Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


20 ապացույց, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողներն իրոք հարուստ են (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է. Ամարե Ստաուդեմայրը, ընդունելով կարմիր գինով լոգանք, ստիպեց մտորել բասկետբոլիստների այլ արտասովոր սովորույթների մասին: Հետաքրքրասերներին այդ մասին է հաղորդում է «Լապտեր» բլոգը:   Ամարե Ստաուդեմայր Համատեքստ. «Վերականգնողական օ՜ր: Կարմիր գինով լոգա՜նք:» – այս խոսքերով էր ուղեկցվում Ամարե Ստաուդեմայրի կողմից Ինստագրամում արված հրապարակումը: Երևում է՝ «Նիքսի» խաղացողը վերջերս է ծանոթացել «կարմիր գինու օգտագործման 5 տարօրինակ միջոց» տեքստի հետ  և տեղեկացել, որ հակաօքսիդանտների շնորհիվ կարմիր գինով լոգանքը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, իսկ գինեթթուն մաշկի գույնը բացացնում է: Ըստ երևույթին, կա´մ նա մինչև վերջ չէր կարդացել հոդվածը (այնտեղ գրված է, որ լոգանքի համար մեկ գավաթ գինին բավական է), կա´մ էլ  առողջությունն այնքան վատ է, որ պատրաստ է ցանկացած կտրուկ  միջոցի դիմել… Ի դեպ, խաղացողի հավաստմամբ, այն սկսել է օգնել: Երեք օր չանցած Ստատը հայտարարեց, որ իրեն 19 տարեկանի պես է զգում: Ահա այսպես: Իսկ Շակիլը Ստաուդեմայրին դեռ աստղ չի համարում: Կոբե Բրայանտ Համատեքստ. Բրայանտը NBA-ի վերջին խաղաշրջանների ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է  և դեռ երկու խաղաշրջան էլ կմնա այդպիսին: Այնպես որ, նա կարող է առավելագույնս օպտիմալացնել իր կյանքը: Որպեսզի խուսափի խցանումներից և «թարմ» վիճակով հասնի թիմի խաղերի մարզումներին, Կոբեն անձնական ուղղաթիռ է գնել: Դա, իհարկե, երբեմն բարդացնում է մարզիչների կյանքը, սակայն, ընդհանուր առմամբ, բավականին օգտակար է: Այսպես, մի քանի տարի առաջ Բրայանտը նույնիսկ շտապ օգնություն ցույց տվեց Ստիվ Բլեյքին, որին պետք էր վնասվածքով տեղափոխել հիվանդանոց: Եվ ընդհանրապես, ինչպես ասում է Ռոն Արտեստը, «դա Կոբեն է, նա կարող է անել`  ինչ կցանկանա»: Նիկ Յանգ Համատեքստ. Այս թեման, ի դեպ, Նիկ Յանգին ամենաշատն է վերաբերում: Գիլբերտ Արենասի սիրելի աշակերտը համեստ անձնավորություն է, պարզապես սիրում է Թվիթերով մրցել Սնուպ Դոգի հետ և անվանել իրեն NBA-ի գլխավոր նորաոճը: Սակայն նրա անհանգիստ էությունը չկարողացավ փրկել նրան շռայլ ձեռքբերումներից, որոնք իր չափանիշներով բավականին համեստ են, չնայած և տպավորիչ: Յանը դարձավ ահա այսպիսի օրիգինալ մարզակոշիկների սեփականատեր և նրանց համար ներդրեց 3000 դոլար: Ամենատհաճն այն է, որ անցյալ գարնանը նրա մարզակոշիկները գողացել էին, այնպես որ, նա, ըստ երևույթին, ստիպված էր նորից գնել այդ մարզակոշիկից: Համատեքստ. «Իմ առաջին «Բենթլին» գնել եմ պատահաբար: Մի անգամ մարզումներից հետո սպորտային հագուստով, ամբողջովին քրտնած ես մեքենայով անցնում էի սրահի կողքով և որոշեցի ներս մտնել: Ես նայեցի մեքենաները, ընտրեցի մի գեղեցիկ «Բենթլի» և հարցրեցի. «Ի՞նչ արժի»: Ծեր վաճառողը` դասական պլանի սպիտակամորթ մի մարդ,  թերահավատորեն նայեց ինձ և ասաց. «Տղա´, դու համոզվա՞ծ ես, որ կարող ես քեզ թույլ տալ նման մեքենա»: Դա ինձ զայրացրեց: Ես իսկապես վիրավորվեցի: Երբ կանգնած էի այնտեղ, հանկարծ լսեցի ծանթ ձայն: Շրջվեցի և տեսա Մայք Թայսոնին: Նա նույնպես «Բենթլի» էր գնում: Նա գնեց միանգամից երկուսը: Քանի որ նա գնեց երկուսը, հասկանում եք, թե ես ինչ կանեի: Ես գնեցի երեքը: Արդեն չեմ հիշում, թե ինչ արժեին, սակայն, կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն ինձ վրա 200 հազար դոլար նստեց: Ընդհանուր առմամբ, ես 600 հազար դոլար ծախսեցի մեքենաների վրա, որոնց մեջ չէի էլ տեղավորվում: Ստիպված էի վճարել նաև նրա համար, որ նստատեղի դիրքը փոխեն: Եվ իհարկե, լիակատար մղձավանջ էր, երբ մենք փորձում էինք վաճառել մեքենաները, երբ նրանք արդեն ինձ ձանձրացրել էին: Իսկ դա տեղի ունեցավ գնելուց մոտ մեկ տարի անց:»   ԴեՇոուն Սթիվենսոն Համատեքստ. ԴեՇոուն Սթիվենսոնի խոհանոցում կա ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար` վառարան, տարաներով լի պահարաններ, իր իսկ լուսանկարները, բանկոմատ… Սպասե´ք, բանկոմա՞տ: Այո´, շատ հարմար է, երբ ձեր տուն են գալիս և առաջարկում գնել ոչ այնքան անհրաժեշտ  որևիցե բան և դուք առձեռն գումար չունեք: Անհրաժեշտ գումարը միշտ կարելի է հանել բանկոմատից և չափսոսալ բաց թողնված հնարավորության համար: Իսկ եթե լուրջ, այլասերված երևակայություն ունենալու դեպքում կարելի է պատկերացնել միայն մեկ տարբերակ, որի դեպքում բանկոմատը իսկապես դառնում է առաջին անհրաժեշտության առարկա տանը (Կոբեին նման սարքավորումը շատ էր անհրաժեշտ Կոլորադոյի հյուրանոցներից մեկում): Սթիվենսոնը 3500 դոլար էր վճարել բանոկամտը տեղադրելու համար, 4.5 դոլար էլ վճարում էր սպասարկման համար և պնդում, որ մեկ տարվա ընթացքում վեց անգամ բանկոմատի մեջ դնում է 20 հազար դոլար, ինչը նշանակում է, որ այդ իրը նրան իսկապես անհրաժեշտ է: Բանկոմատ և ևս 20 արտասովոր առարկա, որոնք կարելի է գտնել բասկետբոլ խաղացողների տանը Շաքիլ Օ`Նիլ Համատեքստ. Շաքիլը հայտնի է գանձեր ձեռք բերելու պաթոլոգիական տարվածությամբ, և շռայլ ծախսերը նրան օտար չեն: Մի պահ նա սկսեց զբաղվել ինքնազոմբիացմամբ և վերափոխեց ողջ շրջակայքը: Սուպերմենի լոգոյով մահճակալը (նրա դիզայնը Շաքիլի վրա 15 հազար դոլար նստեց), ամենագնացը (45 հազար դոլար արժողությամբ) և այլ առարկաները նրա մոտ առաջացրեցին զգացողություն, որ ինքը Սուպերմեն է: Այնպես որ զարմանալի ոչինչ չկա, որ երբ Դուայթ Հովարդը փորձեց իրեն վերագրել սուպերհերոսի անունը, Շաքիլը իսկական հիստերիա բարձրացրեց մամուլում: Երևի 40-ամյա տղամարդն անհանգստանալու այլ պատճառներ պետք է ունենա, սակայն պարզ է մի բան, որ սուպերմենների աշխարհն այլ կերպ է ստեղծված, քան մերը: Դենի Գրեյնջեր Համատեքստ. – Իսկ հիմա հարց, որը քեզ անընդհատ տալիս են. դու Նյու-Մեքսիկոյի քո տանը շարունակո՞ւմ ես ստորերկրյա քարանձավ կառուցել, ինչպես Բեթմենի մոտ էր: – Ինձ այդ մասին բոլորն են հարցնում: Անընդհատ: Շինարարական աշխատանքների դադարեցման միակ պատճառը քարանձավի ելքն էր: – Ես արդեն մոռացել եմ, թե որտեղից է ի սկզբանե ի հայտ եկել այդ քարանձավը` Բեթմենի ֆիլմերի՞ց, թե՞ հին հեռուստաշոուից: – Այս քարանձավի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել ամենահին ֆիլմերում, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է դեռ Մայքլ Կիտոնը (հեղինակ և ռեժիսոր Թիմ Բերթոնի «Բեթմեն» (1989) և «Բեթմենը վերադառնում է» (1992) ֆիլմերում): Այն ֆիլմերում, որտեղ Բեթմենին մարմնավորում է Քրիստիան Բեյլը, այս թեման զարգացած էր, քարանձավում հայտնվեցին շարժմանը արձագանքող լույսեր, նախագծվեց հատուկ կլոր հարթակ, որի վրա պետք է դուրս գար բեթմոբիլը: – Wow! – Այդ հարթակի վրա մեքենան բարձրանում է, ինչպես վերելակի վրա: Ըստ ծրագրի՝ այն պետք է բարձրանա մինչև վերջ և հայտնվի իմ տանը: – Դուք այժմ ամուսնացա՞ծ եք: – Այո´: – Ձեր կինը մտածո՞ւմ է, որ դուք խենթ եք: – Ամեն ինչ կարգին է, քանի դեռ իմ նախագծերը ողջամիտ սահմաններում են: Նա, ի դեպ, վաղուց հանձնվել է և հիմա միայն ծիծաղում է սուպերհերոսի հետ կապված իմ մտահղացումների վրա: Գրեյնջերի տարվածությունը կոմիքնսերով նյութականացվեց հանճարեղ մտքի` Բեթմենի քարանձավի: Միակ բանը, որի համար խաղացողը (և մենք բոլորս) զղջում է,  այն է, որ օրենսդրությունն արգելում է ստորերկրյա թունելների կառուցումը: Այնպես որ, Դենին ստիպված էր հրաժարվել գաղտնի մուտքերից: Չնայած, միգուցե նա այդպես միայն ասո՞ւմ է: Ջեյ Ար Սմիթ Համատեքստ. Ջեյ Ար Սմիթը մի քանի ամիս անցկացրեց իր բնակավայրին մոտիկ վայրերում, այն բանից հետո, երբ դարձավ ՃՏՊ-ի մեղավոր: Ավելի ճիշտ հերթական ՃՏՊ-ի, պարզապես այս անգամ մահացու ելքով: 2007թ.-ին Սմիթը, ով արդեն մի շարք իրավախախտումներ էր կատարել, չկանգնեց կարմիր լույսի տակ և խաչմերուկում բախվեց այլ մեքենայի: Վարորդը և ուղևորը ամրագոտի չէին անցկացրել և դիմապակուց թռել էին: Սմիթը թեթևակի վախ էր տարել, իսկ նրա ընկեր Անդրե Բելը գլխի վնասվածքից մահացել էր: Գիտակցելով, որ սովորական ամենագնացն իրեն չի օգնի՝ Սմիթը ձեռք բերեց ավտոմեքենա, որով կարղ էր ապահով կերպով անցնել խաչմերուկը` լուսակրի ցանկացած ազդանշանի տակ: Ջո Ջոնսոն, Քրիս Փոլ, Ջարեթ Ջեք Համատեքստ. Բասկետբոլ խաղացողի տանը մարզակոշիկներ տեսնելու մեջ արտասովոր ոչինչ չկա, սակայն ոմանք բոլորին գերազանցում են կոշիկի զույգի քանակությամբ: NBA-ում մարզակոշիկների ամենամեծ հավաքածուն պատկանում է Ջո Ջոնսոնին: Պաշտոնապես հաստատված մանրամասները, որ պետք է իմանալ. առաջինը`երբեմն Ջոնսոնը քնում է մարզակոշիկների սենյակում, և երկրորդ` այդ սենյակի դռան վրա կոդ ունեցող կողպեք է: Ջարեթ Ջեքը նրանից հետ է: Առաջին հերթին, նա գիտի, թե քանի զույգ մարզակոշիկ ունի (մոտ 1500), երկրորդ` նա կարող է ասել, թե որքան են նրանք արժեցել (մոտ 400 հազար դոլար) և երրորդ` նա քնում է հենց մարզակոշիկներով, ինչն այնքան էլ հարմար չի: Կրիս Կաման և Ռոբերտ Սքարե Համատեքստ. Բասկետբոլ խաղացողի շռայլ գնումների ցուցակը սովորաբար այս տեսքն ունի. – ադամանդներ – իտալական/գերմանական շքեղ ավտոմեքենա –իտալական/գերմանական շքեղ ավտոմեքենայի ձևափոխում/тюнинг – քաղաքում տուն, որտեղ խաղացողը չի ապրում – բոուլինգ քաղաքի տանը, որտեղ խաղացողը չի ապրում – տեսադաշտում հայտնված բոլոր մարզակոշիկները Ի՞նչ արեցին Կրիս Կամանը և Ռոբերտ Սքարեն՝ վերամիավորվելով «Լեյքերսում»: Ճիշտ է` կով գնեցին: Ի՞նչ արեցին նրանք կովի հետ: Ուղարկեցին սպանդանոց, որտեղ կենդանի կովի փոխարեն նրանց տվեցին մոտ 180 կգ տավարի միս: Ի՞նչ արեցին նրանք այդքան միսը: Այն պահելու համար խաղացողները ստիպված էին գնել հսկայական սառնարան: Որևիցե ողջամիտ բացատրությո՞ւն: «Երբ կարելի է գնել հսկայական կով և երկար ժամանակ ապահովել ինքդ քեզ սթեյքներով, ինչո՞ւ չանել դա: Այնպես չէ՞:» OK: Շարունակելի
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes