Մեքսիկայում տեղադրվել է հսկայական ինստալացիա՝ կանաչ աթոռի տեսքով (լուսանկարներ)
Lifestyle
Ինստալացիան ունի 9 մետր բարձրություն: Չնայած ազդեցիկ չափերին՝ աթոռը ներդաշնակ է դիտվում շրջակա լանդշաֆտի հետ: Աթոռը տեղադրվել է Մոնտերեում` նախկին մետալուրգիական գործարանի հարակից տարածքում:
Ինստալացիայի հիմքում ընկած է փայտե կարկաս, որին ամրացված են տարբեր չափերի տախտակներ ու չժանգոտող մետաղի կտորտանքներ՝ ներկված կանաչ գույնի տարբեր երանգներով: