Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Առանձին շրջաններում նաեւ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Սպասվում է քամու ուժգնացում` 17-22մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը՝ ցերեկը՝ +7+9 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,
Տավուշում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝+8+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+8,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+9: