Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


44-օրյա պատերազմի ժամանակ մեր գլխավոր խնդիրներից մեկը կառավարման ցածր էֆեկտիվությունն էր, որոշ դեպքերում՝ դրա լիակատար բացակայությունը. Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց

ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից առաջ բանակի զինվածության առումով մի շարք խնդիրներ է մատնանշել: Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին ԱԽ նիստի ընթացքում Փաշինյանին զեկուցել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները:

Երկրորդ` ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:

Երրորդ` հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ՌԷՊ միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր:

Չորրորդ` կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իր հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չի բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավելևս՝ գիշերային պայմաններում մարտ վարելուն:

Հինգերորդ` արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացումը, և, որ ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ և այլն:

Նմանատիպ և այլ առաջարկներ արել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` զինված ուժերի զարգացման իր տեսլականներում` 2018 թվականի հուլիսի 9-ին և 2020 թվականի հունիսի 9-ին

Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջարկները Նիկոլ Փաշինյանն ի գիտություն չի ընդունել, ինչո՞ւ դրանք, մեծ հաշվով, չեն կատարվել, արդյո՞ք պատճառը միայն ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելն է եղել:

Զինված ուժերի և անվտանգային խնդիրների հետ կապված այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Ռազմաքաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ տարբեր փուլերում զինված ուժերն ունենում են տարբեր առաջնահերթություններ: Իհարկե, գլխավոր նպատակը մեկն է՝ ունենալ այնպիսի մարտունակությամբ բանակ, որն ունակ լինի մի կողմից՝ զսպել թշնամուն, մյուս կողմից՝ հնարավոր մարտական գործողությունների դեպքում արդյունավետ մարտ վարել: Կոնկրետ այդ ժամանակահատվածի Գլխավոր շտաբի պետի ներկայացրած դիտարկումների հետ կապված՝ ժամանակը ցույց է տվել, թե ինչու քաղաքական իշխանությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Նրանց համար առաջնահերթությունը մշտապես ոչ թե հրատապ խնդիրների բավարարումն է եղել, այլ այնպիսի սպառազինության գնումը, որով քարոզչական մակարդակում կարող են հնարավորինս մեծ դիվիդենտներ ապահովել, օրինակ, Սու-30ՍՄ-ների ձեռքբերումը: Դրանք ժամանակակից ռազմական ինքնաթիռներ են, սակայն շտապողականություն էր ցուցաբերվել, հաշվարկներ չէին արվել, և Սու-30-ները ձեռք էին բերվել առանց համապատասխան զինամթերքի: Այս տեսանկյունից ՀՀ այս իշխանությունների մասով վերլուծել, թե ինչու է ընտրվել կամ չընտրվել այս կամ այն առաջնահերթությունը, կարծում եմ, անտրամաբանական է:

– Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն գնում ռազմական դոկտրինի փոփոխության կամ վերանայման, եթե 44-օրյա պատերազմի արդյունքում ունենք անվտանգային նոր միջավայր, եթե այսօր սպառնալիքների ընկալման առումով շեղվել ենք դրանից: Մյուս կողմից, մեծ հաշվով, չեն փոխվել այն հասցեները, հասցեատերերը՝ Ադրբեջան, Թուրքիա, որտեղից Հայաստանին և Արցախին մշտապես սպառնալիքներ և վտանգներ են եղել:

– Ռազմական դոկտրինի վերջին փոփոխությունից հետո ռազմաքաղաքական վիճակը շրջադարձային փոփոխություններ է ունեցել, ինչը, բնականաբար, ենթադրում է համապատասխան վերանայումների իրականացում: Բայց կարծում եմ, որ իշխանությունը գնահատականներ տալու և նպատակներ ձևակերպելու հետ կապված խնդիրներ ունի: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայից և Ադրբեջանից ՀՀ իշխանությունների ունեցած մի կողմից՝ կախվածությամբ, մյուս կողմից՝ վախով, որովհետև ցանկացած ճշգրիտ գնահատական այս իշխանությունը փորձում է ներկայացնել՝ որպես հնարավոր նոր ռազմական գործողությունների վերսկսման պատճառ: Եվ այս տեսանկյունից ռազմավարական փաստաթղթերում անհրաժեշտ վերանայումներ չի իրականացնում:

– Դուք հաճախ եք լինում դիրքերում, առաջնագծում, Ձեզ հասկանալի՞ է՝ ինչ տեսակ բանակ ենք ուզում ունենալ, ինչ խնդիրներ են դրված այսօր բանակի առջև, և ինչ խնդիրներ կան առաջնային, որոնք լուծում չեն ստացել: Առհասարակ, մեզ այսօր դիրքային ինչպիսի պայմաններ են պետք, ինչ տեսակ պաշտպանություն պիտի կազմակերպվի: 2018-ի հուլիսի 9-ի իր տեսլականում այդ ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ առաջնագծում ստատիկ պաշտպանությունը պետք է փոխարինել տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ՝ տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով ու հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած: Այսօրվա իրականությունն ի՞նչ է հուշում, ի դեպ, հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ բանակը մոբիլության հետ կապված խնդիրներ ունի, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի ընթացքում:

– Զինված ուժերի, այս դեպքում՝ առաջնագծի հետ կապված, իշխանությունը փորձում է որպես արդյունավետության ցուցիչ ներկայացնել ներդրվող գումարները, բայց միշտ չէ, որ դրանց ներդրումն արդյունավետ է լինում և ըստ առաջնահերթության ծախսվում: Ծրագրային առումով կան մեծ թվով խնդիրներ: Այսինքն, մի կողմից՝ թվում է, թե ռազմական բյուջեի ավելացում կա, մյուս կողմից՝ գործ ունենք ծրագրերի անարդյունավետության հետ, դրանք իրենց նպատակին չեն ծառայում և հնարավոր փոփոխություններին բավականին դանդաղ տեմպ են հաղորդում: Իսկ առաջնագծի տարբեր ուղղություններով, հատկապես՝ ամրաշինական, ինժեներական նոր մոտեցումներ են փորձում ներդնել, բայց դրանց վերջնական արդյունքը, արդյունավետությունը կերևա այն ժամանակ, երբ դրանք կիրառելու անհրաժեշտություն կառաջանա:

Մեկ հավելում. կան կոնկրետ անելիքներ, որոնք անհրաժեշտություն են, բայց, ցավոք, դրանց մասին խոսելու խնդիր կա, որովհետև դա ինքնին անվտանգության սպառնալիք է ներկայացնում և ընդգծելու է խոցելիությունը: Եվ նմանատիպ դեպքերում ես դրանք փորձում եմ ներկայացնել Գլխավոր շտաբին՝ փակ գրությունների միջոցով, որովհետև հանրայնացնել առաջնագծում մեր հիմնական խնդիրները՝ նպատակահարմար չէ:

– Չնայած արդեն որոշ չափով անդրադարձանք անվտանգությանը և Զինված ուժերին առնչվող ծրագրերին, ամեն դեպքում, կխնդրեի ասել՝ որքանո՞վ են բանակում իրականացվող բարեփոխումները համահունչ անվտանգային այսօրվա մարտահրավերներին, հաստատված ծրագրերը, այդ թվում՝ սկսած զինված ուժերում կանանց ներգրավվածության մեծացմանը միտված:

– Ամեն փոփոխություն չէ, որ կարելի է բարեփոխում անվանել, և նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը նպատակ ունի ամրապնդել քաղաքական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, և դա ներկայացնել որպես բարեփոխում: Երկրորդ՝ վերապահումներ ունեմ տարբեր ծրագրերի հետ կապված, որոնց մի մասը հրապարակային եմ ներկայացնում, մյուս մասը փորձում եմ ԶՈՒ ԳՇ-ին գրավոր կերպով ներկայացնել, ինչը, բնականաբար, շատ դեպքերում հրապարակման ենթակա չի լինում: Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն չէ, թե որքան գումար է դրվում, որքանով է մեծացվում ռազմական բյուջեն, այլ՝ դրանք ինչ էֆեկտիվությամբ են իրագործվում: Եվ այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, թե ներդրվող ծրագրերն ինչքանով են հակասության մեջ մտնում մինչ այդ գործող այլ ծրագրերի հետ: Որովհետև եթե դու մի ծրագրի ներդրմամբ փորձում ես խնդիր լուծել, բայց դրանով խնդիրներ ես առաջացնում մեկ այլ ծրագրի համար, բնականաբար, դա ոչ միայն ուղիղ ազդում է տվյալ ծրագրի արդյունավետության վրա, այլ նոր խնդիրներ է հասունացնում զինված ուժերում:

– Առաջնագծում, զորամասերում զինվորների, սպաների հետ Ձեր զրույցների արդյունքում ի՞նչ եզրահանգման եք եկել, այսօր ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում է հայ զինվորը և սպան, և արդյո՞ք իշխանություններին հաջողվում է զինվորականի մասնագիտությունը գրավիչ դարձնել:

– Զինվորականին մշտապես թիրախում պահելու, նրան առօրյայում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որպես դասալիք, դավաճան ներկայացնելու պայմաններում, բնականաբար, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակի ապահովում իրականացնել հնարավոր չէ: Որքան էլ իշխանությունը ցույց տա, թե տարբեր միջոցներով փորձում է փոփոխություններ մտցնել զինված ուժերում, բայց մարտունակության հիմքում դա զորքերի բարոյահոգեբանական վիճակն է, որը պատշաճ մակարդակի հասցնելու համար պետք է վերջ տալ զինվորականների թիրախավորումներին: Զինվորականների թիրախավորման մասին խոսելիս, նկատի չունեմ այն զինվորականներին, որոնք ապօրինություն են թույլ տվել կամ օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել: Հարցը սա չէ, բայց նույնիսկ այսպիսի դեպքերում պետք է հասկանալ՝ ցանկացած դեպքի բացահայտում հանրայնացման ինչ նպատակ ունի, նաև տարբեր ծավալներով լուսաբանումների առումով:

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետներին, որ զինված ուժերում մնացած բարձրաստիճան բոլոր սպաները, զինվորականները ծառայում են օրվա իշխանություններին և սպասարկում միայն նրանց օրակարգը, և, որ այս իշխանությունների ձեռքից կոչումներ վերցնելը պատիվ չի բերում: Ո՞րն է այն սահմանը, որ զինվորականը պիտի ենթարկվի Սահմանադրությանը, դրա շրջանակում՝ երկրի ղեկավարությանը, իր վերադասին, բայց այնպես, որ չվնասի իր պատիվը:

– Կարծում եմ, որ Ձեր հարցադրման մեջ ներկայացված որակումները բոլորի վրա չեն կարող տարածվել: Բոլոր այն զինվորականները, ովքեր ծառայում են օրենքին, Սահմանադրությանը և իրենց տված երդմանը, բնականաբար, նրանք ունեն կարևոր ֆունկցիա՝ ապահովել երկրի անվտանգությունը: Եվ անկախ տարբեր վայրիվերումներից, ժամանակը ցույց է տվել, որ զինված ուժերի շարքերում ունենք մեծ թվով զինվորականներ, որոնք շատ դեպքերում նաև իրենց կյանքի գնով ապահովում են մեր անվտանգությունը: Մյուս դիտարկումների հետ կապված զերծ կմնամ մեկնաբանությունից:

– Ի՞նչ եք կարծում՝ այսօր բանակում կոռուպցիան վերացե՞լ է: Գործող իշխանությունները նախկին իշխանություններին անընդհատ դրանում են մեղադրել և խոստացել, թե իրենք արմատախիլ են անելու բանակից թալանը, կոռուպցիան, կաշառակերությունը:

– 2018-ից հետո հրապարակված մեծ թվով գործեր, սկսած պետական դավաճանությունից՝ մինչև կոռուպցիոն դրսևորումներ, վերաբերում են այս իշխանության ժամանակահատվածին, և այս իշխանության չվերահսկելիության պայմաններում ստեղծված իրավիճակին: Այնպես որ՝ տարբեր ժամանակներում էլ կոռուպցիոն կամ այլ բնույթի ծանր հանցագործություններ, դրսևորումներ եղել են, բայց ասել, որ դրանք եղել են մինչև 2018-ը, բնականաբար, որևէ ձևով տրամաբանական չէ, հատկապես որ, վերջին տարիներին մեծ թվով գործեր նաև այս իշխանության օրոք հանրայնացվել են, իսկ շատերն էլ չեն հանրայնացվել և չեն բացահայտվել:

– Զրույցն ամփոփենք պատերազմի համատեքստում հարցով: Դուք շատ լավ ծանոթ եք Արցախի Պաշտպանության բանակին, ռազմական ոլորտի կառավարման համակարգին, ըստ այդմ՝ ինչպես կգնահատեք ՊԲ-ՀՀ ԶՈՒ ԳՇ կապը, փոխգործակցությունը նախկինում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Բնական է` 44-օրյայի օրերի մասին Դուք, մենք կարող ենք ենթադրություններ անել Փաշինյանի, Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի կողմից արված հայտարարություններից և բաց այլ փաստերից:

– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի կապի, փոխգործակցության, ավելի կոնկրետ՝ դրա հնարավոր խնդիրների մասին պատահական չէ, որ սկսել է խոսվել 2018 թվականից: Սա ոչ թե նրա համար, որ նախկինում խնդիրներ չեն եղել, այլ նախկինում չեն եղել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին ազդել ընդհանուր զինված ուժերի կառավարման կամ դրա արդյունավետության վրա: Եվ դրանով է պայմանավորված եղել, որ մինչև 2018 թվականը այդ մասին լուրջ քննարկումներ չեն եղել: Իսկ 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո տրամաբանությունը՝ ինչպես կառավարման, այնպես էլ՝ զինված ուժերում, փոփոխությունների է ենթարկվել, ինչը բերել է մեծ թվով խնդիրների, այդ թվում ենթադրվում է՝ ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի միջև: Իհարկե, դրա շատ դետալներ հրապարակված չեն, և պետք էլ չի, որ հրապարակվեն:

Բայց ակնհայտ է, որ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ մեր գլխավոր խնդիրներից մեկը եղել է կառավարման ցածր էֆեկտիվությունը, իսկ որոշ դեպքերում՝ դրա լիակատար բացակայությունը, ինչն ավելի շատ ունեցել է մեխանիկական միջամտության հետևանք: Հենց միայն այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, որքանով ես եմ հասկանում, որոշ դեպքերում շրջանցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օղակը, գուցե որոշ դեպքերում՝ նաև Արցախի ՊԲ օղակը: Ի դեպ, դրա մասին 44-օրյա պատերազմի ժամանակ գործող բարձրաստիճան զինվորականներ են նաև խոսել, ինչն արդեն իսկ նշանակում է, որ խնդիրը ոչ թե եղել է տարիներ շարունակ ներդրված համակարգը, այլ 2018-ից հետո այս իշխանությունների իրականացրած փոփոխությունները և զինված ուժերի կառավարման հարցում ունեցած մոտեցումները:

Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան