Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Ինչպես Ակսել Բակունցի կինը փրկեց գրողի «Կարմրաքար» վեպը՝ այն թաքցնելով հալվայի ամանի մեջ

Մշակույթ

Ակսել Բակունցը հայ նոր գրականության ամենավառ և դրամատիկ կերպարներից է։ Իր գրական ճանապարհը նա սկսեց որպես հրապարակախոս ու պատմվածքագիր, սակայն շուտով դարձավ 1920–30-ականների Հայաստանի մշակութային, հասարակական կյանքի կենտրոնական դեմքերից մեկը։ Բակունցի ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբազգաց բնանկարներով, խոր հոգեբանական դիտարկումներով ու ազգային ինքնության խնդրի շեշտադրումներով։

Նա կարողացավ գրականություն ներմուծել գյուղական կյանքի անկեղծ պատկերները։ Իր անկախ մտայնության ու բովանդակային խորության պատճառով Բակունցը դարձավ խորհրդային ռեժիմի զոհերից մեկը։ Նրա կյանքն ընդհատվեց ստալինյան բռնաճնշումների տարիներին, սակայն նրա ժառանգությունը մինչ օրս ուղենիշ է, ճշմարիտ գրողի ճակատագրի խորհրդանիշ։

1936 թվականի մայիսից մինչև հուլիս Ակսել Բակունցը Համո Բեկնազարյանի հետ գտնվում էր Մոսկվայում: Նրանք այնտեղ էին «Զանգեզուր» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքների համար: Օգոստոս ամսին Բակունցին Մոսկվայից կանչեցին Երևան, մեղադրանք առաջադրեցին և ձերբակալեցին: Բակունցի մեղադրական եզրակացությունն այսպիսին էր.

«1…հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ, որը, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին սպանել է Կիրովին և հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ ՀամԿ(բ)Կ և խորհրդային իշխանության դեմ։ 2. 1930 թ., Եղիշե Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն: 1933 թվականից գլխավորել է կենտրոնը, որը նպատակ ուներ սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ։ 3. Կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Վաղարշակ Տեր-Վահանյան և ուրիշներ)»: (Գասպարյան Դ., «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը և մյուսները», Երևան, 1994, էջ 55):

Բնականաբար, նմանատիպ շինծու մեղադրանքն իրենից ենթադրում էր, որ Բակունցը կենթարկվի մահապատժի: Նմանատիպ շինծու մեղադրանքներով էին 1936 և հատկապես 1937 թվականին մեղադրվում հայ գրողներն ու մտավորականները և սպանվում: Հարկ է նշել, որ Բակունցի դեպքում նրան ապօրինի մեղադրելու և մահապատժի ենթարկելու պատճառները չէին սահմանափակվում միայն նրա գրական գործունեությամբ: Բակունցը 1920-ականներից սկսած մեծ ներդրում էր ունեցել և մեծ գործունեություն էր ծավալում մի շարք ոլորտներում, որոնք նպաստում էին Խորհրդային Հայաստանի զարգացման, ինչպես նաև ազգային դիմագծի պահպանմանը: Բակունցը նաև 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի մասնակից էր, ինչպես նաև նրա անմիջական գործունեության արդյունքում էր, որ 1925 թվականին Հայաստանի և Կարմիր Քուրդիստանի միջև տեղի ունեցած սահմանազատման արդյունքում մոտ երկու տասնյակ հայկական գյուղեր մնացին Խորհրդային Հայաստանի տարածքում: Այդ ամենի հանրագումարն էր նաև, որ Բակունցին տրվեց շինծու և ապօրինի մեղադրանք:

1936 թվականի օգոստոսի 9-ին՝ Բակունցի ձերբակալության օրը, խուզարկություն է իրականացվում նաև գրողի տանը: Խուզարկության ժամանակ ոստիկանները բռնագրավում են Բակունցի մեծ թվով ձեռագրեր և ինքնագրեր: Նրանք վերցնում են Բակունցի «Խաչատուր Աբովյան» և «Որդի որոտման» վեպի ձեռագրերը և ոչնչացնում դրանք: Այդ ժամանակ Ակսել Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիջյանը, կարողանում է հրաշքով փրկել Բակունցի «Կարմրաքար» վեպի ձեռագիրը: Այդ ամենի մասին հետագայում պատմել է Բակունցի կինը.

 

«Վերցնում էին Ակսելի ձեռքով գրված ամեն մի թուղթ: Հավաքեցին բոլոր ձեռագրերը: Դրանց մեջ էին չհրապարակված շատ պատմվածքներ, «Աբովյան» վեպը և այլն: Բոլորը խցկում էին մեծ պայուսակի մեջ: Ես կարողացա թաքցնել միայն «Կարմրաքարի» ձեռագիրը: Տանը կար հալվայի թիթեղյա մեծ, կլոր աման: Դատարկ: «Կարմրաքարի» տեղը գիտեի: Հալվայի ամանի կափարիչը հանեցի: Մինչև անծանոթները զբաղված էին, ես արագ ամբողջ ձեռագիրը վերցրի, ոլորեցի այնպես, որ կիսաշրջան դառնա ու անմիջապես տեղավորեցի հալվայի ամանի մեջ: Կափարիչը դրեցի: Անծանոթները հալվայի ամանին չմոտեցան: Ու այդպես «Կարմրաքարը» մնաց թիթեղյա ամանի մեջ: Մեկ թե երկու օր անց ձեռագիրը հանձնեցի Վահանին: Նա իր կնոջ միջոցով պետք է ուղարկեր Թիֆլիս, կնոջ ազգականների մոտ, որ այնտեղ պահեին: Հետո ես երկար ժամանակ այստեղ չէի ու այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ «Կարմրաքարի» ձեռագիրը»: ( Ն. Հովսեփյան, Ջ., Թունյան, Ք., Միքայելյան, «Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում», Երևան, 1999, էջ 155):

«Կարմրաքար» վեպի հետ կապված կան տեսակետներ, որ այն անավարտ վեպ է: Ակսել Բակունցն իր 1932 թվականի ինքնակենսագրականում նշում է, որ վեպն անավարտ տպագրված էր, քանի որ գրական մամուլում վեպի հատվածները շարունակաբար տպագրվել էիմ: Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի այս բացառիկ հուշը փաստում է, որ 1936-1937 թվականների դաժան շրջանում, ֆիզիկապես վերացվում էին ո՛չ միայն հայ գրողները, այլ նաև նրանց գրական ժառանգությունը: Արդյունքում անձնազոհություն պահանջող խիզախությամբ մի շարք անհատներ կարողացան պահպանել և մեզ հասցնել հայ գրողների բացառիկ ձեռագրերի մի մասը, իսկ նրանց գրական ժառանգության մեկ այլ մաս մինչ օրս ննջում է անհայտության մոխիրներում:

Զ. Շուշեցի

Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները