Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով


Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆում տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ փոփոխություն է խոստանում նաև համաշխարհային սոցցանցային տիրույթում։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ վերջին օրերի հարցազրույցներում արած հայտարարությունները բացահայտում են Ջո Բայդենի վարչակազմի գործելաոճի կարևոր մութ կետեր, որոնք վատ իմաստով հեղափոխական ազդեցություն են ունեցել ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Հատկապես մեր երկրի վրա, մեր գնահատմամբ, ունեցել են ցավոտ ազդեցություն։

Եվ այսպես, Facebook-ի հիմնադիրը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը Meta-ից շատ կոպիտ բառապաշարով, անգամ հայհոյանքով ու սպառնալիքներով պահանջել է ընկերությանը պատկանող հարթակներում COVID-19 համավարակին վերաբերող նյութեր ջնջել։ Օրինակ՝ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Ցուկերբերգը այս ամենը հիմա է խոստովանում, ինչը կապված է Թրամփի հաղթանակի հետ, քանի որ նորընտիր նախագահը քարոզարշավի ընթացքում քանիցս սպառնացել է իրեն այս քաղաքականության պատճառով, որից Թրամփը քաջատեղյակ է եղել և որից անձամբ տուժել է։ Ցուկերբերգը նշում է, որ Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում, Instagramում և Meta-ի այլ հարթակներում՝ ազատ արտահայտվելու հնարավորությունը և հավասարակշռությունը վերականգնելու համար:

Հայաստանում էլ Facebook-ի այդ քաղաքականությունից դժգոհողների շրջանակը բավականին մեծ է։

Հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցների պաշտոնական էջերը ենթարկվում են սահմանափակումների, գրաքննության, անգամ փակման։ Օրինակ՝ տարիներ առաջ ջնջվեց 5-րդ ալիքի՝ 1 մլն բաժանորդագրություն ունեցող էջը ու չվերականգնվեց, մեր գործընկեր «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջը ևս բախվեց սահմանափակումներին։ Yerevan.Today-ի էջը բազմիցս «պատժվել է», և մեզ ասացին, որ մինչ հիմա սահմանափակումների մեջ է։ Օրինակները քիչ չեն: Գրեթե բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցներն ահազանգում են նյութերի համատարած հեռացման մասին։ Օրինակ՝ «Սրբազան պայքարի» ակտիվության ամբողջ ընթացքում հեռացվում էին Բագրատ սրբազանի և ակցիաների վերաբերյալ հազարավոր նյութեր։ Հերոս Մոնթե Մենլքոնյանի անուն ազգանունը գրելու համար սև ցուցակում են հայտնվում ոչ միայն սովորական օգտատերեր, այլև լրատվամիջոցները։ Ընդ որում, տրամաբանությունը բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար են բլոկվում, ջնջվում նյութերը։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղադրելիս մի շարք լրատվամիջոցներ կանգնում են խնդրի առաջ, որոշները՝ ոչ, ու այդ «որոշները» հատկապես իշխանական տիրույթում գործողներն են և ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցողները։

Facebook-ի «Ֆակտ չեքինգ» կամ փաստերի ստուգման համակարգը Հայաստանում հրապարակային գործարկվեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո. այն դարձավ իշխանական, իշխանամետ ու իշխանամերձ՝ հատկապես արևմտյան դիրքորոշում ունեցողների ձեռքին մահակ՝ ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ հրապարակայնորեն այդ գործիքը, ըստ երևույթին և ըստ Ցուկերբերգի, գործել է դեռ վաղուց, քան 2021 թիվն էր։ Դա թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հարուցել է լրատվադաշտում արդար դժգոհություն։ «Փաստերի ստուգումը» տեղի է ունենում խիստ ընտրողաբար, կոպիտ խտրականությամբ։ Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հայտնվել սահմանափակումների մեջ, որովհետև Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվողները պարզել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը ճիշտ չի թարգմանված, բայց նույն ստուգողների աչքից սովորաբար «վրիպում են» իշխանական գործիչների ակնհայտ ստերը։ Բազմիցս հարց էր բարձրացվում, թե ինչու են այդքան հանդուրժող իշխանականների նկատմամբ։ Ու հիմա Facebook-ի հիմնադիրը բացահայտում է, որ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական նպատակներով։ Այսպիսով, փաստեր ստուգող մասնագետները հայտնվում են բավականին անհարմար վիճակի մեջ։ Մի կողմից՝ կարծես լավ գործ են անում, մյուս կողմից՝ այդ գործը, անկախ իրենցից, ծառայեցվել է այլ՝ քաղաքական նպատակների համար։

Շատ հնարավոր է, որ, օրինակ՝ տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին կից գործել են մասնագետներ, որոնք այդ երկրում աշխատել են Facebook-ն իրենց երկրի ղեկավարության ճաշակին համապատասխանեցնել, որոշել են՝ որ նյութերը բլոկվեն, որ նյութերը լայն տարածում ստանան, որ լրատվամիջոցների էջերը ընկնեն սև ցուցակ և երկար ժամանակ չունենան տեսանելիություն։

Եվ հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում այդ գործիքը իրականում կիրառվել է ոչ թե 2021 թվականի ընտրություններից հետո, այլ դրանից առաջ, ավելին՝ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում և այդ համակարգով քաղաքական հարցեր են լուծվել՝ թմրեցնելով մարդկանց զգոնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պատերազմի ընթացքում այս՝ ամենամեծ սոցցանցն այդպես էլ չարգելափակվեց, և համացանցում լայնորեն տարածվում էին լուսանկարներ, թե Ադրբեջանի այսինչ լճի ափին հայ զինվորն արդեն թեյ է խմում, հաղթում ենք, հեսա Բաքու կարող ենք մտնել և այլն։ Կեղծիք տարածող էջերը տասնյակ և հարյուր հազարավոր հավանում էին ստանում, ինչը խոսում էր այդ էջերի լայն հասանելիության մասին, իսկ իրականությունը տեղեկացնող լրատվականների էջերը չէին հասնում ընթերցողին։ Մինչ հիմա ֆեյսբուքյան հարթակում լայնորեն տարածվում են ֆեյք էջերը, որոնք ամեն օր հրապարակումներ են անում, թե՝ «Էրդողանն ապտակել է Ալիևին», «Ցնցող լուր, Ալիևը ծնկի է եկել Նիկոլի առաջ և խնդրում է իրեն չվնասել» և այլն, իսկ հանրահայտ լրատվամիջոցների էջերը ենթարկվում են խիստ գրաքննության։ Եվ այս ամենը «ֆակտ չեքինգ» անողները, բնականաբար, վարձատրվում են, սակայն, ինչպես ներկայացրեց Ցուկերբերգը, դառնում են, փաստորեն, գործիք՝ դրսի ուժերի ձեռքին, և մահակ՝ ներսի լրատվամիջոցների համար։

Ըստ այդմ, չի բացառվում, որ նույն մեթոդը կիրառվել է նաև հետպատերազմյան ակցիաների, նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում. քաղաքական գործիչների, քաղաքական պայքարի մասնակիցների, ընտրական գործընթացի մեջ գտնվողների էջերը բլոկվում էին, հասանելիությունը՝ սահմանափակվում, լայն տարածում էին ստանում իշխանական քարոզչական նարատիվները։ Ստացվում է, որ ընտրական պայքարի մեջ գտնվողներն էլ եղել են խիստ անհավասար դիրքերում։ Պարզ լեզվով ասած, Հայաստանում 2,5 մլն բնակչությանը պետական եթերից ամեն օր հրամցվել է «Նիկոլ Փաշինյան» ու նրա տեքստերը, արդարացումները, իսկ Facebook-ում էլ սահմանափակվել են հակադարձողները, ընդդիմախոսները։

Ու հիմա կարելի է միայն ենթադրել, որ եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, գուցե ներկայիս քաղաքական դասավորվածությունը Հայաստանում այլ լիներ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հասարակությունների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված