Ереван, 11.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Լուիզա Ներսիսյանը՝ ռուս շիկահերների կողմից Հրանտին «պոկելու», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմի, դստեր և Սերժ Սարգսյանին ուղղված հարցի մասին. բացառիկ հարցազրույց

Անզուգական դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977թ. հուլիսի 23-ին, Երևանում: Ոչ պակաս անզուգական դերասան Հրանտ Թոխատյանի կինն է: Մինչ 1992թ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994թ. ավարտել է թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Զուգահեռ հաճախել է թիվ 172 դպրոցին կից մարիոնետների թատրոն, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել և խաղացել «Անուշ» և «Կարմեն»: 1995թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսմանը զուգահեռ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 1993թ. Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Ա.Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ: 1993-99թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է «Ուղիղ հարյուր համբույր», «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ», «Անբան Հուռի», «Դեղատուն Անի», «Պիկնիկ» և այլ ներկայացումներում: 1999թ-ից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում: 2000-04թթ աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում: «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ: 1999-2003թթ եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը: Խաղացել է «Մեր բակը 3», «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերում, «Ի զեն», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի շոու ծրագիր», «Արմագեդոն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» և այլ ներկայացումներում: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի` «Երկու աստղ», «Երբ պարում են աստղերը» և այլն, հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում: 2008թ. «Armenian comedy award» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հումորային դերասանուհի», 2011թ.` «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակներին: Orer.am-ի հետ Լուիզան անկեղծորեն կիսվեց սիրելի ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի ներկայիս հաջողությունների, շոու բիզնեսում դստեր՝ Լիլիթի առաջին քայլերի, սիրո, ընտանեկան ջերմության և այլ թեմաների մասին: Այսպես կոչված աստղային ընտանիքը պարտադրում է կյանքի որոշակի պայմաններ, որոնցից մեկն, օրինակ, ամուսինների՝ հաճախ միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ աշխատելն է: Ամուսինդ՝ Հրանտ Թոխատյանը, ով ռուսական «Վերջին Մոհիկյանը» հեռուստանախագծի գլխավոր դերակատարն է, հասցրեց սիրվել նաև ռուսական հանդիսատեսի կողմից: Հետաքրքիր է՝ ինչ փուլում է հեռուստանովելի նկարահանման աշխատանքները: Ինչպես գիտեք՝ այս պահին երկու եթերաշրջան արդեն իսկ ցուցադրված է, նկարահանման ընթացքում է երրորդ և չորրորդ եթերաշրջանները, որից հետո դեռ պարզ չէ, թե ինչքան կշարունակվի նախագիծը, բայց, դատելով արձագանքներից, վստահ եմ, որ դեռ երկար կլինի եթերում: Ինչպիսի՞ ռեժիսորական և դերասանական կազմ է աշխատում նովելի վրա: Հիանալի աստղաբույլ է հավաքված, այդ թվում ռուսական շոու բիզնեսի շատ հայտնի դեմքեր, ինչպես նաև պրոֆեսիոնալ ադմինիստրատիվ և ռեժիսորական կազմ՝ կարելի է ասել լավագույնները Ռուսաստանում: Նախքան սերիալում Հրանտ Թոխատյանի նկարահանվելը՝ կանխազգու՞մ էիք, որ այն դառնալու է ամենառեյտինգայինը Ռուսաստանում: Երևի պրոդյուսերները կարողացել էին դա կանխագուշակել, այլապես չէին անդրադառնա այդ թեմային: Ի դեպ, տասներկու սցենարիստներ են աշխատում, որոնց թվում կարծես թե հայեր չկան, սակայն կարողացել են ճիշտ որսալ հայի մենթալիտետային գծերը: Դա մեծապես կախված է նաև Հրանտից, ով կարողացել է կադրը լցնել հային և կովկասցուն բնորոշ կոլորիտով՝ իր շարմի և հմայքի հաշվին: Հետաքրքիր է, որ ըստ ռուսական արձագանքների՝ Ռուսաստանում շատ վաղուց չէր եղել կովկասցու այդպիսի հաջողված կերպար՝ Մհեր Մկրտչյանից և Վախթանգ Կիկաբիձեից հետո: Ռուսական շոու բիզնեսը իր տաղանդի շնորհիվ Հրանտին գրկաբաց ընդունեց. կմնա՞ ռուսաստանյան շուկայում, թե կվերադառնա՞: Հրանտը այս պահին բազմաթիվ առաջարկներ ունի Ռուսաստանում նկարահանվելու, որոնց մեծ մասից հրաժարվում է, սակայն լավ մարզավիճակում է և միգուցե որոշի շարունակել մասնակցությունը լավագույն ռուսական նախագծերում: Իր կոլորիտային կերպարով Հրանտը կարողացավ նվաճել ոչ միայն ռուս հանդիսատեսին ընդհանրապես, այլև ռուս կանանց սրտերը՝ մասնավորապես: Չե՞ս վախենում, որ շիկահերները նրան «կպոկեն» քեզանից և կպահեն Մոսկվայում :) Այն կանայք են վախենում, ովքեր վստահ չեն իրենց ուժերի վրա: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքն իր մեջ կայացած կին այդ վախը չունի: Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ դրանից՝ լինի հայ, ռուս, վրացի թե ուզբեկ: Եթե մարդու կյանքում այդպիսի բան պետք է լինի՝ կլինի, անկախ նրանից՝ դու այդ կանխատեսումները ունես, թե ոչ: Անձամբ ես նման հնարավորության դեմ պայքարում եմ իմ անսահման սիրով, նվիրվածությամբ և հոգատարությամբ, և փորձում եմ իր կյանքը հարմարավետ դարձնել: Եթե դու սիրում ես՝ պետք է որոշակի զոհաբերությունների գնաս, այդ թվում՝ քո սիրելիին նեղություն չպատճառես, ինչը և փորձում եմ անել: Սերը էգոիզմ չի սիրում, դա փոխըմբռնումն է, հարգանքը և դիմացինիդ նեղություն չպատճառելը: Քանի որ խոսեցինք ընտանիքի մասին՝ կցանկանայի հարցնել կյանքիդ լուսավոր կետի՝ դստերդ մասին, ով ևս սկսել է կայանալ որպես դերասանուհի: Դուք ինքներդ նրա համար այդպիսի ապագա նախագծե՞լ էիք, թե ծնողների աշխատանքային նախասիրությունը իր գործն արեց: Նախագծային աշխատանքներից շատ թույլ եմ (ծիծաղում է): Ես այսօրով եմ ապրում և իմ աղջկան վերաբերվում եմ որպես անհատ, ով ինքը պետք է ընտրի իր ճանապարհը: Ես նրան, իհարկե, կօգնեմ՝ ինչով կարող եմ, բայց իր ապագան պետք է նա ինքը որոշի: Պարզապես պետք է հասկանալ, թե ձևավորվող անհատը ինչ է ուզում և փորձես հնարավորինս աջակցել և, իհարկե, ճիշտ դաստիարակել որպես մարդ: Եթե փողոցում հանդիպեիր Սերժ Սարգսյանին՝ ինչ հարց կուղղեիր նրան, որը լուծման կարոտ է և անուշադրության է մատնված: Ես կարծում եմ, որ հսկայական ինստիտուտ է աշխատում և նրան ամենից շատ և ամենից շուտ տեղեկացնում է բոլոր խնդիրների մասին, որ առկա է երկրում: Այլ հարց է, որ որոշ հարցեր լուծում են ստանում սեղմ, մյուսները՝ առավել երկար ժամկետներում, ինչը հասկանալի է մեր բազմաթիվ խնդիրների և ֆինանսական դժվարությունների պայմաններում: Ընդհանրապես շատ կցանկանայի, որ երկրի կառավարումը մենք պատկերացնեինք ընտանիքի մոդելի շրջանակներում: Ցանկացած ընտանիք փորձում է իր խնդիրները լուծել տան պատերի ներսում, իսկ մենք ամեն ինչի շուրջ ծայրահեղ աղմուկ ենք բարձրացնում և մեր ոչ այդքան բարյացկամ հարևաններին և միջազգային հանրությանը մեզ վրա ծիծաղելու առիթներ ենք տալիս: Միևնույնն է՝ մեր հարցերը մենք ենք լուծելու, ուստի պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ այդ ամենը անել առանց մեր պետական ինստիտուտները վարկաբեկելու: Այդ գիտակցումով պետք է ապրի ցանկացած հայ՝ շարքային քաղաքացուց մինչև հանրապետության նախագահ: Լուիզա Ներսիսյանի բացառիկ հարցազրույցը Orer.am-ին ֆիլմում նկարահանվելու, Կամերային թատրոնի և ամերիկյան հյուրախաղերի մասին՝ շուտով... 67657_492346674120322_1930679607_n 168684_186176504737342_4985013_n 296150_267424359945889_526344226_n 554007_434691093219214_343503703_n 1937436_538322042963972_2166112081916106547_n 10401381_740484722639848_2100360425540854038_n 10494554_969627109730303_8172226166691137933_n 10498469_10152577121021328_9204088838674014897_o 10530702_757550684287391_5594098505936207972_n
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении