Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Ի՞նչ կապ ունի ծանրամարտը ցեղի առաջնորդ դառնալու ձգտումների հետ . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ հինավուրց գրությունների և լեգենդների, անտիկ ժամանակներում միայն ամենաուժեղներն էին դառնում ցեղի կամ ցեղախմբի առաջնորդ: Բայց և բոլորն էին ցանկանում լինել առաջնորդ, ուստի ձգտում էին լինել ֆիզիկապես ուժեղ: Արդյունքում էլ ժամանակի հետ ի հայտ են եկել ուժային մի շարք մարզաձևեր:

Ծանրամարտի նման՝ ուժի վրա հիմնված սպորտաձևի մասին առաջին հիշատակումները վերաբերում են Հին Չինաստանին (մ.թ.ա. մոտ հազար տարի): Բանակ մտնելու համար մարդիկ զբաղվում էին ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ (ծանրամարտ): Հին Եգիպտոսում էլ ուժեղ մարդիկ մրցում էին գերաններ և ավազով ու քարերով լցված պարկեր բարձրացնելով: Դրա մասին են վկայում պահպանված ժայռապատկերները: Մ.թ.ա. VI դարի հին հունական տաճարում էլ հայտնաբերվել է «Բիբոնի քար» անունով 143 կգ քաշ ունեցող կշռաքար: Այս հայտնագործությունը զարմացրել է հնագետներին դրա վրա պահպանված արձանագրությամբ, որտեղ նշվում էր, որ ինչ-որ Բիբոն կարող էր այն մեկ ձեռքով բարձրացնել: Մոտավորապես այդ ժամանակներում էլ հայտնվել են ժամանակակից ծանրաձողի նման առաջին սարքավորումները: Դրանք բաղկացած են եղել գնդերից (մետաղական կամ քարե), որոնք միացված էին բռնակներով: Ավելին, ֆիզիկական վարժությունների հիմքը եղել է ուժային մարզումների սկզբունքը՝ «տևողություն, շարունակականություն և բեռի աստիճանական աճ»: Հին հույն մարզիկ Միլոնն է համարվել այդ մարզաձևի ռահվիրա: Բժիշկ Հելենուսն իր աշխատություններում նկարագրում է ծանրաձողով վարժությունների օգուտները մեջքի կողային մկանների և ընդհանուր առողջության համար: Հետագայում ուժն ու դիմացկունությունն առավել հստակորեն արտացոլվել են գլադիատորական մարտերում։

14-րդ և 15-րդ դարերում Մեծ Բրիտանիայում զինվորական անձնակազմի համար նախատեսված սարքավորում էր երկաթե համաձուլվածքից պատրաստված ձողը: Տղամարդու հասունությունը ստուգվում էր թեստով, որը ներառում էր առնվազն 100 կգ քաշ ունեցող ծանրաձողը բարձրացնելը: 16-րդ դարի վերջին՝ Եղիսաբեթ թագուհու օրոք, ծանրամարտը ամենաարդյունավետն էր և ուներ առաջնահերթություն: Մնացած ամեն ինչ (պար, վազք և այլն) դասակարգվում էր որպես «դատարկ զվարճանք»: Այդ ժամանակ էլ հայտնվել է առաջին պարզունակ ծանրաձողը՝ երկու կողմերում երկու ծանրությամբ: Չնայած 18-րդ դարում ծանրամարտն առաջնայնություն ուներ, բայց ավելի շատ օգտագործվում էր որպես շոու, որտեղ ուժեղ և ամրակազմ տղամարդը ցուցադրում էր իր կարողությունները հանդիսատեսին։

Ծանրամարտիկների այս «կիրքը» առաջին անգամ որպես սպորտաձև ճանաչվել և դասակարգվել է 1870-ականների սկզբին։ Առաջացել են ակումբներ։ Եվրոպայի առաջին առաջնությունը՝ առանց քաշային կատեգորիաների բաժանման, անցկացվել է Ռոտերդամում։ Հետո՝ 1896 թվականին, այդ սպորտաձևը ճանաչվել է որպես օլիմպիական մարզաձև և ընդգրկվել է Աթենքի խաղերի շարքում։

Ծանրամարտի առաջին առաջնությունն անցկացվել է Վիեննայում 1898 թվականին։ Այն ժամանակ այս մարզաձևն արդեն այնքան էր զարգացել, որ ուներ իր սեփական մարզական ծրագիրը, որը ներառում էր 14 վարժություն։ Օգտագործվող սարքավորումները ծանրաձողերն էին (որոնք կարող էին լիցքավորվել լրացուցիչ քաշով) և թուջե «բուլդոգները»։ Մասնակիցներին շնորհվում էին մեդալներ և վկայականներ։ Երկրորդ առաջնությունը տեղի է ունեցել 1903 թվականին Փարիզում։ Մարզիկները պետք է կատարեին 11 վարժություն։ 1906 թվականին աշխարհի առաջնություն է անցկացվել երեք քաշային կարգում՝ թեթև (մինչև 70 կգ), միջին (մինչև 80 կգ) և ծանր (80 կգ-ից բարձր)։ Այս բաժանումը թույլ է տվել ավելի ճշգրիտ գնահատել մարզիկների ելույթները։ Բացի այդ, ծանրորդները պետք է կատարեին պոկում և բարձրացում մեկ ձեռքով, ու հրում և բարձրացում երկու ձեռքով։ 1907 թվականին է դա փոխարինվել երկու ձեռքով վարժությունների։

Պետք է նշել, որ այս մարզաձևում ամբողջ աշխարհում միատարրություն չի եղել. մարզաձևերը մեծապես տարբերվել են։ Օրինակ՝ 1910 թվականին Ավստրիայում կայացած 11րդ աշխարհի առաջնությունում ֆրանսիացի ծանրորդը որակազրկվել էր բարձրացման պահանջները չկատարելու համար։ Այդ տարվա նշանակալի իրադարձությունը եղել է թեթև քաշի (մինչև վաթսուն կիլոգրամ) ներդրումը։

1913 թվականի աշխարհի առաջնությունում թույլատրվել է ամեն մարզիկի երեք անգամ մոտենալ ծանրաձողին: Ավելին, փոփոխություններ են կատարվել մարզիկների՝ մրցումների նախապատրաստման պահանջներում։ Նրանք այժմ կշռվում էին մրցումներից երեք ժամ առաջ՝ նախորդ օրվա փոխարեն։

1900-ից 1910 թվականներին աշխարհի տարբեր երկրների ծանրորդները փորձել են ստեղծել միջազգային կազմակերպություն, բայց ապարդյուն։ 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար ծանրամարտը բաժանվել է քաշային կատեգորիաների։ Հետո Ջ. Ռոսսեի գլխավորությամբ Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի ստեղծումից հետո մտցվել են համաշխարհային մակարդակի մրցումների համար ծանրաձողերի կանոնակարգեր և պահանջներ։

1935-ից 1937 թվականներին պարտադիր վարժությունների ցանկը փոխվել է և բաղկացած է եղել հինգ մարզաձևից, 1937 թվականից՝ երեք, իսկ 1973 թվականից՝ երկու, որը ներկայիս չափանիշն է՝ հրում և պոկում։

Այսպիսով, անընդհատ կատարելագործման և զարգացման շնորհիվ ծանրամարտը հասել է մեր ժամանակներին։ Ծանրամարտը հրաշալի մարզաձև է կամքի ուժ ունեցող և նպատակասլաց մարզիկների համար։

Այս մարզաձևում տարիներ շարունակ մեծ հաջողություններ են ունեցել հայ մարզիկները, որոնք բազմաթիվ մեդալներ են նվաճել թե՛ Աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություններում, թե՛ օլիմպիական խաղերում, թե՛ այլ մրցաշարերում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն