Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում


«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երանի կախարդական փայտիկ լիներ, և կրկին վերադառնայի Ռոմանիս մանկություն։ Շատ լավ է անցել տղայիս մանկությունը, հրաշալի ընտանիքում և մթնոլորտում է մեծացել։ Բոլորն իրեն շատ են սիրել։ Անտարբեր չէր սպորտի հանդեպ։ Խենթի նման էր սիրում ֆուտբոլը, հինգ տարեկանից հաճախում էր ֆուտբոլի, հոգնում էր, բայց ամեն օր պարտաճանաչ մասնակցում էր պարապմունքներին։ Ցանկանում էր տարբեր բարձրակարգ թիմերում խաղալ, բայց երազանքն, ավաղ, անկատար մնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան։

Ռոմանը ծնունդով Լոռու մարզից է, Տաշիր քաղաքից։ Սովորել է տեղի դպրոցում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, հասցրել է ուսանող լինել, թեկուզ շատ կարճ։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ հայոց լեզուն և գրականությունը նրա սիրելի առարկաներն էին։ «Շատ սիրուն ձեռագիր ուներ Ռոմանս։ Զուգահեռ նաև դաշնամուրի հաճախեց, ցանկանում էինք, որ ավելի հասուն տարիքում սինթեզատոր նվագել սովորեր, սակայն երեք տարի հաճախեց դաշնամուրի, հետո ասաց, որ դա իրենը չէ։ Իր համար ամեն դեպքում ֆուտբոլը դարձավ առաջնային»։

2020 թվականի հունվարի 8-ին Ռոմանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում։ «Շատ գոհ էր ծառայությունից, ինն ամիս սիրով ծառայեց, ոչ մի անգամ չտրտնջաց, չբողոքեց, բայց, ցավոք, սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ամեն անգամ զանգելուց ասում էր, որ ծառայությունն ավարտելուց հետո մնալու է Հադրութում։ Իր խոսքերն էին. «Մա՛մ, ես այս տեղը շատ եմ հավանել, կմնամ Հադրութում ապրելու»։ Երբ հիմա հիշում եմ 2020 թվականին Ռոմանիս ասած խոսքերը, ամեն ինչ գալիս, ընկնում է իր տեղը։ Նախքան պատերազմը հաճախ էր ասում. «Մա՛մ, մենք այս հողի համար ենք կանգնած, ամեն ինչ պետք է անենք, որ թուրքերը ձեզ չհասնեն»»։

Երբ խոսում ենք զորացրվելուց հետո Ռոմանի երազանքների մասին, տիկին Ռուզաննան նշում է՝ վերադառնալուց հետո պետք է ամուսնանար։ «Սիրահարված էր, երբ մեկնեց ծառայության։ Անգամ մինչ բանակ գնալն էր ուզում ամուսնանալ, բայց ես, կարծես, հոգուս խորքում ինչ-որ ցավ զգայի, ասացի՝ չէ, Ռոմա՛ն ջան, բանակ գնա, արի, հետո մեծ հարսանիք կանենք քեզ համար։ Իր ամենակարևոր ցանկությունն ընտանիք կազմելն էր, և, իհարկե, նաև կրթությունը շարունակելը։ Ցանկանում էր Հայաստանում մնալ, չմեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն»։

Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց հազարավոր տղաների կյանքի ուղին, Ռոմանինը՝ նույնպես։ «35 օր իմ տղան մասնակցել է պատերազմին։ Այդ օրերի ընթացքում մի անգամ չի ասել՝ կռիվ է, վատ ենք, օգնեք։ Բայց հետո իմացանք, որ շրջափակման մեջ են հայտնվել, ընկերները զոհվել են իր աչքի առաջ, շատերին հուղարկավորել են, սարսափի միջով են անցել, բայց մեզ հետ զրուցելուց գոնե մի անգամ չի բողոքել։ Իր հետ ամեն օր զրուցել ենք։ Այնպիսի ձայներ էի լսում, որ անգամ պատմելու չէ։ Իրեն ասում էի՝ Ռոմա՛ն, ձեզ մոտ կռիվ է, ձայներ են լսվում, իսկ նա արձագանքում էր. «Մա՛մ, ես ապահով տեղում եմ»։ Այդպես ինձ խաբեց, հանգստացրեց 35 օր։ Բայց այն օրը, երբ իրենից զանգ չեկավ, ասացի՝ տղաս չկա։ Բոլորն ինձ հակառակն էին համոզում, ասում էին՝ գուցե գերի է, գուցե հարմար չէ։ Բայց ես գիտեի՝ Ռոմանս չէր կարող ինձ չզանգել»։

Ռոմանը Հադրութում է եղել մինչև հոկտեմբերի 27-ը։ «Հայկ անունով շատ լավ հրամանատար է եղել, իրենց շրջափակումից մի կերպ հանել է, բերել «Մարտունի 2»։ Այդտեղ հոկտեմբերի 31-ին սարսափելի օդային հարվածներ են եղել, երեխեքը զոհվել են։ Այդ օրն առավոտյան զանգեց ինձ, կարծես հրաժեշտ տար։ Ասաց. «Մա՛մ ջան, Հադրութից մեզ բերել են Մարտունի»։ Ինձ հետ խոսելիս վազում էր դաշտի մեջ, ձայներ էի լսում։ Մեքենաներից մեկին արդեն հարվածել էին, տղաները զոհվել էին, այդ պահին իրենք փրկվել էին, բայց երևի կանխազգացում ուներ, որ իրենք էլ ողջ չեն մնա։ Զգում էի, որ տղաս ինձ հրաժեշտ է տալիս։ Ասաց. «Մա՛մ ջան, ես քեզ սիրում եմ, ամեն ինչ լավ է լինելու»: Եվ շարունակում էր վազել։ Իսկ հետո զանգն անջատվեց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չտրտնջացող իմ տղան հոկտեմբերին ինձ ասաց. «Մա՛մ, ես ամեն ինչ կանեմ, որ թուրքերը ձեզ չհասնեն, բայց տանը մենակ մի մնա»։ Անհանգստանում էր ինձ համար»։

Ռոմանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում՝ ավիացիայի հարվածից, տուն «վերադարձել»... երեք ամիս անց։ «Հունվարի 13-ին զանգ եկավ։ Փոքր տղաս ձեռքերով պատին էր հարվածում։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, Հարութ ջան։ Այդ պահին ինձ ոչինչ չասաց, բայց ես ամեն ինչ հասկացա։ Զանգը Հերացիից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Անհնար է մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես էլ եմ ապրում, ի վերջո, էլի երեխա ունեմ։ Բայց սա ապրել չի։ Այս վեց տարվա ընթացքում կորցրեցի առողջությունս։ Սա ապրել չի, ուղղակի փորձում եմ հնարավորինս ամուր լինել մյուս տղայիս համար։ Երկու տարի առաջ մեր տան դուռը թակեցին, մի տղա էր Ստեփանակերտից, նա մինչև վերջ կռվել էր տղայիս հետ, վիրավորվել։ Տուն մտավ, ձեռքս համբուրեց, ասաց. «Ձեր տղան առյուծ էր, իմ կյանքը փրկել է։ Ես ձեզ գտա, որ ասեմ այդ մասին»։ Մեկ շաբաթ մնաց մեր տանը։ Այնպիսի բաներ պատմեց իմ Ռոմանից։ Տղաս մեզ ոչինչ չէր ասում։ Պատերազմի ժամանակ ձեռնամարտի է բռնվել թշնամու հետ, երբ տեսել է, որ ընկերոջ վրա են հարձակվել։ Փրկել է ընկերոջ կյանքը։ Այնպիսի բաներ պատմեց այդ տղան, որ հավատս չէր գալիս։ Ասում էի՝ չի կարող պատահել, որ իմ տղան ինչ-որ մեկին կյանքից զրկեր, նա մի ճանճ չի սատկացրել անգամ։ Բայց պատերազմի ժամանակ, երբ վտանգի տակ է եղել ընկերոջ կյանքը, Ռոմանս անասելի խիզախություն է դրսևորել։

Հիմա մյուս տղայիս համար եմ ապրում։ Մի երազանք ունեմ՝ Հարութիս Ռոման անունով որդուն տեսնեմ։ Հիմա միայն դրա համար եմ ապրում։ Երեխան առանց ծնողի կարող է ապրել, բայց ծնողն առանց զավակի ապրել չի կարող։ Դա անհնար մի բան է։ Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ»։

Հ. Գ. - Ռոման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Տաշիրի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան