Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ը կնվազի 10-12 աստիճանով 6 Հունվար, 2015 18:40 Կիսվել Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Առանձին շրջաններում նաեւ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Սպասվում է քամու ուժգնացում` 17-22մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը՝ ցերեկը՝ +7+9 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4, Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4, Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4, Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5, Տավուշում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+6, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9, Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10, Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝+8+12, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+8, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+9: Կիսվել