Բրուքլինցի նկարիչ Մարկ Ռիգելմանը, որը հայտնի է իր հսկայական քանդակներով ու ինստալացիաներով, Մեքսիկայի Ֆունդիդորա պարկի տարածքում տեղադրել է հսկայական ինստալացիա, որն ունի կանաչ աթոռի տեսք, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով kulturologia.ru-ին:
Ինստալացիան ունի 9 մետր բարձրություն: Չնայած ազդեցիկ չափերին՝ աթոռը ներդաշնակ է դիտվում շրջակա լանդշաֆտի հետ: Աթոռը տեղադրվել է Մոնտերեում` նախկին մետալուրգիական գործարանի հարակից տարածքում:
Ինստալացիայի հիմքում ընկած է փայտե կարկաս, որին ամրացված են տարբեր չափերի տախտակներ ու չժանգոտող մետաղի կտորտանքներ՝ ներկված կանաչ գույնի տարբեր երանգներով: