Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


44-օրյա պատերազմի ժամանակ մեր գլխավոր խնդիրներից մեկը կառավարման ցածր էֆեկտիվությունն էր, որոշ դեպքերում՝ դրա լիակատար բացակայությունը. Տիգրան Աբրահամյան

Interview

ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից առաջ բանակի զինվածության առումով մի շարք խնդիրներ է մատնանշել: Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին ԱԽ նիստի ընթացքում Փաշինյանին զեկուցել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները:

Երկրորդ` ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:

Երրորդ` հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ՌԷՊ միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր:

Չորրորդ` կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իր հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չի բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավելևս՝ գիշերային պայմաններում մարտ վարելուն:

Հինգերորդ` արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացումը, և, որ ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ և այլն:

Նմանատիպ և այլ առաջարկներ արել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` զինված ուժերի զարգացման իր տեսլականներում` 2018 թվականի հուլիսի 9-ին և 2020 թվականի հունիսի 9-ին

Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջարկները Նիկոլ Փաշինյանն ի գիտություն չի ընդունել, ինչո՞ւ դրանք, մեծ հաշվով, չեն կատարվել, արդյո՞ք պատճառը միայն ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելն է եղել:

Զինված ուժերի և անվտանգային խնդիրների հետ կապված այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Ռազմաքաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ տարբեր փուլերում զինված ուժերն ունենում են տարբեր առաջնահերթություններ: Իհարկե, գլխավոր նպատակը մեկն է՝ ունենալ այնպիսի մարտունակությամբ բանակ, որն ունակ լինի մի կողմից՝ զսպել թշնամուն, մյուս կողմից՝ հնարավոր մարտական գործողությունների դեպքում արդյունավետ մարտ վարել: Կոնկրետ այդ ժամանակահատվածի Գլխավոր շտաբի պետի ներկայացրած դիտարկումների հետ կապված՝ ժամանակը ցույց է տվել, թե ինչու քաղաքական իշխանությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Նրանց համար առաջնահերթությունը մշտապես ոչ թե հրատապ խնդիրների բավարարումն է եղել, այլ այնպիսի սպառազինության գնումը, որով քարոզչական մակարդակում կարող են հնարավորինս մեծ դիվիդենտներ ապահովել, օրինակ, Սու-30ՍՄ-ների ձեռքբերումը: Դրանք ժամանակակից ռազմական ինքնաթիռներ են, սակայն շտապողականություն էր ցուցաբերվել, հաշվարկներ չէին արվել, և Սու-30-ները ձեռք էին բերվել առանց համապատասխան զինամթերքի: Այս տեսանկյունից ՀՀ այս իշխանությունների մասով վերլուծել, թե ինչու է ընտրվել կամ չընտրվել այս կամ այն առաջնահերթությունը, կարծում եմ, անտրամաբանական է:

– Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն գնում ռազմական դոկտրինի փոփոխության կամ վերանայման, եթե 44-օրյա պատերազմի արդյունքում ունենք անվտանգային նոր միջավայր, եթե այսօր սպառնալիքների ընկալման առումով շեղվել ենք դրանից: Մյուս կողմից, մեծ հաշվով, չեն փոխվել այն հասցեները, հասցեատերերը՝ Ադրբեջան, Թուրքիա, որտեղից Հայաստանին և Արցախին մշտապես սպառնալիքներ և վտանգներ են եղել:

– Ռազմական դոկտրինի վերջին փոփոխությունից հետո ռազմաքաղաքական վիճակը շրջադարձային փոփոխություններ է ունեցել, ինչը, բնականաբար, ենթադրում է համապատասխան վերանայումների իրականացում: Բայց կարծում եմ, որ իշխանությունը գնահատականներ տալու և նպատակներ ձևակերպելու հետ կապված խնդիրներ ունի: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայից և Ադրբեջանից ՀՀ իշխանությունների ունեցած մի կողմից՝ կախվածությամբ, մյուս կողմից՝ վախով, որովհետև ցանկացած ճշգրիտ գնահատական այս իշխանությունը փորձում է ներկայացնել՝ որպես հնարավոր նոր ռազմական գործողությունների վերսկսման պատճառ: Եվ այս տեսանկյունից ռազմավարական փաստաթղթերում անհրաժեշտ վերանայումներ չի իրականացնում:

– Դուք հաճախ եք լինում դիրքերում, առաջնագծում, Ձեզ հասկանալի՞ է՝ ինչ տեսակ բանակ ենք ուզում ունենալ, ինչ խնդիրներ են դրված այսօր բանակի առջև, և ինչ խնդիրներ կան առաջնային, որոնք լուծում չեն ստացել: Առհասարակ, մեզ այսօր դիրքային ինչպիսի պայմաններ են պետք, ինչ տեսակ պաշտպանություն պիտի կազմակերպվի: 2018-ի հուլիսի 9-ի իր տեսլականում այդ ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ առաջնագծում ստատիկ պաշտպանությունը պետք է փոխարինել տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ՝ տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով ու հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած: Այսօրվա իրականությունն ի՞նչ է հուշում, ի դեպ, հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ բանակը մոբիլության հետ կապված խնդիրներ ունի, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի ընթացքում:

– Զինված ուժերի, այս դեպքում՝ առաջնագծի հետ կապված, իշխանությունը փորձում է որպես արդյունավետության ցուցիչ ներկայացնել ներդրվող գումարները, բայց միշտ չէ, որ դրանց ներդրումն արդյունավետ է լինում և ըստ առաջնահերթության ծախսվում: Ծրագրային առումով կան մեծ թվով խնդիրներ: Այսինքն, մի կողմից՝ թվում է, թե ռազմական բյուջեի ավելացում կա, մյուս կողմից՝ գործ ունենք ծրագրերի անարդյունավետության հետ, դրանք իրենց նպատակին չեն ծառայում և հնարավոր փոփոխություններին բավականին դանդաղ տեմպ են հաղորդում: Իսկ առաջնագծի տարբեր ուղղություններով, հատկապես՝ ամրաշինական, ինժեներական նոր մոտեցումներ են փորձում ներդնել, բայց դրանց վերջնական արդյունքը, արդյունավետությունը կերևա այն ժամանակ, երբ դրանք կիրառելու անհրաժեշտություն կառաջանա:

Մեկ հավելում. կան կոնկրետ անելիքներ, որոնք անհրաժեշտություն են, բայց, ցավոք, դրանց մասին խոսելու խնդիր կա, որովհետև դա ինքնին անվտանգության սպառնալիք է ներկայացնում և ընդգծելու է խոցելիությունը: Եվ նմանատիպ դեպքերում ես դրանք փորձում եմ ներկայացնել Գլխավոր շտաբին՝ փակ գրությունների միջոցով, որովհետև հանրայնացնել առաջնագծում մեր հիմնական խնդիրները՝ նպատակահարմար չէ:

– Չնայած արդեն որոշ չափով անդրադարձանք անվտանգությանը և Զինված ուժերին առնչվող ծրագրերին, ամեն դեպքում, կխնդրեի ասել՝ որքանո՞վ են բանակում իրականացվող բարեփոխումները համահունչ անվտանգային այսօրվա մարտահրավերներին, հաստատված ծրագրերը, այդ թվում՝ սկսած զինված ուժերում կանանց ներգրավվածության մեծացմանը միտված:

– Ամեն փոփոխություն չէ, որ կարելի է բարեփոխում անվանել, և նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը նպատակ ունի ամրապնդել քաղաքական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, և դա ներկայացնել որպես բարեփոխում: Երկրորդ՝ վերապահումներ ունեմ տարբեր ծրագրերի հետ կապված, որոնց մի մասը հրապարակային եմ ներկայացնում, մյուս մասը փորձում եմ ԶՈՒ ԳՇ-ին գրավոր կերպով ներկայացնել, ինչը, բնականաբար, շատ դեպքերում հրապարակման ենթակա չի լինում: Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն չէ, թե որքան գումար է դրվում, որքանով է մեծացվում ռազմական բյուջեն, այլ՝ դրանք ինչ էֆեկտիվությամբ են իրագործվում: Եվ այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, թե ներդրվող ծրագրերն ինչքանով են հակասության մեջ մտնում մինչ այդ գործող այլ ծրագրերի հետ: Որովհետև եթե դու մի ծրագրի ներդրմամբ փորձում ես խնդիր լուծել, բայց դրանով խնդիրներ ես առաջացնում մեկ այլ ծրագրի համար, բնականաբար, դա ոչ միայն ուղիղ ազդում է տվյալ ծրագրի արդյունավետության վրա, այլ նոր խնդիրներ է հասունացնում զինված ուժերում:

– Առաջնագծում, զորամասերում զինվորների, սպաների հետ Ձեր զրույցների արդյունքում ի՞նչ եզրահանգման եք եկել, այսօր ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում է հայ զինվորը և սպան, և արդյո՞ք իշխանություններին հաջողվում է զինվորականի մասնագիտությունը գրավիչ դարձնել:

– Զինվորականին մշտապես թիրախում պահելու, նրան առօրյայում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որպես դասալիք, դավաճան ներկայացնելու պայմաններում, բնականաբար, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակի ապահովում իրականացնել հնարավոր չէ: Որքան էլ իշխանությունը ցույց տա, թե տարբեր միջոցներով փորձում է փոփոխություններ մտցնել զինված ուժերում, բայց մարտունակության հիմքում դա զորքերի բարոյահոգեբանական վիճակն է, որը պատշաճ մակարդակի հասցնելու համար պետք է վերջ տալ զինվորականների թիրախավորումներին: Զինվորականների թիրախավորման մասին խոսելիս, նկատի չունեմ այն զինվորականներին, որոնք ապօրինություն են թույլ տվել կամ օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել: Հարցը սա չէ, բայց նույնիսկ այսպիսի դեպքերում պետք է հասկանալ՝ ցանկացած դեպքի բացահայտում հանրայնացման ինչ նպատակ ունի, նաև տարբեր ծավալներով լուսաբանումների առումով:

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետներին, որ զինված ուժերում մնացած բարձրաստիճան բոլոր սպաները, զինվորականները ծառայում են օրվա իշխանություններին և սպասարկում միայն նրանց օրակարգը, և, որ այս իշխանությունների ձեռքից կոչումներ վերցնելը պատիվ չի բերում: Ո՞րն է այն սահմանը, որ զինվորականը պիտի ենթարկվի Սահմանադրությանը, դրա շրջանակում՝ երկրի ղեկավարությանը, իր վերադասին, բայց այնպես, որ չվնասի իր պատիվը:

– Կարծում եմ, որ Ձեր հարցադրման մեջ ներկայացված որակումները բոլորի վրա չեն կարող տարածվել: Բոլոր այն զինվորականները, ովքեր ծառայում են օրենքին, Սահմանադրությանը և իրենց տված երդմանը, բնականաբար, նրանք ունեն կարևոր ֆունկցիա՝ ապահովել երկրի անվտանգությունը: Եվ անկախ տարբեր վայրիվերումներից, ժամանակը ցույց է տվել, որ զինված ուժերի շարքերում ունենք մեծ թվով զինվորականներ, որոնք շատ դեպքերում նաև իրենց կյանքի գնով ապահովում են մեր անվտանգությունը: Մյուս դիտարկումների հետ կապված զերծ կմնամ մեկնաբանությունից:

– Ի՞նչ եք կարծում՝ այսօր բանակում կոռուպցիան վերացե՞լ է: Գործող իշխանությունները նախկին իշխանություններին անընդհատ դրանում են մեղադրել և խոստացել, թե իրենք արմատախիլ են անելու բանակից թալանը, կոռուպցիան, կաշառակերությունը:

– 2018-ից հետո հրապարակված մեծ թվով գործեր, սկսած պետական դավաճանությունից՝ մինչև կոռուպցիոն դրսևորումներ, վերաբերում են այս իշխանության ժամանակահատվածին, և այս իշխանության չվերահսկելիության պայմաններում ստեղծված իրավիճակին: Այնպես որ՝ տարբեր ժամանակներում էլ կոռուպցիոն կամ այլ բնույթի ծանր հանցագործություններ, դրսևորումներ եղել են, բայց ասել, որ դրանք եղել են մինչև 2018-ը, բնականաբար, որևէ ձևով տրամաբանական չէ, հատկապես որ, վերջին տարիներին մեծ թվով գործեր նաև այս իշխանության օրոք հանրայնացվել են, իսկ շատերն էլ չեն հանրայնացվել և չեն բացահայտվել:

– Զրույցն ամփոփենք պատերազմի համատեքստում հարցով: Դուք շատ լավ ծանոթ եք Արցախի Պաշտպանության բանակին, ռազմական ոլորտի կառավարման համակարգին, ըստ այդմ՝ ինչպես կգնահատեք ՊԲ-ՀՀ ԶՈՒ ԳՇ կապը, փոխգործակցությունը նախկինում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Բնական է` 44-օրյայի օրերի մասին Դուք, մենք կարող ենք ենթադրություններ անել Փաշինյանի, Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի կողմից արված հայտարարություններից և բաց այլ փաստերից:

– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի կապի, փոխգործակցության, ավելի կոնկրետ՝ դրա հնարավոր խնդիրների մասին պատահական չէ, որ սկսել է խոսվել 2018 թվականից: Սա ոչ թե նրա համար, որ նախկինում խնդիրներ չեն եղել, այլ նախկինում չեն եղել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին ազդել ընդհանուր զինված ուժերի կառավարման կամ դրա արդյունավետության վրա: Եվ դրանով է պայմանավորված եղել, որ մինչև 2018 թվականը այդ մասին լուրջ քննարկումներ չեն եղել: Իսկ 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո տրամաբանությունը՝ ինչպես կառավարման, այնպես էլ՝ զինված ուժերում, փոփոխությունների է ենթարկվել, ինչը բերել է մեծ թվով խնդիրների, այդ թվում ենթադրվում է՝ ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի միջև: Իհարկե, դրա շատ դետալներ հրապարակված չեն, և պետք էլ չի, որ հրապարակվեն:

Բայց ակնհայտ է, որ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ մեր գլխավոր խնդիրներից մեկը եղել է կառավարման ցածր էֆեկտիվությունը, իսկ որոշ դեպքերում՝ դրա լիակատար բացակայությունը, ինչն ավելի շատ ունեցել է մեխանիկական միջամտության հետևանք: Հենց միայն այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, որքանով ես եմ հասկանում, որոշ դեպքերում շրջանցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օղակը, գուցե որոշ դեպքերում՝ նաև Արցախի ՊԲ օղակը: Ի դեպ, դրա մասին 44-օրյա պատերազմի ժամանակ գործող բարձրաստիճան զինվորականներ են նաև խոսել, ինչն արդեն իսկ նշանակում է, որ խնդիրը ոչ թե եղել է տարիներ շարունակ ներդրված համակարգը, այլ 2018-ից հետո այս իշխանությունների իրականացրած փոփոխությունները և զինված ուժերի կառավարման հարցում ունեցած մոտեցումները:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients