Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


«Մի քիչ Վահան լինել. այնպես ապրել, որ մայրամուտը երբեք չմոտենա մեր հայրենիքի հորիզոնին»

Բլոգ
ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահանի մասին խոսք ասելու կարիք շատերն ունեն և ասում են։ Եվ հաստատ, ասում են ոչ թե ասելու սիրույն, այլ մի քիչ ամոքվելու ու ամոքելու, նաև հավատալու… Ցավն անկեղծ է, անսահման, մխիթարվելը դժվար, ավելի դժվար՝ հաշտվելը. Բոլորն են անակնկալի եկել։ Նույնիսկ նրանք, որ գիտեին աննահանջ հիվանդության մասին, դժվարանում են հավատալ։ Դժվարանում են, որովհետև մահը չէր սազում Վահանին, մահը Վահանի համար չէր, Վահանն այնքան ապրեցնող էր, վահանավարի անխոցելի, մահվան աչքերի մեջ նայած, կյանքն արժևորող… Մենք ու ՆԱ հրաշքի էինք սպասում ու մտածում՝ մահն ու՞մ շունն է… Անհավատալի էր նույնիսկ օրեր առաջ, երբ անգամ Գերմանիայից ժամանած ինքնաթիռն այլևս վերջին հանգրվանի հասցե էր ճշտել, անգամ այսօր, երբ մեր խոնարհված դրոշների, մեր կարկամած հայացքների ու «Վերքերով լի ջան ֆեդայու» հնչյուններն ներքո գնացիր միանալու գաղափարի զինվորներին, նրանց, ովքեր ապրեցին «ամեն բանէ վեր Հայրենիք» հավատամքով …. Ականջներիս մեջ, Վահան, քո ձայնն է, անկաշկանդ, բայց երբեք չցավացնող հումորդ, հայացքիս առջև՝ քո ազնվական, գերող ժպիտը, կյանքի բոլոր գույները, վերելքներն ու վայրէջքները ճաշակած աչքերիդ փայլը… Անհնար է հավատալը, ավելի դժվար՝ հաշտվելը։ Ասում են մարդուն ճանաչում են մարտի դաշտում ու ճանապարհին։ Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել։ Այնտեղ՝ Շահումյանում, Գետաշենում, Արցախում, ուր կոփվում, նվաճվում էր Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը շատերի հետ ու շատերի պես դու ճանաչեց մահը ։ Բայց կար արդյոք Հայրենիքին ու արյամբ ժառանգված ուխտին ծառայելու այլ միջոց…չկար, նույնիսկ, եթե անգամ մնացյալ ողջ կյանքի համար բաժանվում էիր գիտությունից ու պաշտելի մասնագիտությունիցդ՝ հնագիտությունից։ Հետադարձ չկար, ու դու լավ գիտեիր, քաղաքական դաշտից հետադարձ չի լինում, մանավանդ որ պայքարն այլևս ազատ, անկախ, արժանապատիվ ու արդար հայրենիքի պայքար էր։ Արդար ու ազատ պետություն-հայրենիքի համար Վահան, դու պատրաստ էիր նաև զրկվել քո տեսակի համար ամենաթանկ բանից՝ ազատությունից։ Դու լավ գիտեիր՝ ո՜չ անկախությունը, և ո՜չ էլ հաղթանակները հենց այնպես՝ առանց զոհաբերության չեն տրվում։ Վահան, դու պատրաստ էիր զոհաբերության. մեզ ու շատերիս համար ուղիղ մեջքով քայլելու ճանապարհն էիր հարթում, եթե նույնիսկ այն անցնում էր ճաղավանդակների միջով։ Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել, բայց նրան ճանաչել եմ ճանապարհին, այն անհանգիստ ու ցավոտ ճանապարհին, որի անունը հանուն Հայաստանի պայքարն էր։ Իսկ այդ ճանապարհը միայն Հայաստանով չէր անցնում։ Վահանի կողքին լինելն ու նրա հետագծով անցնելը դպրոց էր, նրա կողքին հպարտ էիր, որովհետև արքաների ժպիտներից ու բարձր ամբիոններից չէր նվաղում նրա կամքն ու չէր ընկրկում նրա համոզումը, Վահանի կողքին վստահ էիր, նա գիտեր ավելին, քան մենք բոլորս ու տեսնում էր ավելին, քան մենք բոլորս։ Վահանի կողքին ամուր էիր, որովհետև Հայրենիքի գինն ու զորությունը 42 հազար քառակուսի կիլոմետրով չէր հաշվում, ոչ էլ ժամանակավոր տերերին նույնացնում հողն ապրեցնողի հետ։ Վահանի կողքին հպարտ էիր, որովհետև նա բարձր էր ամբոխից ու քեզ էր բարձրացնում, Վահանի կողքին ազնիվ էիր ու իմաստուն, նա տեսնում էր կեղծիքի ու ստի սահմանն ու չէր թողնում, որ հաշտվեիր դրա հետ։ Առաջինը ինքը չէր հաշտվում՝ անհաղթահարելի հիվանդությունն անգամ ոչինչ էր անանձնական տագնապների կողքին ու նա մեր ժամանակների մայրամուտը կասեցնելու զանգն էր գուժում։ Երբեք չեմ ընդունել «անփոխարինելի մարդիկ չեն լինում» հաստատումը։ Համոզումս ավելի է կարծրանում այս օրերին, երբ փորձում եմ Աստծո անմնացորդ շռայլությամբ աշխարհ եկած Վահան տեսակ փնտրել։ Վահան, մենք ավաղ անկարող էինք քո ֆիզիկական մայրամուտը կասեցնել, բայց քո տեսակի առաքելությունը պարտադրում է մի քիչ Վահան լինել, այնպես ապրել, որ Մայրամուտը երբեք չմոտենա մեր Հայրենիք-երկրի հորիզոնին։
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու