Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Երկատման կետեր. Ինչպես է Հայաստանի կառավարության և Եկեղեցու միջև հակամարտությունը դառնում քաղաքական վերահսկողության ռազմավարության մաս» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը վերածվել է կայուն քաղաքական դինամիկայի, որտեղ խորհրդանշական ժեստերը և ուժային ռեսուրսները աշխատում են մեկ նպատակի ուղղությամբ, այն է՝ երկիրը 2026 թվականի ընտրական ցիկլով անցկացնել ընդդիմության հանկարծակի մոբիլիզացիայի նվազագույն ռիսկով: Կառավարության տրամաբանության մեջ հիմնական սպառնալիքը մրցակիցները չեն, այլ այնպիսի գործիչները, որոնք կարող են հանրային դժգոհությունը արագորեն վերածել կազմակերպված շարժման՝ ստեղծելով «երկատման կետեր»:

Չնայած Հայաստանում աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների միջև դիմակայության սրացումը վերջերս տեղի ունեցած երևույթ է, բայց դրա արմատները հետպատերազմյան շրջանում են: 2020 թվականի պատերազմից հետո Եկեղեցին բացահայտորեն մտավ քաղաքական ասպարեզ՝ հրապարակավ պահանջելով վարչապետի հրաժարականը և կրկնելով այդ պահանջը նաև 2021 թվականի արտահերթ ընտրություններում Փաշինյանի վերընտրվելուց հետո: Այս ֆոնին կառավարության կողմից լրիվ հավանական է համարվում Եկեղեցու, որպես ընդդիմության քաղաքական ենթակառուցվածքի տարրի, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պոտենցիալ սպառնալիքի վերածվելը։

Կոնֆլիկտի իրավական հետևանքներն արդեն հասել են եկեղեցական հիերարխիայի գագաթնակետին։ Հոկտեմբերի 3-ին դատարանը արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ իշխանափոխության բռնի կոչ անելու համար։ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա կողմնակիցները մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանությունը զավթելու փորձ կատարելու մեջ։ Վերջին սրացման փուլը տեղի ունեցավ մի քահանայի այն պնդումներից հետո, որ իրենք Կաթողիկոսի եղբորորդու՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի հրահանգով հարկադրվել են մասնակցել ընդդիմության բողոքի ցույցերին: Իրավապահ մարմինները շուտով խուզարկություններ իրականացրին թեմում, և Պռոշյանն ու տասից ավելի հոգևորականներ ձերբակալվեցին։ Շատ դիտորդների համար տեղի ունեցողը խոսում է Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի վրա ճնշման համակարգված աճի մասին: Ի պատասխան՝ Եկեղեցու առաջնորդները մեղադրում են կառավարությանը Եկեղեցու ներքին գործերին միջամտելու և հանրային վստահությունը խաթարելու մեջ։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 26-ին վարչապետը մասնակցել է Հովհաննավանքի տաճարում մատուցված պատարագին, որը մատուցել էր այն կարգալույծ քահանան, որը բացահայտորեն դեմ է Կաթողիկոսին և աջակցում է կառավարության դիրքորոշմանը: Դրանից հետո այդ վանքը փաստացի խզել է կապը Էջմիածնի հետ և դարձել եկեղեցական կարգապահության և քաղաքական հավատարմության միջև եղած անջրպետի խորհրդանիշ:

Ընդդիմության վրա ճնշումը ուժեղանում է նաև մունիցիպալ մակարդակում։ Երկարատև քրեական գործերով երկու ընդդիմադիր քաղաքապետերի ձերբակալությունները ցույց են տալիս վարչական և անվտանգության վերահսկողության խստացում։ Իրավական առումով այս դեպքերը կապված են կոռուպցիայի և օրենքի խախտումների հետ, բայց քաղաքականապես դրանք թուլացնում են ընդդիմության տեղական հենարանները և նվազեցնում զանգվածային մոբիլիզացիայի կենտրոններ դառնալու ունակ տեղական առաջնորդների ի հայտ գալու ռիսկերը։ Իշխանությունների համար սա ևս «երկատումը կանխելու» տրամաբանության մի մաս է։

Միևնույն ժամանակ, տեղեկատվական պատերազմն է սրվում, հոգևորականության մասին կոմպրոմատային նյութերը և սկանդալային հայտարարությունները Եկեղեցին վերածում են ընտրական մարտադաշտի։ Նույնիսկ եթե աղբյուրները կասկածելի են, իշխանությունների արձագանքն ինքնին ամրապնդում է կոմպրոմատային նյութերը որպես քաղաքական գործիք օգտագործելու նորմը։ Ի հայտ են գալիս մեղադրանքներ առանձին արքեպիսկոպոսների և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ։ Նման պատմությունների ինտեգրումը հակամարտությանը տալիս է աշխարհաքաղաքական համատեքստ և եկեղեցական հիերարխիայի վրա ճնշումը արդյունավետորեն կապում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակի հետ ու նման կերպ նվազեցնում Արևմուտքի քննադատական վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ։

«Երկատման կանխարգելման» մոտեցումը ակնհայտ է նաև իշխող կուսակցության կազմակերպչական գործելակերպում։ Ընտրություններից դեռ ութ ամիս առաջ արդեն իսկ ձևավորվել է ՔՊ քարոզարշավի շտաբը, որը գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նման վաղ մեկնարկը անսովոր է երիտասարդ ժողովրդավարության համար։

Այս ամենի ֆոնին աչքի է ընկնում մի պարադոքս. ո՛չ եպիսկոպոսների ձերբակալությունների ժամանակ, ո՛չ էլ մեղադրական ապացույցների և վիճահարույց պատարագների հրապարակումից հետո փողոցային որևէ նշանակալի մոբիլիզացիա չի եղել ո՛չ Եկեղեցու կողմնակիցների, ո՛չ էլ նրա հակառակորդների շրջանում։ Հարցումների համաձայն, Եկեղեցին պահպանում է վստահության բարձր մակարդակ՝ մոտ 60 տոկոս, մինչդեռ կառավարության աջակցությունը տատանվում է 15-25 տոկոսի սահմաններում։ Այստեղ կարևոր է հաշվի առնել հայ հասարակության կառուցվածքային առանձնահատկությունը. Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, հավատարմությունը մշտապես բարձր է, մինչդեռ առանձին հոգևորականների նկատմամբ վստահությունը նկատելիորեն ցածր է։ Այսպիսով, իշխանությունները շահագործում են եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բարձր վստահության և առանձին հոգևորականների նկատմամբ ցածր վստահության միջև եղած բացը։ Այս մարտավարությունը կարող է աշխատել կարճաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ հեռանկարում կառավարելիության ռիսկը մեծանում է: Որքան ցածր է սոցիալական լեգիտիմությունը, այնքան թանկ է նստում կարգուկանոնը պահպանելը և այնքան մեծ է լինում կախվածությունը վարչական և հարկադրական գործիքներից։ Բայց ո՞վ է այդքան հեռու նպատակադրվում, երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր Ավետիսյան