Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա 19 Հունվար, 2015 17:10 Կիսվել Հայաստանում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վրկ.: ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4, Կոտայքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4, Գեղարքունիքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4, Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +7+12, Տավուշում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+14, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+9, Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10, Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+13, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +4+9, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +7+10: Կիսվել