Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ինչպե՞ս ռոքնռոլը գրավեց երիտասարդների սրտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ դարի 50-ականների կեսերին ռոքնռոլը բառացիորեն ցնցել է Ամերիկայի երիտասարդությանը, իսկ հետո՝ ամբողջ աշխարհին: Բայց այն ժամանակ, երբ երիտասարդները երգում էին սիրված երգիչների հետ և պարում պարահրապարակներում, նրանց ծնողները դեմ էին երաժշտական աշխարհի այդ «նորարարությանը»: Ինչո՞ւ այդ ոճը ձեռք բերեց հսկայական ժողովրդականություն, և ինչո՞ւ այն դարձավ կռվախնձոր սերունդների միջև: «Ռոքնռոլ» տերմինով մենք պարտական ենք ամերիկացի դիջեյ Ալան Ֆրիդին: Նա աշխատում էր Քլիվլենդի ռադիոկայանում և շատ հաճախ նվագում էր «նեգրական» երաժշտություն, քանի որ նկատել էր, թե ինչպես են սպիտակ երիտասարդները ձգվում դեպի այն: Ռոքնռոլ անվանումն առաջացել է այն ժամանակ հայտնի «We'll rock, we'll roll» երգից:

Դա տեղի է ունեցել 1952 թվականին: Նոր ժանրին անուն տալով՝ Ալանը սկսել է ակտիվորեն գովազդել այն։ Նրան թվացել է, թե ռադիոեթերը չի բավականացնում, ուստի նա սկսել է ռոք պարահանդեսներ կազմակերպել։ Դրանց մասնակցում էին սև ու սպիտակ մարդիկ, բայց ամերիկյան հասարակությունը վրդովված էր: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը տալիս է Միացյալ Նահանգների պատմությունը։ Ամերիկայում ռասայական թշնամանքը սրվել էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սևամորթ բնակչությանը թույլ չէին տալիս ավտոբուս նստել, եթե այնտեղ սպիտակամորթ ամերիկացի կար։ Հարավային նահանգներում մաշկի տարբեր գույնի տղաներն ու աղջիկները նույնիսկ պարում էին տարբեր տեղերում։ Նույն թշնամական վերաբերմունքն էր ձևավորվել նաև «նեգրական» երաժշտության նկատմամբ։ Գոսպելը, ռիթմ ընդ բլ յուզը տեղ չունեին ռադիոյում։

Բայց այդպես էր մտածում միայն ավագ սերունդը, որը ձգում էր դեպի քանթրի և նվագախմբային երաժշտություն, որոնք զուրկ էին իմպրովիզներից ու վառ հույզերից։ Հետպատերազմյան երիտասարդությունը պահանջում էր նոր կուռքեր, նոր երաժշտություն՝ ազատ ու բոցավառող։ Այն ժամանակվա երիտասարդները չէին կիսում ռասայական նախապաշարմունքները, ուստի թափառում էին սևերի ռադիոկայաններով՝ փնտրելով ռիթմիկ հնչյուններ: Ալան Ֆրիդն էլ օգտվեց դրանից։ Պահպանողական ծնողները չէին կիսում իրենց երեխաների ճաշակը։ Արդյունքում նրանք պատերազմ հայտարարեցին ռոքնռոլին։ Հայտնի մարդիկ այն անվանում էին «սև վարակ», որը կարող է ոչնչացնել Ամերիկան։ Սակայն երիտասարդ ամերիկացիների համար, որոնք հոգնել էին մոլորությունների աշխարհում ապրելուց, իրենց սիրելի կատարողների մաշկի գույնը նշանակություն չուներ:

Ամեն ինչ փոխեց «Rock Around the Clock» երգը սպիտակամորթ ամերիկացի Բիլ Հեյլի կատարմամբ։ Հանրությունն այն առաջին անգամ լսեց 1954 թվականի ապրիլին, և սկզբից ընդունեց առանց մեծ ոգևորության։ Բայց բավական էր կոմպոզիցիան դարձնել «Slate Jungle» երիտասարդական ֆիլմի սաունդթրեքը, որպեսզի սկսվի ռոքնռոլի դարաշրջանը։ Այժմ քչերը գիտեն այդ ֆիլմի մասին։ Երբ երգը ձայնագրվեց, Բիլ Հեյլը 30 տարեկան էր։ Սակայն տարիքը միակ բանը չէր, որ վանում էր երիտասարդությանը։ Նրա մեջ բացակայում էր սևամորթ կատարողների էներգիան, որին ձգտում էին երիտասարդները: Նրանք սպասում էին նոր կուռքի, որը կհամապատասխաներ իրենց պահանջներին։ Եվ դա դարձավ Էլվիս Փրեսլին։ Նրանով սկսվեց ռոքնռոլի ծաղկման շրջանը, որի գագաթնակետը համարվում է 1957 թվականը: Վաղ ռոքնռոլի արտիստներից են եղել նաև Լիթլ Ռիչարդը և Ֆեթս Դոմինոն, որն իր սիրելի դաշնամուրով բուգի-վուգի էր նվագում։

Երաժիշտներից յուրաքանչյուրը ռոքնռոլի մեջ իր սեփականը բերեց։ Չակ Բերին աչքի է ընկել դիտարժան շարժումներով, որոնք մինչ օրս օգտագործվում են ռոք համերգների ժամանակ։ Փոքրիկ Ռիչարդը հիշվում է կատաղի ռիթմով և բարձր ճիչերով։ Իսկ Էլվիսի կեցվածքը՝ զուգորդված նրա համարձակ կերպարի հետ, միայն թեժացնում էր կրակը։ Ըստ պահպանողական ամերիկացիների, համերգի ժամանակ հագուստ հանելը սարսափելի է: Չնայած դրան, երիտասարդները շարունակում էին պարել բոցավառ ռիթմերի ներքո։ Ռոքնռոլի արտիստների երկրորդ ալիքը ներառում է այնպիսի անուններ, ինչպիսիք են Կարլ Պերկինսը, Ջերի Լի Լյուիսը և Բադի Հոլին, ովքեր, չնայած դասական կոստյումին և ակնոցին, գրավեցին սև հանդիսատեսին: 1950-ականների վերջերին թերթերում սկսեցին հայտնվել վերնագրեր՝ «Ռոքնռոլը մեռած է»: Երկրպագուները մտածելու շատ բան ունեին։

Բանն այն է, որ Էլվիսին զորակոչել էին բանակ, Չակ Բերին դատվել էր, Ջերի Լի Լյուիսը կորցրել էր երկրպագուների հարգանքը անչափահասի հետ ամուսնանալու պատճառով, իսկ Բադդի Հոլին և Ռիչի Վալենսը ողբերգականորեն վախճանվել էին ավիավթարից։ Ո՞վ կկարողանար շարունակել հիթերի գալակտիկան և բորբոքել երիտասարդների սրտերը։ Իհարկե, լիվերպուլ յան քառյակը: The Beatlesին հաջողվեց ռոքնռոլին այլ հնչողություն հաղորդել ու ամբողջ աշխարհին խենթացնել իրենց երգերով։ Եվ դա երաժշտության զարգացման նոր փուլ էր։ Իսկ հիմա՞, ռոքնռոլը մեռա՞ծ է, թե՞ կենդանի։ Հիմա էլ կան խմբեր, որոնք ստեղծագործում են այդ ժանրում։ Բացի դա, ստեղծվում են անցյալ դարի կեսերի հայտնի ամերիկյան երգերի նմանակները։ Կես դար առաջվա հիթերն օգտագործվում են որպես երաժշտական նվագակցություն ֆիլմերի և գովազդի համար։ Բայց սա փաստարկների մի փոքր մասն է միայն այն բանի օգտին, որ ռոքնռոլը ոչ մի տեղ էլ չի անհետացել։ Ի վերջո, այդ ժանրը հիմք է դարձել բազմաթիվ երաժշտական ուղղությունների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան