Նիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ
Международные новостиՆիդերլանդներում գրանցվել են գնացքների երթևեկության խափանման ավելի քան 30 դեպքեր, որոնք պայմանավորված են եղել երկաթուղային գծերի վրա հայտնված առարկաներով, հայտնել է երկրի երկաթուղային ցանցի օպերատոր ProRail-ը։
Դրանց հեռացման աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Ընկերությունը ենթադրում է, որ դեպքերը կանխամտածված բնույթ են կրել։ «Սա դիվերսիայի դեպք է թվում», - ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ը հայտնել է, որ երկաթուղային գծերի վրա խողովակներ են հայտնաբերվել։ «Այն փաստը, որ սա, կարծես թե, կատարվել է դիտավորյալ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս», - նշել է Նիդերլանդների ենթակառուցվածքների հարցերով պետական քարտուղար Անետ Բերտրամը։
Գնացքների երթևեկությունը խափանվել է սեպտեմբերի 15-ի՝ երեքշաբթի օրվա վաղ առավոտից։ Հիմնական օպերատորը՝ NS-ը, հայտնել է խափանումների մասին Զվոլե, Դեւենտեր և Ամերսֆորտ շրջաններում։ Ընկերության տվյալներով՝ ազդանշանային համակարգի և սլաքների անսարքություններն ազդում են ցանցի բազմաթիվ հատվածների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ