Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Վաշինգթոնի ապակայունացման քաղաքականությունը. Associated Press

The Associated Press-ը բավական ընդարձակ լրագրողական հետաքննություն էր նախաձեռնել, ուսումնասիրելու համար ԱՄՆ արտաքին քաղաքականության անդրկուլիսյան գործընթացները Կուբայի հանդեպ վարած քաղաքականության օրինակով և այժմ հրապարակել է իր հետաքննության արդյունները: Ըստ այդ  հետաքննության արդյունքների, ԱՄՆ-ում մշակվել ու գոնե սկսած 2009-ի հոկտեմբերից, սկսել է իրականացվել մի ծրագիր, որով երիտասարդ լատինաամերիկացիները ԱՄՆ-ում համապատասխան ուսումնական պատրաստություն անցնելուց հետո, գործուղվում են Կուբա, ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հովանու ներքո` ունենալով հանձնարարական անկարգություններ հրահրել ու սադրանքներ հեղինակել, որոնք արդեն ապագայում պետք է զարգանան ու բերեն երկրում պետական հեղաշրջման: Քողարկման համար օգտագործվել է առողջապահության զարգացման քաղաքացիական ընկերակցություն ստեղծելու գաղափարը, որի իրականացումը թույլ կտար ամերիկյան գործակալներին անարգել մուտք գործել Լատինական Ամերիկայի երկրներ ու ներգրավել մարդկանց, ովքեր կկարողանային պայքարել Ֆիդել ու Ռաուլ Կաստրոների պետության դեմ: Անդրադառնալով այս հարցին, ԱՄՆ Պետդեպի պաշտոնական խոսնակ Ջեյն Փսակին մի առիթով ասել է, որ աշխարհում գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծելու ավելի ակտիվ քաղաքացիական հասարակություն` ժողովրդավարության զարգացման համաշխարհային ծրագրերին համահունչ: Վերոնշյալ ծրագիրը թերևս հենց այդ ծրագրերին է համահունչ ու այս դեպքում գործ ունենք իրական հակաիրավական հակաօրինական նպատակի անհաջող քողարկման հերթական փորձի հետ, որով փորձ է արվում խախտել Կուբայի ազգային անկախության իրավունքը: Վերոնշյալ ծրագիրը փաստորեն իրենից ներկայացնում է ԱՄն հերթական փորձը ապակայունացնել Արևմտյան կիսագնդի անկախ պետություններին:

Կուբայում այն գտավ իր արտահայտությունը կղզու մոտ վաթսունամյա բլոկադայից հետո, բլոկադա, որն իր էությամբ անօրինական է ու արժանանում է համաշխարհային հանրության քննադատությանն ու դատապարտմանը: Հարկ է հիշեցնել, որ հենց այսօրինակ ծրագրերի օգնությամբ Վաշինգթոնը իրականացրել է Գվատեմալայի պետական հեղաշրջումը 1954-ին, որով իշխանությունից զրկվել է Ջակոբո Արբենսի վարչակազմը, տասնամյակներ շարունակ փորձում էր ապակայունացնել Ֆիդել Կաստրոյի վարչակազմը Կուբայում, կազմակերպել է 1973-ի սեպտեմբերի 11-ի արյունոտ հեղաշրջումը Չիլիում, անցյալ դարի 80-ական թթ ստեղծել է իր մահվան էսկադրոնները Կենտրոնական Ամերիկայում, ու արդեն 80-ականների վերջին այդ էսկադրոններն ուղղել է Գրանադա ու Պանամա: Եթե որևէ տարբերություն էլ կա Կուբայում 2009-ի անհաջող ծրագրի ու արդեն բերված օրինակների միջև, ապա դա միայն այն է, որ այդ ծրագրի դեմագոգիկ բաղադրիչը արդեն չի սահմանափակվում ԱՄՆ ազգային անվտանգության նկատմամբ եղած վերահաս վտանգների փաստարկումով, այլ ասպարեզ են նետվում նույնիսկ արդեն այնպիսի կատեգորիաներ ու գաղափարներ, ինչպիսիք են ժողովրդավարության զարգացումը, քաղաքացիական հասարակության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն: Նմանատիպ ելույթներ տեղի ունեցան նաև Վենեսուելլայում նախագահական ընտրություններից հետո, որոնք բավականին քաջալերվեցին ԱՄՆ կողմից:

Հարկ է նշել նաև որ ապակայունացման այս քայլերը ձեռնարկվում են այն ժամանակ, երբ մայրցամաքի երկրները սկսում են ստեղծել գործակցության բազմավեկտոր համակարգ ու նպատակ չունեն ապրելու ԱՄՆ ու իր դարն ապրած Ամերիկյան պետությունների կազմակերպության կանոններով: Այսօր արդեն մասնագետները նշում են, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը այն էլ ներկայիս գլոբալացվող աշխարհում կհանգեցնի ԱՄն հանդեպ վստահության նվազմանն ու կբերի մայրցամաքում ԱՄՆ մեկուսացմանը: Միաժամանակ արդեն միջազգային հռչակ վայելող որոշ վերլուծաբաններ նշում են, որ ունեցած փաստերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող լինել օրինականության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համաշխարհային երաշխավորը: Նույնիսկ ընդհակառակը, իր այսօրինակ կեցվածքով ԱՄՆ-ն կվաստակի այդ ամենի կոպիտ խախտողի անունը:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի