Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»

«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեծ քույրիկս Շամոյենց տուն հարս գնաց, և այդպես ամեն ինչ սկսվեց։ Երկու քույր ամուսնացանք երկու եղբոր հետ։ 2012 թվականի օգոստոսի 21-ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շամոյի կինը՝ Մարինեն։ Ամուսնու մասին խոսելիս նշում է. «Ամենակարևորը՝ լավ մարդ էր, ընկերասեր էր։ Սիրում էր երեխաների հետ խաղալ, ժամանակ անցկացնել։ Նա էլ է հերոսի տղա, ստացվում է, որ հիմա մեր երեխաները կրկնում են ամուսնուս մանկությունը»։

Շամոն ծնվել է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ «Առաջին պատերազմից հետո Չայլուն մնացել է թշնամու տիրապետության տակ։ Իրենց ընտանիքը բռնագաղթվել է հայրենի գյուղից և ժամանակավոր բնակվել Հայաստանում՝ Հրազդան քաղաքում: 1993 թվականին զոհվել է Շամոյի հայրիկը՝ Նիկոլայ (Կոլ յա) Ավանեսյանը։ Նա եղել է գյուղի ջոկատի հրամանատարը։ Նույն թվականին իրենց ընտանիքը վերադարձել է Արցախ։ Վերաբնակեցվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում։ Իրենք ամբողջ ընտանիքով ներգրավված են եղել գյուղի կյանքում։ Շամոյի մայրիկը եղել է գյուղի բուժքույրը, եղբայրը՝ զինղեկը, քույրերը՝ ուսուցչուհի և ֆիզիկայի մասնագետ, իմ քույրիկն էլ, որ իրենց տուն հարս էր գնացել, նույնպես ուսուցչուհի էր»։

2005-2007 թվականներին Շամոն զինվորական ծառայություն է անցել Պաշտպանական բանակում: 2008-2020 թվականներին եղել է պայմանագրային զինծառայող։ Ծառայել է Օմարում, աշխատել է հինգերորդ գումարտակում՝ որպես վարորդ, այնուհետև նույն հինգերորդ գումարտակում եղել է ականանետորդ՝ Ապրիլ յան պատերազմի ժամանակ։ Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: 2016 թվականից հետո տեղափոխվել է Մատաղիս՝ որպես դիպուկահար։ Վեց ամիս վերապատրաստում է անցել Հայաստանում՝ որպես «Սև նետի» դիպուկահար, և ծառայությունը շարունակել Թալիշում։ Ծառայության ընթացքում ամուսինս պարգևատրվել է նաև «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով»։

 Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 22-ին դիրք բարձրանալու իր օրն էր։ Պատերազմն սկսվելու ժամանակ նա դիրքերում է եղել։ Սեպտեմբերի 26-ին հայրիկիս ծննդյան օրն էր, մեր տուն էի գնացել, մենք կողքի գյուղում էինք ապրում։ Այդ օրերին ամենօրյա կապ կար իր հետ։ Ամեն գիշեր զանգահարում էր, երեխաներին բարի գիշեր մաղթում, զրուցում էինք։ Սեպտեմբերի 26-ին էր մեր վերջին զրույցը։ Ասաց. «Հանգիստ մնացեք այդտեղ, առավոտյան եղբայրդ ձեզ տուն կտանի»։ Բայց առավոտյան յոթն անց տասին սկսեցին կրակել։ Մեր գյուղը բարձրադիր գոտում էր, և մենք տեսնում էինք, թե ներքևում՝ Մարտակերտում, ինչ է կատարվում։ Պատմում են, որ նա անգամ չի հասցրել իր կոշիկները հագնել։ Տղաները, որոնց նա փրկել է, Էջմիածնից են։ Նրանք վիրավորվել են, Շամոն դուրս է բերել մարտի դաշտից, հետո հրահանգել, թե ինչպես դուրս գան, ու ասել՝ ես առաջ կգնամ»։

Շամոն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքում՝ դիպուկահարի կրակոցից։ «Հոկտեմբերի 5-ին հեռուստատեսությամբ հայտարարվող զոհված տղաների անունների ցանկում նաև Շամոյի անունը կար։ Մեզ զանգահարում էին, ցավակցում, բայց քանի որ իրեն չէինք գտնում, նրա անունն անհետ կորածների ցանկում էր։ Վեց ամիս հետո ԴՆԹ հետազոտությամբ իր ինքնությունը հաստատվեց։ Նա Մեծամորի դիահերձարանում էր։ Մեր հարազատները համոզվել են, որ Շամոն է։ 2021 թվականի մարտի 18-ին իրեն հուղարկավորել ենք»։

Ապրելու ուժի մասին. «Ուժ տվողը երեք երեխաներս՝ աղջիկս և տղաներս դարձան։ Սկեսուրս նույն ցավն ու կորուստն է տեսել, երիտասարդ տարիքում կորցրել է ամուսնուն, հիմա էլ՝ որդուն։ Նա էլ է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ։ Իհարկե, որքան էլ ժամանակ անցնի, Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու»։

Հ. Գ. - Շամո Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներինՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթովԱյն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետՀեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄՆիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5%«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում է