Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Նիկոլ Փաշինյանը կործանման վարպետ է. Եկեղեցին ներսից ոչնչացնելը կնշանակի զրկել Հայաստանը ազգային ինքնության վերջին ամրոցներից մեկից. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Փաշինյանի հարձակմանը դիմակայելու համար Ամենայն հայոց կաթողիկոսը երկու տարբերակ ունի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայ առաքելական եկեղեցու վրա փոթորկի ամպեր են կուտակվում։ 13 բարձրաստիճան հոգևորական՝ վեց արքեպիսկոպոս և յոթ եպիսկոպոս, բացահայտ պահանջել են իշխանությունից հեռացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Սա սովորական եկեղեցական բանավեճ չէ։ Սա հարձակում է երկրի հոգևոր կենտրոնի վրա, հարված ազգային ավանդույթի սրտին։

Սցենարը ծավալվում է սարսափելի պարզությամբ։ Նիկոլ Փաշինյանն է հայտնվել ուշադրության կենտրոնում, և անմիջապես պարզ է դարձել, որ ապստամբ հոգևորականների հետևում թաքնված է ոչ թե Աստծո հոգին, այլ սառը հաշվարկը։ Արշակ սրբազանի օրինակը ցույց է տալիս, որ ոչ մի արքեպիսկոպոս ապահովագրված չէ հանրային բացահայտումից։ Յուրաքանչյուրն ունի իր «կմախքները պահարանում», իր անզգույշ քայլերը, իր խոցելիությունները։ Եվ հիմա այս հոգևորականները, ինչպես խամաճիկներ, պետք է կատարեն ուրիշի կամքը.

–սկսել Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը,

–օրինականացնել ավագ հոգևորականության վերադասավորումը,

–քանդել եկեղեցական իշխանության դարավոր համակարգը։

Բայց ո՞վ է ղեկավարում այս երգչախումբը և ի՞նչ նպատակներով։ Պարզ է, որ «մաքրության համար պայքարի» ճակատի հետևում թաքնված է քաղաքական օրակարգը։ Փաշինյանը և նրա օտարերկրյա օգնականները՝ մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը, Հայ եկեղեցին տեսնում են ոչ թե որպես ավանդույթների պահապան, այլ որպես տարածաշրջանում տեկտոնական վերափոխումների խոչընդոտ, ընդ որում՝ դրանք այնպիսի վերափոխումներ են, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի վրա։

Երբ տասներեք հոգևորական «երթով» գնում է Հայաստանի հոգևոր կենտրոնի վրա, դա ներքին եկեղեցական վեճ չէ։ Դա հարձակում է շարունակականության գաղափարի, դարավոր ավանդույթի, ազգային ինքնության խորհրդանիշի վրա։ Սուրբ Էջմիածինը պարզապես շենք չէ։ Այն պատմական հիշողության պահապանն է, ժողովրդի հազարամյա պատմության հետ կապող օղակ, հոգևոր անկախության երաշխավոր, ինքնիշխանության անխոցելի պատնեշ քաղաքական քամիների համար։ Այն ներսից ոչնչացնելը կնշանակի զրկել Հայաստանը ազգային ինքնության վերջին ամրոցներից մեկից։

Եվ սցենարը զարգանում է դասական ձևանմուշով.

–«դժգոհների ճակատի» կոալիցիայի ձևավորում՝ պահանջի համար ստորագրություններ հավաքելով,

–հանրային ճնշում՝ անուններ ներարկելով մամուլ և մանիպուլացնելով հասարակական կարծիքը,

–փոխարինողի օրինականացում՝ որպես «փրկիչ» առաջարկելով «այլընտրանքային» թեկնածու,

–համակարգի քանդում ոչ միայն Գարեգին Բ-ի, այլ նաև նրան հավատարիմ ամբողջ ուղղահայաց իշխանական կառուցվածքի հեռացմամբ։

Եթե գործընթացը շարունակվի, մենք կտեսնենք ոչ թե բարեփոխումներ, այլ վերաբաշխում, ոչ թե մաքրագործում, այլ փոխարինում, ոչ թե նորացում, այլ կործանում։ Եվ այդ դեպքում հարցը կդրվի այլ կերպ. կպահպանի՞ Հայաստանը Եկեղեցին, թե՞ կմնա միայն նրա կեղևը՝ հոգուց զուրկ և ուրիշների կողմից վերահսկվող։

Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարձակումը հասել է այնպիսի մակարդակի, որ գրեթե անհնար է դառնում դիմանալ Նիկոլ Փաշինյանի կողմից հմտորեն կազմակերպված մեղադրանքների և ներքին եկեղեցական խարդավանքների հեղեղին։ Նիկոլ Փաշինյանը կործանման վարպետ է։ Նա կհասնի իր նպատակներին ցանկացած գնով, եթե այս ամենը անվերահսկելի մնա։ Այս պայմաններում ցանկացած ուշացում սպառնում է հանգեցնել ոչ միայն եկեղեցական իշխանության կորստի, այլ նաև եկեղեցու ներսում լիակատար փլուզման։

Կարպիս Փաշոյանը որպես լուծում տեսնում է հետևյալը. «Ստեղծված իրավիճակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ունի երկու տարբերակ.

ա/ Եկեղեցին հանձնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ զարգացումները ցույց են տալիս, որ, այսպես թե այնպես, փաշինյանական ԿԳԲական սիստեմը հասնելու է իր նպատակին,

բ/ Լուսավորչի գահը փոխանցել Միքայել արք. Աջապահյանին կամ որևէ այլ անխոցելի, պատկառելի և հեղինակավոր եպիսկոպոսի, որն ի զորու կլինի պաշտպանել Եկեղեցու միասնությունը ու դիմադրել իշխանության բռնաճնշումներին։ Սա քայլ է ձիով, որը ցուգցվանգի մեջ կգցի սիստեմին»։

Լրագրող Կարպիս Փաշոյանի առաջարկը՝ տիտղոսը կամավոր փոխանցել «անզիջում» եպիսկոպոսներից մեկին (մասնավորապես Միքայել Աջապահյանին), կոպիտ է հնչում, բայց այն պարունակում է սթափ հաշվարկ։ Սա կապիտուլ յացիա չէ, այլ ռազմավարական քայլ, որը կարող է.

–կանգնեցնել պառակտման շղթայական ռեակցիան՝ նախքան հակամարտությունը կտարածվի շարքային հոգևորականների և ծխականների վրա,

–պահպանել Եկեղեցու միասնությունը՝ իշխանությունը փոխանցելով քաղաքական ինտրիգներից զերծ անձի,

–կանխել արտաքին միջամտությունը՝ հակառակորդներին պատրվակ չտալով կաթողիկոսարանի ինստիտուտը հետագայում վարկաբեկելու համար։

Հայոց եկեղեցին գտնվում է շրջադարձային կետում։ Կոչումը կամավոր փոխանցելը թուլություն չէ, այլ քաջություն, ոչ թե պարտություն է, այլ գոյատևման ռազմավարություն։ Հարցն այն չէ, թե ո՞վ կկրի այդ կոչումը։ Հարցն այն է, թե արդյո՞ք Եկեղեցին կարող է մնալ տաճար, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձեռքում դառնալ հայկական պետականության վերջնական ոչնչացման գործիք։ Եվ եթե Գարեգին Բ կաթողիկոսը որոշի այդ քայլը կատարել, նա պատմության մեջ կմտնի ոչ թե որպես մեկը, ով «հանձնվել է», այլ որպես մեկը, ով փրկել է Եկեղեցին քայքայումից։

Ժամանակն է ընտրել, ժամանակն է պաշտպանվել, ժամանակն է հիշել՝ Եկեղեցին պատեր կամ տիտղոսներ չէ, այն ժողովրդի ոգին է, և չի կարելի թողնել, որ այն քանդվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է