«Գրանդ Քենդին» 8,2 մլրդ դրամի արտոնություն ստացավ. Ընկերությունը 83 մլրդ դրամի հումք է ձեռք բերելու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի իրացնել ՀՀ տարածքում։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 83 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 83 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․2 մլրդ դրամ: