Գեղեցիկ, բազմազան, բայց վտանգավոր խաղալիքների իրականությունը
Lifestyle
Նայում ու զվարճանում եք, թե ինչպես է Ձեր երեխան խաղում չինական խաղալիքներով: Եթե նա գիտակից լիներ և հասկանար, որ դուք թունավորում եք նրան... Այո՛, հենց թունավորում:
Մենք թունավորում ենք մեր երեխաներին` ներմուծելով Հայաստան էժան և անորակ խաղալիքներ: Չինական մանկական խաղալիքները փայլում են ծիածանի բոլոր գույներով, սակայն հաճախ այս խաղալիքները պարունակում են առողջության համար վտանգ ներկայացնող այնպիսի նյութեր, ինչպիսին է, օրինակ` ֆենոլը:
Երբ խաղալիքների բաղադրության մեջ ֆենոլը գերազանցում է սահմանային թույլատրելի քանակությունը, ապա դա բացասաբար է անդրադառնում երեխայի առողջության վրա, մասնավորապես` նյարդային և իմունային համակարգի, մաշկի, աչքերի և շնչառական ուղիների լորձաթաղանթների վրա:
Քաղաքացիների հիմնական մասը հիգիենայի մասին անտեղյակ է, մյուսներն` անտարբեր: Առողջությունը մարդու գրավականն է, առանց դրա նա գոյատևում է, իսկ խաղալիք կարող ենք ինքներս էլ պատրաստել կամ, եթե ոչ, ապա լինել զգոն և խաղալիք գնելիս պահանջել դրանց անվտանգության հավաստագիրը:
Հեղինակ՝ Անն Էքսուս