Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին


«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսս շատ աշխույժ էր, չարաճճի։ Մեր շատախոսն էր, անթիվ հարցեր էր տալիս։ Բոլորն իրեն շատ էին սիրում, մեր շրջապատում այնպիսի մարդ չկա, ում սրտում Սաքս մի յուրահատուկ տեղ չունենա», «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Սարգիսը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ է սովորել։ «Սաքս շատ սիրուն էր նկարում։ Դպրոցում կազմակերպվող բոլոր մրցույթներին մասնակցել է, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Հաճախել է մարմնամարզության, հիփ-հոփի ու բրեյք դանսի։ Հայաստանի մասշտաբով մասնակցել է մի շարք մրցույթների, իրենց խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների»։

Սարգիսը ցանկանում էր կրթությունը շարունակել դիզայնի ուղղությամբ։ «Բարձր դասարաններում իրեն նկարչությունը շատ հետաքրքիր էր։ Ունի բրոշյուրների տիպի ալբոմներ, որտեղ հետաքրքիր նկարներ է պատկերել։ Նույնիսկ մի նկար ունի, որ շատ ենք նմանեցնում պատերազմի պատկերներին։ Ինքնուրույն սովորել էր նաև թղթից արձանիկներ պատրաստել։ Իր ստեղծած արձանիկները մեծ խնամքով պահպանում եմ։ Քանդակագործություն, նկարչություն. այդ ուղղությամբ բավականին զարգացած էին իր կարողությունները։ Անպայման ուզում էր դիզայնի բաժնում սովորել։ Շատ էր ցանկանում իր ննջասենյակի կահույքը գծագրել, հավաքել։ Իր այդ ցանկությունն էլ կիսատ մնաց»։

Սարգիսը որոշում է ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Հանձնում է քննությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով Սարգիսին չի հաջողվում ընդունվել քոլեջ։ Դրա փոխարեն ընդունվում է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Ծրագրավորման ֆակուլտետ: Սովորում է երկուսուկես տարի, ուսումը կիսատ թողնում և 2019 թվականի հունվարի 30-ին մեկնում ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Ապրիլ յան պատերազմից հետո տղայիս մեջ մի միտք էր մտել՝ պետք է շուտ գնամ, ծառայեմ, հետ գամ։ Անգամ ինձ համոզում էր. «Մա՛մ, գնամ, դիմում գրեմ, շուտ մեկնեմ ծառայության»։ Իրեն միշտ ասել եմ՝ քո ժամանակին կմեկնես բանակ։ Շատ սիրով էր ծառայում։ Հրետանավոր էր, սկզբում ականանետի նշանառու էր, հետո հաշվարկող դարձավ։ Պատերազմի ժամանակ նա չպետք է այլևս նշանառու լիներ, դա նշանակում է, որ առաջնագծից հեռու էր լինելու, բայց քանի որ իրենց անձնակազմը թվով քիչ էր, շատերը նորակոչիկներ էին և դեռ չէին հասցրել մասնագիտանալ նշանառուի գործում, Սարգիսս այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև պատերազմի սկսվելն ամեն երեկո տղաս պարտադիր պետք է ինձ զանգեր։ Գիտեր, որ անհանգիստ եմ, գոնե երեկոյան իր ձայնը պետք է լսեմ։ Այդ օրերին իր համար քաղցր էի պատրաստել, որ ուղարկեի։ Այնքան մեծ դժվարությամբ էի համոզում, որ իրեն ինչ-որ բան ուղարկեմ։ Սաքիս նաև հարցրեցի՝ քեզ ի՞նչ է պետք, որ դա էլ ուղարկեմ։ «Մամ, տանից լվացքի փոշի կուղարկես։ Շորերս լվանամ, մեր տան հոտը զգամ»։ Իր կոկիկությամբ, մաքրությամբ միշտ է աչքի ընկել։ Պայուսակը դասավորեցի, որ պայմանավորվենք, կիրակի օրն այն իրեն ուղարկեմ։ Բայց կիրակի առավոտյան իրենից նամակ, իսկ հետո զանգ ստացա։ Երբ զանգահարում էր, անջատում էի, հետ զանգում։ Այս անգամ նա չսպասեց իմ զանգին, նորից զանգեց։ Ինձ ասաց. «Մա՛մ, դուրս ենք գնում, չանհանգստանաս, հիմա իրերս մի ուղարկի, մի քանի օրից կասեմ, թե երբ ուղարկես»։ Դեռ տեղյակ չէի, որ արդեն պատերազմ է սկսվել։ Հետո նաև ուրիշի հեռախոսից նամակ գրեց ինձ, որ չանհանգստանամ, ինձ հետ կապ կպահի։ Փորձում էր՝ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ երկու օրը մեկ զանգահարել։ Իր հրամանատարի հետ ևս կապ էինք պահում։ Ինձ հավատացնում էր, որ ապահով տեղում է, պատերազմից հեռու։ «Մա՛մ, մենք շատ կապված ենք, եթե դու շատ անհանգստանաս, դա ինձ կարող է փոխանցվել, անընդհատ լարված կլինեմ»։ Եվ 44 օրվա ընթացքում մենք փորձեցինք իրար միայն դրական էմոցիաներ փոխանցել։ Առաջին օրվանից նա թեժ մարտերի մեջ է եղել։ Տղաները պատմում են՝ երբ կրակահերթեր էին սկսում, թաքստոցներում էինք լինում, Սաքը սկսում էր մեզ ինչ-որ պատմություններ պատմել, մեզ ծանր վիճակից դուրս բերել։ Ուզում էր նաև հոգեբանություն սովորել։ Ընկերներից մեկի հետ կիսվել էր. «Կցանկանամ հոգեբան լինել և անչափահաս դատապարտյալների հետ աշխատել։ Եթե նրանք սխալվել են, չի նշանակում, որ դա իրենց կյանքի վրա պետք է բիծ թողնի»։ Անսահման բարի էր, ընկերասեր, բոլորին ձեռք էր մեկնում դժվար պահերին։ Անգամ մեր՝ իրենից բավականին տարիքով մեծ բարեկամներին է խորհուրդներով օգնել։

Մինչև նոյեմբերի 1-ը տղաները տարբեր տեղերում են եղել։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Կարմիր շուկա։ Հեռախոսով Սաքս մեզ իր տեղանքը երբեք չի ասել։ Նոյեմբերի 1-ին զանգահարեց՝ տեղափոխվում ենք։ Խնդրեցի, որ հուշի, թե ուր է տեղափոխվում։ Տեղանքի անունն այսպես հուշեց։ «Մա՛մ, ո՞րն է մեր դրոշի առաջին գույնը, ո՞ւր ենք մենք Կայարանի տարածքում հաճախ գնում, մա՛մ, տատիի ծննդավայրը ո՞րն է»։ Իմ մայրիկը Մարտունիից է։ Այդպես իմացա, որ նա Մարտունու Կարմիր շուկայում է։ Այդ օրերն իրենց համար ավելի լարված են եղել։ Հետո իմացանք, որ սննդի խնդիր են ունեցել, Արցախի ՄՈԲ-ը չի գնացել իրենց փոխարինելու։ Պատմություններն այնքան շատ են, երբեմն անգամ չես ցանկանում շատ բան իմանալ, որ ավելի մեծ ցավ չապրես»։

Սարգիսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո։ «Ահավոր վիճակ է եղել։ Պատմում են՝ անթիվ անօդաչուներ են եղել, գիշերը երկինքն այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը կլիներ։ Իրենց թաքստոցները բավականին փոքր են եղել։ Իրենց ականանետին և՛ մոտ, և՛ հեռու թաքստոցներ են ունեցել։ Տղաները պատմում են՝ լինում էր, որ գիշերները Սարգիսն այդ հեռու թաքստոցն էր գնում։ Այդ օրը հոգնած է եղել, որոշել է մոտ թաքստոցում մնալ։ Տղաները որքան էլ իրեն համոզել են, այդ հեռու թաքստոցը չի գնացել։ Հինգ հոգով՝ իրենց հրամանատարը և չորս զինվորը, զոհվել են»։ Սարգիսը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Հոգեպես ծանր վիճակում էի։ Նա իմ միակ զավակն էր։ Բայց իմ հարազատների ջերմությունը և ուշադրությունն ինձ շատ օգնեց։ Ամեն պահի կողքիս են եղել։ Հորաքրոջ թոռնիկը՝ Դավիթը, այդ ժամանակ երկու տարեկան էր, անընդհատ ինձ հետ զրուցում էր։ Երեխա էր, բայց կարծես զգար ինչ-որ բան։ Նա ինձ ևս դուրս բերեց ծանր վիճակից։ Իսկ հետո ծնվեց Արեգս։ Նա լցրեց մեր կյանքը, մեր օրը, բայց, իհարկե, Սաքիս բացը միշտ ենք զգում»։

Հ. Գ. - Սարգիս Թոմբուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը