Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»

Լուիզա Ներսիսյանը՝ ռուս շիկահերների կողմից Հրանտին «պոկելու», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմի, դստեր և Սերժ Սարգսյանին ուղղված հարցի մասին. բացառիկ հարցազրույց

Անզուգական դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977թ. հուլիսի 23-ին, Երևանում: Ոչ պակաս անզուգական դերասան Հրանտ Թոխատյանի կինն է: Մինչ 1992թ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994թ. ավարտել է թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Զուգահեռ հաճախել է թիվ 172 դպրոցին կից մարիոնետների թատրոն, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել և խաղացել «Անուշ» և «Կարմեն»: 1995թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսմանը զուգահեռ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 1993թ. Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Ա.Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ: 1993-99թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է «Ուղիղ հարյուր համբույր», «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ», «Անբան Հուռի», «Դեղատուն Անի», «Պիկնիկ» և այլ ներկայացումներում: 1999թ-ից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում: 2000-04թթ աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում: «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ: 1999-2003թթ եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը: Խաղացել է «Մեր բակը 3», «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերում, «Ի զեն», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի շոու ծրագիր», «Արմագեդոն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» և այլ ներկայացումներում: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի` «Երկու աստղ», «Երբ պարում են աստղերը» և այլն, հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում: 2008թ. «Armenian comedy award» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հումորային դերասանուհի», 2011թ.` «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակներին: Orer.am-ի հետ Լուիզան անկեղծորեն կիսվեց սիրելի ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի ներկայիս հաջողությունների, շոու բիզնեսում դստեր՝ Լիլիթի առաջին քայլերի, սիրո, ընտանեկան ջերմության և այլ թեմաների մասին: Այսպես կոչված աստղային ընտանիքը պարտադրում է կյանքի որոշակի պայմաններ, որոնցից մեկն, օրինակ, ամուսինների՝ հաճախ միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ աշխատելն է: Ամուսինդ՝ Հրանտ Թոխատյանը, ով ռուսական «Վերջին Մոհիկյանը» հեռուստանախագծի գլխավոր դերակատարն է, հասցրեց սիրվել նաև ռուսական հանդիսատեսի կողմից: Հետաքրքիր է՝ ինչ փուլում է հեռուստանովելի նկարահանման աշխատանքները: Ինչպես գիտեք՝ այս պահին երկու եթերաշրջան արդեն իսկ ցուցադրված է, նկարահանման ընթացքում է երրորդ և չորրորդ եթերաշրջանները, որից հետո դեռ պարզ չէ, թե ինչքան կշարունակվի նախագիծը, բայց, դատելով արձագանքներից, վստահ եմ, որ դեռ երկար կլինի եթերում: Ինչպիսի՞ ռեժիսորական և դերասանական կազմ է աշխատում նովելի վրա: Հիանալի աստղաբույլ է հավաքված, այդ թվում ռուսական շոու բիզնեսի շատ հայտնի դեմքեր, ինչպես նաև պրոֆեսիոնալ ադմինիստրատիվ և ռեժիսորական կազմ՝ կարելի է ասել լավագույնները Ռուսաստանում: Նախքան սերիալում Հրանտ Թոխատյանի նկարահանվելը՝ կանխազգու՞մ էիք, որ այն դառնալու է ամենառեյտինգայինը Ռուսաստանում: Երևի պրոդյուսերները կարողացել էին դա կանխագուշակել, այլապես չէին անդրադառնա այդ թեմային: Ի դեպ, տասներկու սցենարիստներ են աշխատում, որոնց թվում կարծես թե հայեր չկան, սակայն կարողացել են ճիշտ որսալ հայի մենթալիտետային գծերը: Դա մեծապես կախված է նաև Հրանտից, ով կարողացել է կադրը լցնել հային և կովկասցուն բնորոշ կոլորիտով՝ իր շարմի և հմայքի հաշվին: Հետաքրքիր է, որ ըստ ռուսական արձագանքների՝ Ռուսաստանում շատ վաղուց չէր եղել կովկասցու այդպիսի հաջողված կերպար՝ Մհեր Մկրտչյանից և Վախթանգ Կիկաբիձեից հետո: Ռուսական շոու բիզնեսը իր տաղանդի շնորհիվ Հրանտին գրկաբաց ընդունեց. կմնա՞ ռուսաստանյան շուկայում, թե կվերադառնա՞: Հրանտը այս պահին բազմաթիվ առաջարկներ ունի Ռուսաստանում նկարահանվելու, որոնց մեծ մասից հրաժարվում է, սակայն լավ մարզավիճակում է և միգուցե որոշի շարունակել մասնակցությունը լավագույն ռուսական նախագծերում: Իր կոլորիտային կերպարով Հրանտը կարողացավ նվաճել ոչ միայն ռուս հանդիսատեսին ընդհանրապես, այլև ռուս կանանց սրտերը՝ մասնավորապես: Չե՞ս վախենում, որ շիկահերները նրան «կպոկեն» քեզանից և կպահեն Մոսկվայում :) Այն կանայք են վախենում, ովքեր վստահ չեն իրենց ուժերի վրա: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքն իր մեջ կայացած կին այդ վախը չունի: Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ դրանից՝ լինի հայ, ռուս, վրացի թե ուզբեկ: Եթե մարդու կյանքում այդպիսի բան պետք է լինի՝ կլինի, անկախ նրանից՝ դու այդ կանխատեսումները ունես, թե ոչ: Անձամբ ես նման հնարավորության դեմ պայքարում եմ իմ անսահման սիրով, նվիրվածությամբ և հոգատարությամբ, և փորձում եմ իր կյանքը հարմարավետ դարձնել: Եթե դու սիրում ես՝ պետք է որոշակի զոհաբերությունների գնաս, այդ թվում՝ քո սիրելիին նեղություն չպատճառես, ինչը և փորձում եմ անել: Սերը էգոիզմ չի սիրում, դա փոխըմբռնումն է, հարգանքը և դիմացինիդ նեղություն չպատճառելը: Քանի որ խոսեցինք ընտանիքի մասին՝ կցանկանայի հարցնել կյանքիդ լուսավոր կետի՝ դստերդ մասին, ով ևս սկսել է կայանալ որպես դերասանուհի: Դուք ինքներդ նրա համար այդպիսի ապագա նախագծե՞լ էիք, թե ծնողների աշխատանքային նախասիրությունը իր գործն արեց: Նախագծային աշխատանքներից շատ թույլ եմ (ծիծաղում է): Ես այսօրով եմ ապրում և իմ աղջկան վերաբերվում եմ որպես անհատ, ով ինքը պետք է ընտրի իր ճանապարհը: Ես նրան, իհարկե, կօգնեմ՝ ինչով կարող եմ, բայց իր ապագան պետք է նա ինքը որոշի: Պարզապես պետք է հասկանալ, թե ձևավորվող անհատը ինչ է ուզում և փորձես հնարավորինս աջակցել և, իհարկե, ճիշտ դաստիարակել որպես մարդ: Եթե փողոցում հանդիպեիր Սերժ Սարգսյանին՝ ինչ հարց կուղղեիր նրան, որը լուծման կարոտ է և անուշադրության է մատնված: Ես կարծում եմ, որ հսկայական ինստիտուտ է աշխատում և նրան ամենից շատ և ամենից շուտ տեղեկացնում է բոլոր խնդիրների մասին, որ առկա է երկրում: Այլ հարց է, որ որոշ հարցեր լուծում են ստանում սեղմ, մյուսները՝ առավել երկար ժամկետներում, ինչը հասկանալի է մեր բազմաթիվ խնդիրների և ֆինանսական դժվարությունների պայմաններում: Ընդհանրապես շատ կցանկանայի, որ երկրի կառավարումը մենք պատկերացնեինք ընտանիքի մոդելի շրջանակներում: Ցանկացած ընտանիք փորձում է իր խնդիրները լուծել տան պատերի ներսում, իսկ մենք ամեն ինչի շուրջ ծայրահեղ աղմուկ ենք բարձրացնում և մեր ոչ այդքան բարյացկամ հարևաններին և միջազգային հանրությանը մեզ վրա ծիծաղելու առիթներ ենք տալիս: Միևնույնն է՝ մեր հարցերը մենք ենք լուծելու, ուստի պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ այդ ամենը անել առանց մեր պետական ինստիտուտները վարկաբեկելու: Այդ գիտակցումով պետք է ապրի ցանկացած հայ՝ շարքային քաղաքացուց մինչև հանրապետության նախագահ: Լուիզա Ներսիսյանի բացառիկ հարցազրույցը Orer.am-ին ֆիլմում նկարահանվելու, Կամերային թատրոնի և ամերիկյան հյուրախաղերի մասին՝ շուտով... 67657_492346674120322_1930679607_n 168684_186176504737342_4985013_n 296150_267424359945889_526344226_n 554007_434691093219214_343503703_n 1937436_538322042963972_2166112081916106547_n 10401381_740484722639848_2100360425540854038_n 10494554_969627109730303_8172226166691137933_n 10498469_10152577121021328_9204088838674014897_o 10530702_757550684287391_5594098505936207972_n
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համարՆիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ ԿարապետյանԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան