Մեր օրերում երեխաների համար խաղալիք ընտրելը հեշտ գործ է թվում, բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ է: Պատճառն այդ խաղալիքների որակն է: Գաղտնիք չէ, որ խաղալիքները առողջության համար կարող են վտանգավոր լինել: Կան հիմնական չափանիշներ, որոնցով արժե առաջնորդվել:Հայաստան ներմուծվող վտանգավոր խաղալիքները հիմնականում թուրքական և չինական արտադրության են: Եվրոպայից ներմուծվող ապրանքները վտանգավոր լինելու դեպքում ճանաչվում են ՌԱՊԵՔՍ արագ նախազգուշացման համակարգի կողմից եւ արգելվում։Orer.am-ը ներկայացնում է գեղեցիկ, բազմազան, բայց վտանգավոր խաղալիքների իրականությունը:
Նայում ու զվարճանում եք, թե ինչպես է Ձեր երեխան խաղում չինական խաղալիքներով: Եթե նա գիտակից լիներ և հասկանար, որ դուք թունավորում եք նրան... Այո՛, հենց թունավորում:
Մենք թունավորում ենք մեր երեխաներին` ներմուծելով Հայաստան էժան և անորակ խաղալիքներ: Չինական մանկական խաղալիքները փայլում են ծիածանի բոլոր գույներով, սակայն հաճախ այս խաղալիքները պարունակում են առողջության համար վտանգ ներկայացնող այնպիսի նյութեր, ինչպիսին է, օրինակ` ֆենոլը:
Երբ խաղալիքների բաղադրության մեջ ֆենոլը գերազանցում է սահմանային թույլատրելի քանակությունը, ապա դա բացասաբար է անդրադառնում երեխայի առողջության վրա, մասնավորապես` նյարդային և իմունային համակարգի, մաշկի, աչքերի և շնչառական ուղիների լորձաթաղանթների վրա:
Քաղաքացիների հիմնական մասը հիգիենայի մասին անտեղյակ է, մյուսներն` անտարբեր: Առողջությունը մարդու գրավականն է, առանց դրա նա գոյատևում է, իսկ խաղալիք կարող ենք ինքներս էլ պատրաստել կամ, եթե ոչ, ապա լինել զգոն և խաղալիք գնելիս պահանջել դրանց անվտանգության հավաստագիրը:
Հեղինակ՝ Անն Էքսուս