կամ այն փաստարկները նաև այն մասին, թե վատ ժառանգություն է ստացել, զուտ ինքնարդարացման և սեփական հանցագործությունը կոծկելու միջոցներ են: Փաստացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը հայտարարում է, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մնացած մանիպուլ յացիաներին ուշադրություն դարձնելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ առավել պարզ է, քան թվում է Նիկոլ Փաշինյանին»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը:

Խոսելով նման հայտարարությունների և, ընդհանուր առմամբ, այս բարդ իրավիճակում նման քաղաքականության շարունակության հնարավոր հետևանքների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նման քաղաքականության շարունակությունը մեզ համար ոչ թե վտանգավոր, այլ կործանարար է: Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում, քան փոխել այս իշխանավորներին, որոնք Հայաստանն արդեն ոչ թե անդունդի եզրին են հասցրել, այլ իջեցնում են անդունդի հատակը: Բոլոր ազգային ուժերը, որոնց համար հայկականություն, Արցախ և նման հասկացություններն արժեք են ներկայացնում, այսօր պետք է թոթափեն բոլոր տեսակի ամբիցիաները և այլ խանգարող հանգամանքները, ոտքի կանգնեն և իշխանությունից ուղղակի հեռացնեն այս վարչախմբին, որը Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կործանման է տանում: Այսօր արդեն զուտ վտանգների մասին խոսելն ավելորդ է, քանի որ սա արդեն կործանարար գործունեություն է»:

Անդրադառնալով նաև Ալիևի վերջին հայտարարություններին, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է», «Ղարաբաղում ապրող հայերը պետք է կա՛մ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ փնտրեն բնակության այլ վայր», մեր զրուցակիցը նշեց. «Երևի թե այս ամբողջ պատմության մեջ ամենաբացատրելին թշնամու արարքները, քայլերն են: Մեզ համար պարզ է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է իր ճնշումները՝ լինեն դրանք հոխորտանքներ, բանակցության սեղանի շուրջ կամ այլ հանդիպումներում հայկական կողմի վրա մատ թափ տալու դրվագներ, թե ռազմական տարբեր տեսակի սադրանքներ, գործողություններ: Թշնամին ամեն ինչ անելու է, որ վերցնի առավելագույնը և ավարտին հասցնի իր այն մտադրությունները, որոնց համար սկսել է 2020 թվականի 44օրյա պատերազմը:

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այս պատերազմը չի ավարտվել, այն մինչև օրս շարունակվում է, պարզապես փոխվել են դրսևորման ձևերը: Ու հասկանալի է, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որ ստանա առավելագույնը: Այլ բան է, թե հայկական կողմն արդյոք կկարողանա՞ վերակազմակերպվել, վերադասավորվել ու թշնամուն արժանի հարված տալ: Ալիևը որևիցե զարմանալի բան չի անում: Նա իր ռազմական հանցագործությունները սկսել էր 2020 թվականից, ինչն այսօր արտահայտվում է խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցներով, բլոկադայի միջոցով, երբ 120 հազար մարդու պահում է սովի ու տարատեսակ դժվարությունների մեջ: Պարզապես պետք է կարողանալ ռազմական հանցագործությունների սովոր ու միջազգային որևէ տեսակի իրավունք չհարգող թշնամուն համարժեք պատասխան տալ»:

Իսկ շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում, Հակոբ Հակոբյանի խոսքով, այսօր արդեն շատ ծանր է իրավիճակը: «Արդեն 5-րդ ամիսն է, որ Արցախը գտնվում է տոտալ բլոկադայի մեջ: Բնական է, որ շրջափակումն իր հետ տարատեսակ խնդիրներ է բերելու Արցախի բնականոն կյանքում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր արցախցի հասկանում է, որ այստեղ զուտ հումանիտար և զուտ հացի խնդիր չէ, իսկ արցախցին բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է հանուն Արցախի հայկական լինելուն զոհաբերել իր հարմարավետ կյանքը: Նույնը նաև հիմա է: Այլ է, թե Արցախի Հանրապետության իշխանությունները որքանով են կարողանում համարժեք արձագանքել այս իրադարձություններին, դրանց համարժեք գործողություններ կատարել: Ցավոք, այսօր Արցախի իշխանությունները նույնպես չեն կարողանում ադեկվատ վարքագիծ դրսևորել, որը բացասական էլ ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա, քան բուն բլոկադան»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա