Նիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ
ՄիջազգայինՆիդերլանդներում գրանցվել են գնացքների երթևեկության խափանման ավելի քան 30 դեպքեր, որոնք պայմանավորված են եղել երկաթուղային գծերի վրա հայտնված առարկաներով, հայտնել է երկրի երկաթուղային ցանցի օպերատոր ProRail-ը։
Դրանց հեռացման աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Ընկերությունը ենթադրում է, որ դեպքերը կանխամտածված բնույթ են կրել։ «Սա դիվերսիայի դեպք է թվում», - ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ը հայտնել է, որ երկաթուղային գծերի վրա խողովակներ են հայտնաբերվել։ «Այն փաստը, որ սա, կարծես թե, կատարվել է դիտավորյալ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս», - նշել է Նիդերլանդների ենթակառուցվածքների հարցերով պետական քարտուղար Անետ Բերտրամը։
Գնացքների երթևեկությունը խափանվել է սեպտեմբերի 15-ի՝ երեքշաբթի օրվա վաղ առավոտից։ Հիմնական օպերատորը՝ NS-ը, հայտնել է խափանումների մասին Զվոլե, Դեւենտեր և Ամերսֆորտ շրջաններում։ Ընկերության տվյալներով՝ ազդանշանային համակարգի և սլաքների անսարքություններն ազդում են ցանցի բազմաթիվ հատվածների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ