Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


20 ապացույց, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողներն իրոք հարուստ են (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է. Ամարե Ստաուդեմայրը, ընդունելով կարմիր գինով լոգանք, ստիպեց մտորել բասկետբոլիստների այլ արտասովոր սովորույթների մասին: Հետաքրքրասերներին այդ մասին է հաղորդում է «Լապտեր» բլոգը:   Ամարե Ստաուդեմայր Համատեքստ. «Վերականգնողական օ՜ր: Կարմիր գինով լոգա՜նք:» – այս խոսքերով էր ուղեկցվում Ամարե Ստաուդեմայրի կողմից Ինստագրամում արված հրապարակումը: Երևում է՝ «Նիքսի» խաղացողը վերջերս է ծանոթացել «կարմիր գինու օգտագործման 5 տարօրինակ միջոց» տեքստի հետ  և տեղեկացել, որ հակաօքսիդանտների շնորհիվ կարմիր գինով լոգանքը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, իսկ գինեթթուն մաշկի գույնը բացացնում է: Ըստ երևույթին, կա´մ նա մինչև վերջ չէր կարդացել հոդվածը (այնտեղ գրված է, որ լոգանքի համար մեկ գավաթ գինին բավական է), կա´մ էլ  առողջությունն այնքան վատ է, որ պատրաստ է ցանկացած կտրուկ  միջոցի դիմել… Ի դեպ, խաղացողի հավաստմամբ, այն սկսել է օգնել: Երեք օր չանցած Ստատը հայտարարեց, որ իրեն 19 տարեկանի պես է զգում: Ահա այսպես: Իսկ Շակիլը Ստաուդեմայրին դեռ աստղ չի համարում: Կոբե Բրայանտ Համատեքստ. Բրայանտը NBA-ի վերջին խաղաշրջանների ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է  և դեռ երկու խաղաշրջան էլ կմնա այդպիսին: Այնպես որ, նա կարող է առավելագույնս օպտիմալացնել իր կյանքը: Որպեսզի խուսափի խցանումներից և «թարմ» վիճակով հասնի թիմի խաղերի մարզումներին, Կոբեն անձնական ուղղաթիռ է գնել: Դա, իհարկե, երբեմն բարդացնում է մարզիչների կյանքը, սակայն, ընդհանուր առմամբ, բավականին օգտակար է: Այսպես, մի քանի տարի առաջ Բրայանտը նույնիսկ շտապ օգնություն ցույց տվեց Ստիվ Բլեյքին, որին պետք էր վնասվածքով տեղափոխել հիվանդանոց: Եվ ընդհանրապես, ինչպես ասում է Ռոն Արտեստը, «դա Կոբեն է, նա կարող է անել`  ինչ կցանկանա»: Նիկ Յանգ Համատեքստ. Այս թեման, ի դեպ, Նիկ Յանգին ամենաշատն է վերաբերում: Գիլբերտ Արենասի սիրելի աշակերտը համեստ անձնավորություն է, պարզապես սիրում է Թվիթերով մրցել Սնուպ Դոգի հետ և անվանել իրեն NBA-ի գլխավոր նորաոճը: Սակայն նրա անհանգիստ էությունը չկարողացավ փրկել նրան շռայլ ձեռքբերումներից, որոնք իր չափանիշներով բավականին համեստ են, չնայած և տպավորիչ: Յանը դարձավ ահա այսպիսի օրիգինալ մարզակոշիկների սեփականատեր և նրանց համար ներդրեց 3000 դոլար: Ամենատհաճն այն է, որ անցյալ գարնանը նրա մարզակոշիկները գողացել էին, այնպես որ, նա, ըստ երևույթին, ստիպված էր նորից գնել այդ մարզակոշիկից: Համատեքստ. «Իմ առաջին «Բենթլին» գնել եմ պատահաբար: Մի անգամ մարզումներից հետո սպորտային հագուստով, ամբողջովին քրտնած ես մեքենայով անցնում էի սրահի կողքով և որոշեցի ներս մտնել: Ես նայեցի մեքենաները, ընտրեցի մի գեղեցիկ «Բենթլի» և հարցրեցի. «Ի՞նչ արժի»: Ծեր վաճառողը` դասական պլանի սպիտակամորթ մի մարդ,  թերահավատորեն նայեց ինձ և ասաց. «Տղա´, դու համոզվա՞ծ ես, որ կարող ես քեզ թույլ տալ նման մեքենա»: Դա ինձ զայրացրեց: Ես իսկապես վիրավորվեցի: Երբ կանգնած էի այնտեղ, հանկարծ լսեցի ծանթ ձայն: Շրջվեցի և տեսա Մայք Թայսոնին: Նա նույնպես «Բենթլի» էր գնում: Նա գնեց միանգամից երկուսը: Քանի որ նա գնեց երկուսը, հասկանում եք, թե ես ինչ կանեի: Ես գնեցի երեքը: Արդեն չեմ հիշում, թե ինչ արժեին, սակայն, կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն ինձ վրա 200 հազար դոլար նստեց: Ընդհանուր առմամբ, ես 600 հազար դոլար ծախսեցի մեքենաների վրա, որոնց մեջ չէի էլ տեղավորվում: Ստիպված էի վճարել նաև նրա համար, որ նստատեղի դիրքը փոխեն: Եվ իհարկե, լիակատար մղձավանջ էր, երբ մենք փորձում էինք վաճառել մեքենաները, երբ նրանք արդեն ինձ ձանձրացրել էին: Իսկ դա տեղի ունեցավ գնելուց մոտ մեկ տարի անց:»   ԴեՇոուն Սթիվենսոն Համատեքստ. ԴեՇոուն Սթիվենսոնի խոհանոցում կա ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար` վառարան, տարաներով լի պահարաններ, իր իսկ լուսանկարները, բանկոմատ… Սպասե´ք, բանկոմա՞տ: Այո´, շատ հարմար է, երբ ձեր տուն են գալիս և առաջարկում գնել ոչ այնքան անհրաժեշտ  որևիցե բան և դուք առձեռն գումար չունեք: Անհրաժեշտ գումարը միշտ կարելի է հանել բանկոմատից և չափսոսալ բաց թողնված հնարավորության համար: Իսկ եթե լուրջ, այլասերված երևակայություն ունենալու դեպքում կարելի է պատկերացնել միայն մեկ տարբերակ, որի դեպքում բանկոմատը իսկապես դառնում է առաջին անհրաժեշտության առարկա տանը (Կոբեին նման սարքավորումը շատ էր անհրաժեշտ Կոլորադոյի հյուրանոցներից մեկում): Սթիվենսոնը 3500 դոլար էր վճարել բանոկամտը տեղադրելու համար, 4.5 դոլար էլ վճարում էր սպասարկման համար և պնդում, որ մեկ տարվա ընթացքում վեց անգամ բանկոմատի մեջ դնում է 20 հազար դոլար, ինչը նշանակում է, որ այդ իրը նրան իսկապես անհրաժեշտ է: Բանկոմատ և ևս 20 արտասովոր առարկա, որոնք կարելի է գտնել բասկետբոլ խաղացողների տանը Շաքիլ Օ`Նիլ Համատեքստ. Շաքիլը հայտնի է գանձեր ձեռք բերելու պաթոլոգիական տարվածությամբ, և շռայլ ծախսերը նրան օտար չեն: Մի պահ նա սկսեց զբաղվել ինքնազոմբիացմամբ և վերափոխեց ողջ շրջակայքը: Սուպերմենի լոգոյով մահճակալը (նրա դիզայնը Շաքիլի վրա 15 հազար դոլար նստեց), ամենագնացը (45 հազար դոլար արժողությամբ) և այլ առարկաները նրա մոտ առաջացրեցին զգացողություն, որ ինքը Սուպերմեն է: Այնպես որ զարմանալի ոչինչ չկա, որ երբ Դուայթ Հովարդը փորձեց իրեն վերագրել սուպերհերոսի անունը, Շաքիլը իսկական հիստերիա բարձրացրեց մամուլում: Երևի 40-ամյա տղամարդն անհանգստանալու այլ պատճառներ պետք է ունենա, սակայն պարզ է մի բան, որ սուպերմենների աշխարհն այլ կերպ է ստեղծված, քան մերը: Դենի Գրեյնջեր Համատեքստ. – Իսկ հիմա հարց, որը քեզ անընդհատ տալիս են. դու Նյու-Մեքսիկոյի քո տանը շարունակո՞ւմ ես ստորերկրյա քարանձավ կառուցել, ինչպես Բեթմենի մոտ էր: – Ինձ այդ մասին բոլորն են հարցնում: Անընդհատ: Շինարարական աշխատանքների դադարեցման միակ պատճառը քարանձավի ելքն էր: – Ես արդեն մոռացել եմ, թե որտեղից է ի սկզբանե ի հայտ եկել այդ քարանձավը` Բեթմենի ֆիլմերի՞ց, թե՞ հին հեռուստաշոուից: – Այս քարանձավի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել ամենահին ֆիլմերում, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է դեռ Մայքլ Կիտոնը (հեղինակ և ռեժիսոր Թիմ Բերթոնի «Բեթմեն» (1989) և «Բեթմենը վերադառնում է» (1992) ֆիլմերում): Այն ֆիլմերում, որտեղ Բեթմենին մարմնավորում է Քրիստիան Բեյլը, այս թեման զարգացած էր, քարանձավում հայտնվեցին շարժմանը արձագանքող լույսեր, նախագծվեց հատուկ կլոր հարթակ, որի վրա պետք է դուրս գար բեթմոբիլը: – Wow! – Այդ հարթակի վրա մեքենան բարձրանում է, ինչպես վերելակի վրա: Ըստ ծրագրի՝ այն պետք է բարձրանա մինչև վերջ և հայտնվի իմ տանը: – Դուք այժմ ամուսնացա՞ծ եք: – Այո´: – Ձեր կինը մտածո՞ւմ է, որ դուք խենթ եք: – Ամեն ինչ կարգին է, քանի դեռ իմ նախագծերը ողջամիտ սահմաններում են: Նա, ի դեպ, վաղուց հանձնվել է և հիմա միայն ծիծաղում է սուպերհերոսի հետ կապված իմ մտահղացումների վրա: Գրեյնջերի տարվածությունը կոմիքնսերով նյութականացվեց հանճարեղ մտքի` Բեթմենի քարանձավի: Միակ բանը, որի համար խաղացողը (և մենք բոլորս) զղջում է,  այն է, որ օրենսդրությունն արգելում է ստորերկրյա թունելների կառուցումը: Այնպես որ, Դենին ստիպված էր հրաժարվել գաղտնի մուտքերից: Չնայած, միգուցե նա այդպես միայն ասո՞ւմ է: Ջեյ Ար Սմիթ Համատեքստ. Ջեյ Ար Սմիթը մի քանի ամիս անցկացրեց իր բնակավայրին մոտիկ վայրերում, այն բանից հետո, երբ դարձավ ՃՏՊ-ի մեղավոր: Ավելի ճիշտ հերթական ՃՏՊ-ի, պարզապես այս անգամ մահացու ելքով: 2007թ.-ին Սմիթը, ով արդեն մի շարք իրավախախտումներ էր կատարել, չկանգնեց կարմիր լույսի տակ և խաչմերուկում բախվեց այլ մեքենայի: Վարորդը և ուղևորը ամրագոտի չէին անցկացրել և դիմապակուց թռել էին: Սմիթը թեթևակի վախ էր տարել, իսկ նրա ընկեր Անդրե Բելը գլխի վնասվածքից մահացել էր: Գիտակցելով, որ սովորական ամենագնացն իրեն չի օգնի՝ Սմիթը ձեռք բերեց ավտոմեքենա, որով կարղ էր ապահով կերպով անցնել խաչմերուկը` լուսակրի ցանկացած ազդանշանի տակ: Ջո Ջոնսոն, Քրիս Փոլ, Ջարեթ Ջեք Համատեքստ. Բասկետբոլ խաղացողի տանը մարզակոշիկներ տեսնելու մեջ արտասովոր ոչինչ չկա, սակայն ոմանք բոլորին գերազանցում են կոշիկի զույգի քանակությամբ: NBA-ում մարզակոշիկների ամենամեծ հավաքածուն պատկանում է Ջո Ջոնսոնին: Պաշտոնապես հաստատված մանրամասները, որ պետք է իմանալ. առաջինը`երբեմն Ջոնսոնը քնում է մարզակոշիկների սենյակում, և երկրորդ` այդ սենյակի դռան վրա կոդ ունեցող կողպեք է: Ջարեթ Ջեքը նրանից հետ է: Առաջին հերթին, նա գիտի, թե քանի զույգ մարզակոշիկ ունի (մոտ 1500), երկրորդ` նա կարող է ասել, թե որքան են նրանք արժեցել (մոտ 400 հազար դոլար) և երրորդ` նա քնում է հենց մարզակոշիկներով, ինչն այնքան էլ հարմար չի: Կրիս Կաման և Ռոբերտ Սքարե Համատեքստ. Բասկետբոլ խաղացողի շռայլ գնումների ցուցակը սովորաբար այս տեսքն ունի. – ադամանդներ – իտալական/գերմանական շքեղ ավտոմեքենա –իտալական/գերմանական շքեղ ավտոմեքենայի ձևափոխում/тюнинг – քաղաքում տուն, որտեղ խաղացողը չի ապրում – բոուլինգ քաղաքի տանը, որտեղ խաղացողը չի ապրում – տեսադաշտում հայտնված բոլոր մարզակոշիկները Ի՞նչ արեցին Կրիս Կամանը և Ռոբերտ Սքարեն՝ վերամիավորվելով «Լեյքերսում»: Ճիշտ է` կով գնեցին: Ի՞նչ արեցին նրանք կովի հետ: Ուղարկեցին սպանդանոց, որտեղ կենդանի կովի փոխարեն նրանց տվեցին մոտ 180 կգ տավարի միս: Ի՞նչ արեցին նրանք այդքան միսը: Այն պահելու համար խաղացողները ստիպված էին գնել հսկայական սառնարան: Որևիցե ողջամիտ բացատրությո՞ւն: «Երբ կարելի է գնել հսկայական կով և երկար ժամանակ ապահովել ինքդ քեզ սթեյքներով, ինչո՞ւ չանել դա: Այնպես չէ՞:» OK: Շարունակելի
Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ