Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»


ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը օրեր առաջ շուրջ երկու ժամ տևած հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական։ Քննարկվող թեմաների շրջանակում Արամ Սարգսյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտից՝ մասնավորապես հիշատակելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ցույցերը։ Անդրադարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը, Արծվանիկի պոչամբարին և հանքի ընդլայնման հնարավորություններին։

Խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերից՝ Արամ Սարգսյանը նշել է.
«Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը։ Էս մասին էլ են թերթերը գրել բազմաթիվ անգամներ, լուսանկարել են մեքենաները»։

Սարգսյանը սա ներկայացնում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»՝ պնդելով, որ «ռուսները» ասում են՝ «Թեղուտը, Քաջարանը, Ագարակը, Ղափանը մերն է, ինչու պիտի Ամուլսարը կանադական լինի», և ինքը հենց դրա համար էր պայքարում։

«Ամուլսարի բնապահպանական էդ խնդիրներն ինչի՞ էի ես համարում իրենց ռուսական։ Շատ պարզ, որովհետև, գիտե՞ք ինչ, կա Սոթքը, որը ոսկի է ստանում Արարատում, կա Քաջարանը, որի դամբան (նկատի ունի պոչամբարը) ահռելի խնդիրներ ունի, էլ չեմ խոսում Ագարակի դամբայի մասին, որովհետև էդ մասին արդեն պարսկական կողմը քանի անգամ զգուշացրել է Արաքսի մասով։ Էս մարդիկ աշխատում են, ինչ ասեմ, 1960-ական թվականների տեխնոլոգիաներով»։

Շարունակելով թեման՝ Արամ Սարգսյանը բերել է Ադրբեջանի օրինակը, թե ինչպես էր նավթի արդյունահանումից էկոլոգիական վնաս կրում Կասպից ծովը, և նշել է.

«Ադրբեջանը իր նավթային ռեսուրսների կառավարման՝ նավթային ու գազային ռեսուրսների կառավարման 92 թե 93 տոկոսը տվեց բրիտանական էդ ընկերությանը (BP)։ Արդյունքում ինքը սկսեց թե՛ էկոլոգիայի առումով ավելի մաքուր պահել Կասպիցը, և թե՛ շատ մեծ շահույթներ ունենալ, որովհետև էդ ընկերությունը չէր գողանում, հասկանո՞ւմ եք՝ ի տարբերություն այ էդ ռուսական ընկերությունների, որոնք Ամուլսար, չգիտեմ, էկոլոգների էին վճարում, որ այն չաշխատի, որովհետև տրամաբանությունը գիտե՞ք ինչումն է… Ես ռուսների թշնամի չեմ, ես ուզում եմ ռուսները մրցակցություն ունենան, որ նրանց ցույց տամ՝ էկոլոգիականն ինչ է, որ նրանց ասեմ՝ այսքան տարի Քաջարանում եք, դուք դեռ Քաջարանի Սովետական Միության բացած հանքավայրն եք օգտագործում, դուք ձախ ափ անգամ չեք գնացել, դուք գետի հունի մասին ընդհանրապես չեք մտածել։ Էդ Քաջարանը մեկ միլիոն տոննա կոնցենտրատ կարող է արտադրել, էսօր ինքն արտադրում է 240-ից 250 հազար տոննա»։

Առաջին անգամ չէ, որ Արամ Սարգսյանը նման որակումներ է տալիս։ Հարկ է նշել, որ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարից տարիներ անց։ Իսկ այն օրերին, երբ Արամ Սարգսյանի պնդմամբ ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր Ամուլսարի դեմ պայքարը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը արևմտյան, մասնավորապես՝ գերմանական ընկերություն էր։ Միտումնավո՞ր է պարոն Սարգսյանը աղավաղում փաստերը, թե՞ պարզապես լավ չի հիշում։

Վերը նշված պնդումների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել ԶՊՄԿ-ից։ Ընկերությունը պաշտոնական պատասխան չտրամադրեց, սակայն մեր հարցերին ընդհանուր շեշտադրումներով պատասխանեց լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը.

«Չէի ցանկանա մեկնաբանել քաղաքական հայտարարությունները կամ աշխարհաքաղաքական գնահատականները, բայց կոնկրետ այս դեպքում կան ԶՊՄԿ-ի վերաբերյալ բազմաթիվ փաստական սխալներ, որոնց կարճ կանդրադառնամ։ Մասնավորապես՝ այն ժամանակաշրջանում, որը նշում է Արամ Սարգսյանը՝ Ամուլսարի դեմ գործընթացների համատեքստում, իր կողմից որպես «ռուսական» ներկայացվող հանքերից մեկն իրականում բրիտանական էր, մյուսը՝ հայկական, իսկ կոնկրետ ԶՊՄԿ-ի հիմնական բաժնեմասը պատկանում էր գերմանական ընկերությանը։ Այսքանը միայն բավարար է հասկանալու համար, թե որքանով են հիմնավոր ԶՊՄԿ-ի մասին հնչած մյուս գնահատականները։

Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության կարևոր օղակները չարժե շահարկել քաղաքական նպատակներով։ Աներկբա է, որ ԶՊՄԿ-ն ահռելի առաջընթաց է արձանագրել հատկապես վերջին տարիներին՝ բնապահպանական կառավարման ոլորտում։ Սկսած թեկուզ այն փաստից, որ Հայաստանում միակ ընկերությունն է, որը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, միջազգային լավագույն խորհրդատվական կազմակերպությունների մասնակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման զեկույց։ Կարելի էր առնվազն ծանոթանալ այդ զեկույցներին և տեղեկանալ այն բազմաշերտ բարեփոխումներին, այդ թվում՝ բնապահպանական և կառավարչական ոլորտներում, որոնք իրականացվել են այս տարիներին։

Ընկերության ընդլայնման և արդիականացման ծրագրի մասին նույնպես հրապարակային խոսվել է։ Հենց հիմա ընդլայնման բնապահպանական և սոցիալական ազդեցության բազմակողմ ուսումնասիրությունն իրականացնում է անգլիական ընկերություն, որը ոլորտի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է։ Արծվանիկի պոչամբարի ամբարտակի կայունության և կառավարման բարեփոխումների ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է մեկ այլ հանրաճանաչ միջազգային մասնագիտական ընկերության մասնակցությամբ, որին նույնպես ներգրավել է ԶՊՄԿ ներկայիս ղեկավարությունը։

Սա զուտ՝ որպես տեղեկատվություն։ Այս և բազմաթիվ այլ տեղեկություններ հասանելի են առավել քան թափանցիկ աշխատող մեր ընկերության գործունեությանը իսկապես հետևող բոլորի համար։ ԶՊՄԿ-ն հայաստանյան ընկերություն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ վերջին տարիներին այն ԲՍԿ բարեփոխումների առումով առաջատար ընկերություններից է ոչ միայն Հայաստանում, այլև ոլորտային ընկերությունների շրջանում՝ տարածաշրջանում։

Հանքարդյունաբերությունը բազմաշերտ, բարդ և լուրջ ոլորտ է մակերեսային վերլուծությունների համար։ Ոլորտի ցանկացած ընկերության մասին խոսելիս, անկախ քաղաքական նպատակներից, լավ կլինի հենվել միայն ճշգրիտ տեղեկատվության վրա։ Ի դեպ, իմ համոզմամբ, Ամուլսարի շուրջ խնդիրները հենց նման անտեղյակ դատողությունների հետևանք էին»։

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան:

ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան