Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել «Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» «ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»


Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսության

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ ուղղված հրապարակումները, որոնցում փորձ է արվում ստվերել ոչ միայն ընկերության տնտեսական նշանակությունը, այլ նաև նրա հեղինակությունը։ Ընդ որում, հաճախ շրջանառվող թեզերը կառուցված են ոչ ամբողջական տվյալների, մանիպուլյատիվ մեկնաբանությունների և քաղաքական ենթատեքստերի վրա։

ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Ընկերությունը հազարավոր աշխատատեղեր է ապահովում, զգալի հարկային մուտքեր է ձևավորում պետական բյուջեի համար և մեծ ազդեցություն ունի երկրի արդյունաբերական ոլորտի կայունության վրա։ Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական գործընթացի ժամանակ փորձ է արվում կոմբինատը դարձնել շահարկումների թիրախ։

 Past.am-ի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն կորցնում է իր տնտեսական նշանակությունը։ Մինչդեռ իրական պատկերն այլ է․ վերջին տարիներին կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, իսկ առանձին ցուցանիշների փոփոխությունները չեն կարող ջնջել այն փաստը, որ ընկերությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից։

Ավելին, ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ մետաղների միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, գների տատանումները և տեխնիկական հաշվարկների առանձնահատկությունները հաճախ սխալ կամ միտումնավոր կերպով ներկայացվում են հանրությանը՝ աղմկահարույց վերնագրերի տեսքով։

Վերջին օրերին փորձ է արվում նաև քաղաքական ենթատեքստ հաղորդել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Սակայն մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որը կհաստատի կոմբինատի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Փոխարենը, հանրությունը ականատես է լինում հերթական տեղեկատվական արշավին, որի թիրախում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։

 Past.am-ը կարծում է, որ նման մոտեցումները վտանգավոր են ոչ միայն կոնկրետ ընկերության համար, այլ նաև ամբողջ երկրի տնտեսական միջավայրի։ Երբ Հայաստանի արդյունաբերության կարևորագույն դերակատարներից մեկի շուրջ անընդհատ ստեղծվում է արհեստական աղմուկ, դա ազդում է ներդրումային մթնոլորտի, բիզնես վստահության և տնտեսական կայունության վրա։

Տնտեսական խնդիրների ու արտաքին մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել խոշոր արտադրական կենտրոնների բնականոն գործունեությունը, այլ ոչ թե դրանք դարձնել քաղաքական կամ տեղեկատվական պայքարի գործիք։ Իսկ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի փաստերի և մասնագիտական գնահատականների վրա, ոչ թե ենթադրությունների ու աղմկոտ վերնագրերի։

Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էԱրցախի ԱԳ նախկին նախարարի ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր. Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էԱռանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետությանՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում