Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում


«Կադաստրի վկայականները»... և դարավոր հայկականը թշնամապատկան համարողները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին տարիներին մեր երկիրը պատուհասած զանազան աղետների շարքում կա մի դրվագ, որ առանձնապես տպավոր վել է: Քարահունջի (Զորաց քարեր) բազմահազարամյա աստղադիտարանի վարկաբեկումն էր, թե՝ այն ընդամենը ինչ­որ դամբարան է եղել ու՝ վերջ: Այնինչ, լուսահոգի Պարիս Հերունին որքան համոզիչ ու փաստարկված էր ներկայացնում Քարահունջի՝ աստղադիտարանային հենքը: Երևի այդ էր պատճառը, որ լրահոսում անմիջապես ուշադրություն գրավեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդագրությունը, որի համաձայն՝ ի դեմս Զորաց քարեր հուշարձանի, գործ ունենք 11 հազար տարեկան աստղադիտարանի հետ: Ըստ հաղորդագրության, ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը մասնավորապես նշել է, որ հուշարձանի մշակութային շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին, և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են մի և նույն մշակույթի կրողները:

«Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11 000 տարեկան հայկական աստղադիտական­օրացուցային կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4­-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,­ ասել է Հայկ Մալխասյանը: Կարճ ասած՝ Զորաց քարերը Հայաստանի ու հայության «կադաստրի վկայական» են: Ամրակո՛ւռ վկայական: Դե, կա մեկը, չէ՞, որ ընկած «կադաստրի թղթեր» է, իբրև թե, որոնում Հայաստանի համար ու, իբրև թե, չի գտնում, գնում ու թշնամուց է... «կադաստրի թուղթ» հայցում... Մյուս կողմից՝ ինչ­որ բան հուշում է, որ Քարահունջի կամ, որ նույնն է՝ Զորաց քարերի շուրջ դեռ էլի ու էլի բանավեճեր և անգամ վիճաբանություններ կլինեն: Սակայն տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Այ, ինչն իսկապես անհագստացնում ու խորագույն մտահոգություն է պատճառում, եթե չասեմ՝ տագնապ, այն է, թե ընդամենը քանի՞ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թշնամին: Հասկանալի է՝ Զորաց քարերից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա: Բազմահազարամյա քարե աստղադիտարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռուհայոց մեկ այլ «կադաստրի վկայական». Ուղտասարը (Ուխտա սար)՝ իր հանրահայտ նախնադարյան ժայռապատկերներով:

Պատմության մի անկրկնելի հուշարձան, որը հիմա... հայ-­ադրբերջանական շփման գծի տակ է, եթե հնարավորինս կոշտ չարտահայտվենք: Եվ ի՞նչ է մնացել այդ ժայռապատկերներից, քանի­քանիսն են ջարդու խուրդ արվել, վնասվել, ո՞ր մասն է թշնամու ոտքի տակ անցել, ո՞ր մասն է դեռևս հայկական վերահսկողության տակ: Իսկ եթե մի քանի կիլոմետր էլ «խորանա՞նք»: Հասնենք, օրինակ՝ Դադիվանք: Այն Դադիվանքը, որ ազատ շնչեց շնորհիվ ազատագրման ու հարյուրավոր լուսավոր տղաների կյանքի գնով: Եվ այն Դադիվանքը, որ թշնամական գերության մշտական սպառնալիքի տակ է դրվել վերջին 3 տարվա ընթացքում ու այս իշխանության գործունեության հետևանքով ու մեղքով: Իսկ Ծիծեռնավա՞նքը: Այն, որ երկուսուկես տարի առաջ առանց կրակոցի տրվեց թշնամուն: Այն Ծիծեռնավանքը, որտեղ հնագետները 4-­րդ դարում հավատի համար նահատակվածի գերեզման էին գտել:

Այն Ծիծեռնավանքը, որ պարզապես հրաշանիստ մի հուշարձան է: Դրանից ուժեղ «կադաստրի վկայակա՞ն»: Հապա Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցո՞ցը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մի քանի տարի առաջ հանրությունը վշտահարվել, որ այրվել է Փարիզի Աստվածամոր տաճարը: Հիմա ո՞ւր են այդ զգայուն հայրենակիցները: Եվ ինչո՞ւ են լուռումուջ, ինչո՞ւ են անդրդվելի, երբ թշնամուն հանձնված (եթե չասենք՝ նվիրած) Շուշիում հենց հիմա ադրբեջանական թուրքերը Ղազանչեցոց եկեղեցին վերածում են մզկիթի: «Կադաստրի վկայականը» ջնջում են: Թշնամին է ջնջում: Մեր թողտվությամբ: Ու ջնջում է թշնամին, որովհետև կան մարդիկ, որոնք հազարամյակներով հայկականը համարում ու հռչակում են որպես... թշնամապատկան: Շատերն են լսել, որ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին դպրոցը կամ առաջիններից մեկը Արցախ աշխարհում է հիմնել՝ Ամարասի վանքում:

Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից: Համարյա հեռու չէ: Այնպես որ, «կադաստրի վկայականներ» կան ու կան: Բայց դարավոր, բազմահազարամյա հայկականը թշնամապատկան համարողի, ավելի վատ՝ թշնամապատկան դարձնողի համար դրանք՝ ի՞նչ: Շատ­-շատ՝ «թիթիզանան», գնան Ակնայում նկարվեն՝ նուռը ձեռքներին, մեծ­-մեծ գրեն՝ «Ակնան իմ հայրենիքն է», ու առանց «օֆ» քաշելու թողնեն թշնամուն: Նայեն Արարատին ու այն սքեթչային ֆիլ մի տարբերակով ասեն. «Վա՜յ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա...»: Հիմնը քիմքներին չի գալիս: Գերբի վրայի առյուծից են վատանում: Արարատ սարի բիբլիական պատկերը նրանց մոտ ուղեղի այրոց («իզժոգա») է հարուցում: Մի հատ թեսթ արեք, գուցե օգնի՞ հասկանալ, թե՝ ինչո՞ւ են ոմանք թշնամապատկան համարում, օրինակ՝ Արցախը, որտեղ ամեն քարի տակ ու ամեն քարի վրա, կարելի է ասել, դաջված են հայկական «կադաստրի վկայականները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը